ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՍՐԲՈՐԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է «ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ

17.10.2018 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ,  ՍՐԲՈՐԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է «ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ

Տեւական ժամանակ է, որ Բարձրագույն դատական խորհրդից (ԲԴԽ) ոչ մի կերպ չենք կարողանում պարզել՝ այդ կառույցն արդյոք տեղյա՞կ է, թե այդ որ դատավորներն են զանգահարել Փաշինյանին, ինչպես նա էր ասում՝ ցուցումներ ստանալու համար եւ արժանացել մերժման: ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որը, գոնե ըստ մտահղացման, պետք է վերահսկեր եւ երաշխավորեր դատարանների եւ դատավորների անկախությունը: Բայց եթե դատավորներն իրենք են իրենց դնում ոչ անկախ կարգավիճակում՝ դրանով խաթարելով ողջ համակարգի անկախության գաղափարը, ի՞նչ է դրա դեմ անում ԲԴԽ-ն: Առավել եւս, որ այդ մասին պաշտոնապես հայտարարվեց, այն էլ՝ վարչապետի մակարդակով: Արդեն չենք էլ հիշում` երբվանից ենք փորձում ԲԴԽ-ից պարզել՝ ո՞ր դատավորների մասին է խոսքը, ի՞նչ են արել դրա դեմ: Մի ամիս ձգձգելուց հետո, մի լղոզված պատասխան տվեցին, թե՝ իրենք պատժող չեն: Այլ բան, որ Սահմանադրության 175 հոդվածի 2 կետով` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Ռոբերտ Քոչարյանի գործը մեր դատական համակարգի ամենամեծ քննությունն է լինելու. Արմեն Ռուստամյան

Բնականաբար, պատասխանն ստանալուն պես, անմիջապես նորից գրավոր դիմեցինք ԲԴԽ` ընդգծելով. «Հաշվի առնելով, որ մեր նախորդ հարցման մեջ տեղ գտած հարցերի հստակ պատասխանները մենք չենք ստացել` ուստի կրկին դիմում ենք Ձեզ հետեւյալ հարցերով.

1. Խնդրում ենք հստակ նշել` արդյոք հայտնի ձայնագրության մեջ տեղ գտած (հիշատակված) դատավորի նկատմամբ ծառայողական քննություն սկսվե՞լ է, թե` ոչ:

2. Զանգահարե՞լ է արդյոք ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավորը ԱԱԾ պետին:

3. Չի՞ անհանգստացնում արդյոք ԲԴԽ-ին, որ վարչապետը հրապարակավ  նշում է, որ իրեն բազմաթիվ դատավորներ են զանգահարել` տարատեսակ գործերի հետ կապված:

4. Եվ, ի վերջո, խնդրում ենք նշել, ո՞ր դատավորներն են զանգահարել վարչապետին, որովհետեւ դրանում առաջինը հենց ԲԴԽ-ն պետք է հետաքրքրված լիներ, քանի որ հենց ԲԴԽ-ի հեղինակության վրա է անդրադառնում այդ ամենը»:

11 քաղաքական ուժերի առաջին համարները որտեղ եւ երբ են քվեարկելու

Անցել է հարցմանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը, բայց Գագիկ Հարությունյանի համար «կարված» կառույցը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կոպիտ խախտմամբ, էլի սահմանված ժամկետում պատասխան չի տալիս, այսինքն՝ խուսափում է պետության համար մեծագույն կարեւորություն ունեցող խնդրի շուրջ հստակ դիրքորոշում ներկայացնել: Չնայած՝ կարելի է նաեւ հասկանալ. պարոն Գագիկ Հարությունյանն անհիշելի՝ դեռ Լեւոնի ժամանակներից էլ առաջ է յուրացրել ավելորդ տեղը, առավել եւս՝ խոշոր տեղաշարժերի պահին աչքի չընկնելու արվեստը: Ու հիմա էլ, հանկարծ մի բան ասաց, բա որ նոր իշխանությունների դուրը չեկավ, ավել-պակաս հարցեր տվեցին. ինչ գործ ունի: Մինչդեռ արդյունքում ստացվում է, որ ԲԴԽ-ն, կոչված լինելով ապահովել արդարադատություն՝ արդարադատության համակարգում, ինչն է օրենքներ խախտում: Չնայած, ինչ մեծ բան է «Տեղեկատվության ազատության մասին» օրենք խախտելը, դրանով ում կզարմացնես:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА