ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ն չի միացել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին. Նաիրա Զոհրաբյան

23.10.2018 13:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՅԴ-ն չի միացել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ 27 ստորագրությունն արդեն հավաքվել է: Ստորագրահավաքն իրականացնողներից  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՅԴ-ն չի միացել ստորագրահավաքին, քանի որ ԸՕ վերաբերյալ նրանց 3 սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, սակայն վստահեցրել են, որ արատահերթ նիստի ժամանակ կողմ կքվեարկեն նախագծին:

Վերսկսվել է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

Նա նշել է, որ ստորագրահավաքին միացել են նաև ՀՀԿ պատգամավորներից, իսկ ՀՀԿ մյուս գործընկերներին Զոհրաբյանը զգուշացնում է`չփորձել վերջին անգամ սեպ խրել այն բարեփոխումների մեջ, որոնք հնարավորություն են տալու համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Ես այս վերջին շրջանում լավատես եմ դարձել և չգիտեմ  ինչու վստահ եմ, որ երկուշաբթի ունենալու ենք առաջին ընթերցմամբ ընդունված օրենսգիրք»,- ասել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ստորագրահավաք են սկսել`ԸՕ-ի քննարկման համար երկրորդ արտահերթ նիստը հրավիրելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА