ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի պաշտոնակատարը ոչ մի թթու խոսք չասաց ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ

24.10.2018 16:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետի պաշտոնակատարը ոչ մի թթու խոսք չասաց ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար ընտանիքի հայկական մոդելը  բարձրագույն արժեք է։

«Բայց ես ուզում եմ մի դեպք պատմել ձեզ, էս վերջերս, երբ որ Փարիզում էի, սենյակում սուրճ պատվիրեցի, մի երիտասարդ տղա մտավ, ասեց վայ, բարև ձեզ, պարոն վարչապետ, ասեցի հա՞յ ես, ասեց հա, էս ինչ քաղաքից եմ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ խոշորացվաց համայնքի բնակիչների բողոքի ակցիան

Նա ասաց, թե չի նշի՝ Հայաստանի որ մարզկենտրոնից էր տղան, որ «այնտեղի ժողովուրդը չնեղանա ու ասի մեզ հատուկ բան արին»։

Նիկոլ Փաշինյանը երիտասարդից հետաքրքրվել է՝ չի մտածում ներգաղթի մասին, վերջինս էլ պատասխանել է. «Չէ, հազիվ եմ ես փախել Հայաստանից»։

«Ասի ի՞նչ է եղել, ասեց ես այստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը նորից մեր քաղաքից է։ Ես սա ինչի համար եմ ասում, ես կարծում եմ, որ մենք այս պրոբլեմատիկան քննարկելիս պետք է բացի մեր վերաբերմունքը արտահայտելուց, հասկանանք՝ սա մեզ  համար պրոբլեմ է, թե պրոբլեմ չէ», - անդրադառնալով ԼԳԲՏ համայնքի մասին հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ իր ու կառավարության համար ինչքան այս թեման քիչ բարձրանա, այնքան լավ։

«Որովհետև դա գլխացավանք է, հեսա կեսը կասեն՝ ա՜, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի՝ իրավունքների խախտող են, էն մյուս կեսը կասի՝ խարխլում են մեր ավանդական ընտանիքի հիմքերը և այլն, և այլն», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պետք է որոշել, թե ինչ անել։

«Սա շատ լուրջ հարց է, ես մտածում եմ, որ մեր կառավարությունը ինչ-որ ձևով այս հարցից կխուսափի, բայց, չգիտեմ, 10, 20 թե 30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որ առերեսվելու է այս պրոբլեմի հետ ու այդ օրը այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում է, բոլորին տրորում է, գնդակահարում է, թե ինքը ճանաչում է այդ մարդկանց գոյությունը Հայաստանում, որը ցանկացած պետության մեջ տոկոս կա ու մենք պետք է սա հաշվի առնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ պետք է որոշում կայացնել օրենսդրական մակարդակով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА