ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարի մարդիկ ավելի շատ պարտքեր ունեն

23.10.2018 12:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բարի մարդիկ ավելի շատ պարտքեր ունեն

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ բարի լինելն ու վստահություն ներշնչելը ձեռնտու չէ ֆինանսական տեսակետից,– հաղորդում է Tages-Anzeiger պարբերականի լրագրող Կառոլինե Ֆրայգանգը։

«Գերքաղաքականացված իրավիճակից ազատվելու համար շատերը Ֆեյսբուքից «արտագաղթել» են Ինստագրամ». Մեդիա փորձագետ

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անցկացրած հետազոտությունը հիմնվում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի վեց տարբեր հետազոտությունների արդյունքների վրա։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ բարեսիրտ մարդկանց ուղեկցում է ֆինանսական խնդիրների ծագման հավանականությունը, օրինակ, խնայողությունների ոչ բավարար քանակության և մեծ պարտքերի։ «Պատճառն այն է, որ փողը բարի մարդկանց համար ավելի քիչ նշանակություն ունի, քան մնացածի համար»։

«Հետազոտության հեղինակների խոսքերով՝ բնավորության և ֆինանսական դրության կապը գալիս է դեռևս վաղ մանկությունից։ Նրանք, ում մանկության տարիներին լավ երեխա էին համարել, հասուն տարիքում ֆինանսական խնդիրներ էին ունենում։ Սա երևում է երկարատև հետազոտությունների տվյալներից, որոնց մասնակիցներին հետևել են 25 տարիների ընթացքում»,– ասվում է հոդվածում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА