ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որևէ ֆորս-մաժորներ չեն լինելու, որևէ քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու

16.10.2018 18:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որևէ ֆորս-մաժորներ չեն լինելու, որևէ քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ինչ սպասել ԱԺ խմբակցություններից և ինչպես է գնահատում ԲՀԿ-ն ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններրը, հենց այս հարցերի շուրջ Shabat.am-ը զրույց է ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

ԿԸՀ-ն 48 ժամ է տրամադրել որոշ կուսակցությունների՝ թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար

«Բնականաբար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը սպասելի է լինելու, որևէ ֆորս-մաժորներ չեն լինելու, երկշաբաթյա ժամկետն անցնելու է շատ հանգիստ, շատ խաղաղ, որևէ քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Երկու շաբաթը լրանալուց հետո քաղաքական դաշտը շատ հանգիստ մտնելու է արտահերթ խորհրդարանական ընտրության ռեժիմի մեջ»,- նշեց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերվում է ԸՕ-ում սպասվող փոփոխություններին, պատգամավորը շեշտեց, որ այսօր է խմբակցությունը հարցը քննարկելու փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, բայց ունի իր սեփական դիրքորոշումը:

«Ունեմ որոշակի վերապահումներ, մասնավորապես  այն դրույթի վերաբերյալ, որ պարտադիր 4 քաղաքական ուժ պիտի անցնի խորհրդարան, որովհետև ինձ համար հասկանալի չէ, որ կարող է խորհրարան անցնել մի քաղաքական ուժ, որը ստացել է 000,8 տոկոս ասենք, մեկ տոկոս վստահություն էլ չի ստացել, բայց քանի որ սահմանվում է 4 քաղաքական ուժի շեմ, հանրային վստահություն չունեցող ուժերը կարող են հայտնվել խորհրդարանում»,- հավելեց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ Զոհրաբյանի, պատրաստվում է արտահերթին և քննարկումներից հետո կսկսի աշխատանքները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА