ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՖՖ-ՈՒՄ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ, ԻՆՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՕՐՈՔ

16.10.2018 22:15 ՍՊՈՐՏ
ՀՖՖ-ՈՒՄ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ, ԻՆՉ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՕՐՈՔ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է հերթական հանդիպմանը: Հերթական խայտառակ հանդիպմա՞նը, դա պարզ կդառնա այսօր: Համենայնդեպս, մակեդոնացիներն անթաքույց հայտարարում են, որ Հայաստան են եկել միայն հաղթանակի համար, եւ որեւէ նախադրյալ տեսանելի չէ, որ նրանց այդ լավատեսությունը կասկածի տակ առնենք:

Հայտնի են BBC-ի վարկածով տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ Ջիբլարթարի դեմ խաղից հետո մեր հավաքականը լավատեսության չնչին նշույլ անգամ չի առաջացնում: Չնայած դրան, անգամ այս խայտառակությունից հետո պետք է առաջ նայել՝ մեկ հարց տալով: Հայաստանին պե՞տք է ֆուտբոլ եւ ազգային հավաքական: Եթե այո, պետք է վերջապես դրան լուրջ վերաբերվել՝ ամենից առաջ հասկանալով տեղի ունեցածի պատճառը: Ասել, թե Ջիբլարթարն ինչ-որ բանով մեր թիմին գերազանցեց, ծիծաղելի կլիներ: Պատահական մի գոլ, եւ վերջ: Այլ բան, որ մեր թիմը պետք է առնվազն մի հինգ գոլ խփեր, բայց չխփեց. հենց դա է գլխավորը, ոչ թե՝ Ջիբլարթարի մեկ գոլը: Իսկ ինչո՞ւ չխփեցինք...

Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր վրա վերցրեց պարտության ողջ պատասխանատվությունը, թեեւ հասկանալի է, որ նրա մեղքն այնքան էլ մեծ չէր: Ասել, թե ինչ-որ ահավոր մեղք գործեցին նաեւ ֆուտբոլիստները, էլի սխալ կլինի: Սակայն մեկ պարզ հարց կա. երբ մեր երկիրն աշխարհում լավագույնս ներկայացնող Մխիթարյանին առանց բացատրության զրկում են անձնագրից, նա 100 տոկոսով հավաքականին նվիրվելու մոտիվացիա կունենա՞. խոստովանենք` հազիվ թե: Կամ նույն բանը տեսնող մեր մյուս ֆուտբոլիստները: Ընդ որում, սա տեսանելի օրինակն է, իսկ քանի՞ նման մանր, բայց տհաճ դետալներ չենք տեսնում: Կամ, ամենակարեւորը` տարիներով ՀՖՖ նախկին նախագահին քննադատեցինք, թե բան չհասկանալով ֆուտբոլից` այդ կառույցի ղեկավարն է: Փոխեցինք, տեղը նշանակելով էլի ֆուտբոլից սիրողական մակարդակի պատկերացումներ ունեցող ԱԱԾ պետով: Լավ, գոնե 11 դիմակավորների հաներ դաշտ, նրանք էլ՝ ջիբլարթարցիներին փռեին ասֆալտին, ավելի ճիշտ՝ խոտերին ու...

Հաջորդը, Հայրապետյանին մի գլուխ քննադատում էինք, թե մարզիչ է նշանակում միանձնյա, առանց որեւէ հանրային քննարկման: Հիմա, երբ Գյուլբուդաղյանցին նշանակեցին գլխավոր մարզիչ, հանրությունը ինչքանո՞վ էր տեղեկացված: Նույնը հավաքականի կազմի մասին. նորմալ երկրներում ամեն մի ֆուտբոլիստի համար ամիսներով քննարկումներ կան: Մեզ մոտ հավաքական են կանչում ֆուտբոլիստների, ինչ է, թե Նեմեցը նրանց հեռացրել է: Բայց առանց հաշվի առնելու, որ նույն ֆուտբոլիստներն ակումբներում իրենց ոչնչով ցույց չեն տվել: Այսինքն, նախկին գրեթե բոլոր թերություններն այս պահին ֆեդերացիայում տեսանելի են, դրանց էլ գումարած՝ նորմալ ֆուտբոլիստների հետ նման վարվելակերպը: Դրանից հետո ուզում ենք շատ լավ մոտիվացված Ջիբլարթարին չպարտվե՞լ...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА