o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային փոքրամասնության պատգամավորը, հավանաբար, ճնշման ներքո կհայտնվի Փաշինյանի նախընտրական ցուցակում

23.10.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ազգային փոքրամասնության պատգամավորը, հավանաբար, ճնշման ներքո կհայտնվի Փաշինյանի նախընտրական ցուցակում

Հայաստանի նախորդ իշխանության` ՀՀԿ-ի օրոք պատգամավորական աթոռներին հայտնված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից առնվազն երկուսը գտնում են, որ անկախ իշխանափոխությունից, իրենք պետք է լինեն իշխանամետ, որովհետեւ այլ կերպ անհնար է: Դրանով էլ բացատրում են այն, որ շտապեցին նախ մայիսին քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին, հիմա էլ նույն կերպ վարվեցին` միանալով ՀՀԿ խմբակցության թիկունքում ստորագրահավաք իրականացրած ՀՀԿ-ականներին, ովքեր ցանկանում էին, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Ն. Փաշինյանի երազանքն իրականանար: Ընդ որում` այս ամենը տեղի է ունենում մինչեւ վերջերս ժողովրդավարական երկիր համարվող Հայաստանում, որտեղ պատգամավորն ունի ազատ կամարտահայտման իրավունք: Մինչդեռ Թուրքիայում, որտեղ գործում է տոտալիտար քաղաքական ռեժիմ եւ ամեն օր բռնաբարվում է ժողովրդավարությունը, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հայազգի պատգամավոր Կարո Փայլանը բացահայտ հալածանքների է ենթարկվում, բայցեւ չի խորշում լինել ընդդիմադիր եւ պայքարել հանուն իր գաղափարների, հանուն ժողովրդավարության եւ ավելի լավ Թուրքիայի համար: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք, իսկ թե ինչով է բացատրում ԱԺ ՀՀԿ խմբակցության ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր ԱՐՍԵՆ ՄԻԽԱՅԼՈՎԸ ՀՀ-ում ազգային փոքրամասնության մշտապես իշխանության հետ լինելու հարմարավետությունը, որպես անհրաժեշտություն, «Իրավունքը» պարզեց նրանից:

ՀՔԾ քննիչն առարկել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու որոշումը

«ՃՆՇՈՒՄ ԿԱՐ, ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱՐ»

– Եթե Դուք եւ ՀՀԿ խմբակցությունն արդեն մի քանի հարցում ունեք տարբեր տեսակետներ եւ նաեւ տարբեր կերպ եք քվեարկել` սկսած մայիսին ՀՀ վարչապետի ընտրությունից: Ինչո՞ւ եք մինչեւ հիմա մնացել խմբակցությունում

Հնարավոր էր դուրս գալ, ամեն ինչ հնարավոր էր, բայց արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն: Թե ինչու եւ ինչպես եղավ, որ հանգեցինք այդ դիրքորոշման, որովհետեւ Հայաստանում ազգային փոքրմասնությունների մեր համայնքները շատ սպեցիֆիկ են եւ զգայուն: Ասորիները միասին են հիմնականում ապրում եւ ասորաբնակ գյուղերում մայիս ամսից մինչ առ այսօր մի քանի միջոցառումներ ենք արել մեր համայնքներում: Մեր ակտիվն է հավաքվել, եւ տարբեր ժողովներ ենք ունեցել: Արդյունքում տեսել ենք, որ մեր ժողովուրդը, մեր համայնքը ընդհանուր Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի հետ է, եւ մենք իրավունք չունենք ժողովրդի հետ չլինելու, որովհետեւ մեր ժողովուրդն է մեզ տվել այս մանդատը, որ եկել ենք Ազգային ժողով: Մեզնից պահանջում էին, ասում էին` ինչու մեր խոսքը չեք լսում, եւ, դրանից ելնելով էլ, կանգնեցինք ժողովրդի կողքին:

Արսեն Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

Փաստորեն, որոշակի ճնշո՞ւմ կար Ձեր նկատմամբ:

Իհարկե, մեր համայնքի կողմից ճնշում կար, բացասական վերաբերմունք կար մեր նկատմամբ: Այն ժամանակ էլ, երբ մայիսի 8-ին ինքս ձայնս տվեցի պարոն վարչապետ Փաշինյանին, մենք ժողով էինք արել եւ լսել էինք մեր ժողովրդի տեսակետը: Եվ տեսանք, որ իրոք, չենք կարող մեր ժողովրդից հետ կանգնել եւ քվեարկել այլ կերպ: Դրա համար էլ խնդրեցի խմբակցության ղեկավարությանը եւ բացատրեցի, որ մեր վիճակն այսպիսին է, թույլ տվեք դա անել, եթե` ոչ, մենք ինքներս պետք է անենք:

Այս քրեական գործերը, որոնք հարուցվում են և կեսից ջախջախվում, կարելի է կոչել «հիբրիդային քրեական գործեր». Արսեն Բաբայանը՝ իր, Նարեկ Սամսոնյանի և այլ քրգործերի մասին

«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞ՆՔ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ»

– Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ի հետ այլեւս քաղաքական կամուրջներն այրել եք եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին չեք լինի այս թիմի հետ:

Մենք, եթե մասնակցենք ընտրություններին, կմասնակցենք, որպես հասարակական կազմակերպություն` Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցացիայով: Ինչ վերաբերում է քաղաքական կամուրջներին, ինչո՞ւ պետք է այրենք, ամեն դեպքում, մարդկային վերաբերմունքը պետք է մնա: Ճիշտ հասկացեք, հայ ժողովուրդն ամբողջ աշխարհով մեկ սփռված տարբեր երկրներում իշխանամետ է, մենք ձեր կարծիքով այստեղ իրավունք ունե՞նք ինչ-որ մի քաղաքականություն վարել, որը հակաիշխանական կլինի: Մենք պետք է իշխանության հետ լինենք, բազմաթիվ հարցեր, խնդիրներ ունենք, որ գործող իշխանությունների հետ պետք է լուծենք: Իսկ լինելով ընդդիմություն` իմ կարծիքով, մեզ այդքան էլ չի հաջողվի լուծել մեր համայնքային հարցերը:

​​​​​​​«Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար»

Այսինքն` չեք բացառում, որ «Իմ քայլը» դաշինքով կառաջադրվեք` որպես պատգամավորի թեկնածո՞ւ:

Չեմ բացառում, ինչու ոչ: Ընդհանրապես, այն քաղաքական ուժը, որը կունենա մեծամասնություն խորհրդարանում, պետք է փորձենք լինել նրանց հետ եւ մեր ազգային խնդիրները բարձրացնենք: Եվ ոչ միայն ազգային հարցերը, որովհետեւ տարիուկես լինելով պատգամավոր, կյանքը ցույց տվեց, որ մենք Հայաստանի Հանրապետության տարբեր հարցերի լուծմանն ենք մասնակցում՝ օրենքներ ընդունելով եւ այլն: Այսինքն` Ազգային ժողովում միայն մեր զուտ նեղ ազգային, համայնքային հարցերով չենք զբաղվում: Իմ կարծիքով` մենք պատրաստ ենք նորից փորձել, կհաջողվի, թե` ոչ, հարց է:

«ՀՀԿ-ականները չեն մասնակցելու ձեր կողից ձեւավորված կեղծ օրակարգով քաղաքական կլոունադային»

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆԱՄԵՏ

– Փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ Դուք նաեւ առանձին հանդիպում եք ունեցել: Արդեն որոշակի պայմանավորվածություններ կա՞ն` հետագա քաղաքական համագործակցության համար:

Կոնկրետ ինչ-որ մի պայմանավորվածություն չկա, որ հենց անձամբ մենք պետք է անպայման լինենք խորհրդարանում, եւ մեզ կընդգրկեն: Բայց, ընդհանուր առմամբ` զրուցել ենք իրար հետ եւ եկել այն եզրակացության, որ, իրոք, ազգային փոքրմասնությունները ՀՀ-ում պետք է լինեն իշխանամետ` իշխանությունների հետ: Սակայն սա չի նշանակում, որ իշխանամետ լինելը նշանակում է ելույթ չունենալ իշխանական այն ծրագրերի դեմ, որոնք ազգային փոքրամասնությունների համար խոչընդոտ են: Եթե դուք ուշադիր եք եղել, ես նույնիսկ Ազգային ժողովում հարց եմ բարձրացրել համայնքների խոշորացման ծրագրերի հետ կապված, որտեղ ընդգրկվել էր մի ասորաբնակ համայնք: Ասացի, որ խոշորացումը վտանգում է մեզ, մենք հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք մեր կրթամշակութային հարցերը լուծել, եթե լինենք մի ավելի մեծ համայնքում, ինչպե՞ս ենք ուշադրություն դարձնելու: Արդյունքում, այդ համայնքը, որպես առանձին գյուղական միավոր, կարողացանք թողնել: Խոշորացումը իշխանություններն էին առաջարկում, բայց մենք դեմ կանգնեցինք, այնպես որ, երբ անմիջապես հարցը վերաբերում է համայնքին, պետք է բարձրաձայնենք, որպեսզի լուծում ստանանք:

Ներքին գործերի նախարարությունը կվերականգնվի, մնաց վանոն վերադառնա...

Ի վերջո, Ձեր այս մոտեցումներին ինչպե՞ս են վերաբերում ՀՀԿ խմբակցությունում:

Չգիտեմ, երեւի մեր ընկերները հասկանում են, թե մենք ինչ կարգավիճակում ենք եւ ինչ ենք ուզում անել, ինչպես աշխատել, որ լինի ե՛ւ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի, ե՛ւ մեր համայնքների օգտին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА