ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այլանդակ բառապաշարի տեր «կանայք» են ծնում պոտենցյալ մարդասպանների»

17.10.2018 01:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այլանդակ բառապաշարի տեր «կանայք» են ծնում պոտենցյալ մարդասպանների»

«Նոր մի ստատուսի տակ մոտ 250 մեկնաբանություն էր գրված, որից 90%-ը կանայք էին կամ աղջիկներ: Սիրո եւ համերաշխության «խլեշ» էր բանակի լեզվով ասած, ես չէի պատկերացնում, որ հայ կանայք ընդունակ են այդքան այլանդակ հայհոյանքներ գրել: Ժամանակին զարմանում էի, որ բանակում հայտնվում են սրիկաներ, ովքեր իրենց հայրենակցի հետ վարվում են ավելի վատ, քան թշնամին կվարվեր, եւ որ նրանց հաջողվում էր մեծամասնությանը տրամադրել, ասենք, խեղճ ու համեստ մի տղայի դեմ եւ շատերն էլ վախենալով, որ իրենք էլ կհայտնվեն այդ խեղճի կարգավիճակում ու լավ տղա երեւալու համար նույնպես ու շատ դեպքերում ավելի դաժանորեն էին նսեմացնում վերջինիս, եւ հասցնում ինքնասպանության, կամ լավագույն դեպքում այդ զինվորը զենքը օգտագործում էր իրեն նսեմացնողների դեմ», - գրում է «Հայոց ազգային գվարդիա» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւ հավելում. «Զարմանում էի, թե որտեղից են ծնվում նման ճիվաղ սրիկաները: Հիմա չեմ զարմանում: Այ հրապարակավ նման լկտի հայհոյանքներ գրող մայրերն են ծնում այդ ճիվաղներին, այ նման այլանդակ բառապաշարի տեր «կանայք» են ծնում պոտենցյալ մարդասպաններին: Ես հրաժարվում եմ նման բոշաներին հայ կին անվանել՝ անկախ նրանից, թե արդարացված է նրանց «զայրույթը» որեւէ մեկի նկատմամբ: Հիասթափվեցի, աննկարագրելի ցավ ապրեցի եւ եթե այդ զանգվածն է իրեն ժողովուրդ համարում, եթե պայքարը այդ զանգվածին այդ խուժանին, այդ այլասերվածներին է բերելու ասպարեզ, ապա ինձ կարող եք համարել սեւ, հակահեղափոխական, դավաճան, ինչ մտքներովդ անցնի, քանզի ես էությամբ հրաժարվում եմ նման մասսայի մասնիկ ինձ համարել թեկուզ եւ հանուն «պայծառ ապագայի», - շեշտում է Ա. Զաքարյանը:

«Պարոն վարչապետ, մի՛ խաբեք ժողովրդիս». Անահիտ Մութաֆյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА