ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուրջ աշխատանքներ էին կատարվել ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանում անցկացնելու համար, բայց...

17.10.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լուրջ աշխատանքներ էին կատարվել ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանում անցկացնելու համար, բայց...

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 29-30-ը Երեւանում, որոշվել է տեղափոխել Մոսկվա: Այս մասին ՌԴ Դաշնային խորհրդում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Իսկ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը պարզաբանել է, թե այս որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ ՀՀ Ազգային ժողովի հնարավոր ազատ արձակման հետ: Արդյոք իրականում խնդիրը սա է, թե պարզապես Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ անվստահություն ունեն ռուս գործընկերները, «Իրավունքը» պարզեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ տեսակետը:

Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

– Չեմ կարող այդպիսի գնահատական տալ, որովհետեւ նախապատրաստական բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել Երեւանում այդ միջոցառումն անցկացնելու համար: Տեղյակ եմ, որ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի հանձնաժողովի նախագահներից մեկը նման հայտարարություն է տարածել: Իհարկե, շատ լավ կլիներ, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն անցկացվեր Երեւանում այնպես, ինչպես նախատեսված էր, բայց չեմ կարծում, որ սա այդքան էական է: Կարեւորն այն է, թե ինչ հարցեր են քննարկվելու  խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

– Եթե Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երեւանում անցկացնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր հետաձգել իր հրաժարականը, չե՞ք կարծում, որ լուրջ բացթողում է, երբ ներքաղաքական զարգացումներով պայմանավորված` տապալվում է ՀԱՊԿ ԽՎ նիստը:

– Չեմ կարծում, որ զուգահեռներ անցկացնելը տվյալ դեպքում  ճիշտ է: Միջոցառումների բնույթն ու ընդգրկումը նույնպես միանգամայն տարբեր են, եւ համեմատություն անցկացնելը, կարծում եմ, տեղին չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА