o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԺ-ն պետք է առաջնորդվի ազգային, պետական շահով, ոչ թե արեւմտյան գրանտներով»

26.10.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԱԺ-ն պետք է առաջնորդվի ազգային, պետական շահով, ոչ թե արեւմտյան գրանտներով»

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երեկ ժամանեց Երեւան, որը մինչ մեր տարածաշրջան այցը` եղել էր նաեւ Մոսկվայում: Ի դեպ, նրա եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք էր տեղի ունեցել: Վ. Պուտինն անդրադարձել էր ամերիկյան զինանշանին եւ կատակել. «Որքանով հիշում եմ ԱՄՆ-ի պետական զինանշանի վրա պատկերված է արծիվ, որը մի ճանկում պահել է 13 հատ նետ, իսկ մյուսում` ձիթենու պտուղներով կանաչ ճյուղ, ինչը խաղաղություն է խորհրդանշում: Ես մի հարց ունեմ` ձեր արծիվը բոլոր ձիթապտուղները կերել ու միայն նետե՞րն է թողել»: Ի պատասխան ՌԴ նախագահի հարցին` Ջ. Բոլթոնն ասել էր. «Ես Ձեր որոշ հարցերի համար պատասխաններ ունեմ, բայց հետս ձիթապտուղ չեմ բերել»: «Այդպես էլ գիտեի»,- ժպտալով շարունակել է ՌԴ նախագահը: Իսկ թե արդյոք Ջ. Բոլթոնը Հայաստան գալիս է իր հետ բերել ձիթապտուղ, եթե նրա այցին նախորդել էր ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը` Արցախի կողմից հողեր հանձնելու մասին, «Իրավունքն» այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԻ հետ:

«Եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն»

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՊԱՐՈՆ ԲՈԼԹՈՆԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ Է ԵԿԵԼ»

– Պարոն Ռուսակով, այս շրջանում, երբ Հայաստանում ներքաղաքական լարված եւ անկայուն վիճակ է, ԱՄՆ հեռացող դեսպան Միլսը նշում է, թե դաժան իրականությունն այն է, որ արցախյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «օկուպացված տարածքների» մի մասի վերադարձ: Ի՞նչ կասեք այս մասին:

Միանգամից ասեմ, որ արցախյան հիմնախնդիրը շատ բարդ հարց է, եւ սուպեր հեշտ լուծում այն չունի: Քաղաքագետները, փորձագետները դրա շուրջ աշխատում են արդեն մի քանի տասնամյակ: Այս հարցը ցավոտ է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար ու բոլոր այն երկրների, ովքեր միջնորդ են այս խնդրի խաղաղ լուծման համար: Բայց, իհարկե, լավ կլիներ, որ այն ունենար հեշտ լուծման տարբերակ: Այս հարցը շատ նուրբ եւ զգացմունքային է, եւ յուրաքանչյուր նման հռետորաբանություն բնական է, որ առաջացնում է լարվածություն: Խնդրի լուծման համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, որոնց թվում են ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Եվրոպական միությունը, որոնք ներգրավված են հարցի լուծման աշխատանքներում: Չեմ կարող ասել, թե ես կարող եմ հրաշք գործել այս հարցում եւ առաջարկներ ներկայացնել, որովհետեւ դրա համար պետք է լսել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Բոլորի համար էլ ցանկալի կլիներ, որ այստեղ չլիներ պատերազմ, որովհետեւ այն նախ թույլ կտա շատ հարցերում լուծել տնտեսական, հումանիտար խնդիրները եւ նաեւ ներդրողների համար հետաքրքրություն առաջացնել:

Ահա թե ովքեր են նիկոլական «մենթերը»

Միլսի հայտարարությանը հաջորդեց ամերիկյան բարձր պաշտոնյաների այցը Հայաստան, այդ թվում` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի: Ի վերջո, ինչո՞վ կբացատրեք այս ակտիվությունը:

Ճիշտն ասած, տեղյակ չեմ Բոլթոնի այցի նպատակներից: Դժվար է ասել, թե ինչ հարցով է եկել: Բայց, հավանաբար, նա տարածաշրջանային որոշ խնդիրների առումով կարեւորում է Հայաստանի դերակատարությունը: Հնարավոր է, նաեւ չեմ բացառում, որ նա ունի հետաքրքրություն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Չէ որ ԱՄՆ-ն եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Դեռ չեմ լսել նրա հայտարարությունները, կտեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն: Համենայնդեպս, չեմ կարծում, թե պարոն Բոլթոնը հենց այնպես է եկել, ուրեմն` եղել է դրա անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, հուսանք, որ այս այցերը կունենան դրական արդյունք, չնայած, ցավոք, տեղյակ ենք, թե հաճախ ամերկյան պաշտոնյաներն ինչպես են մոտենում հարցերին: Ասում են` եկեք լուծենք այս հարցը երկու րոպեում, որովհետեւ պարոն Թրամփը սիրում է ասել` «Ոչ ոք չէր կարող, ես լուծեցի այս հարցը»: Մինչդեռ եթե արցախյան հիմնախնդիրն այդքան հեշտ լուծելի հարց լիներ, վաղուց կլուծվեր:

Մանրամասներ Նիկոլ Փաշինյան- «Իմ քայլը» փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՓՉԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ»

– ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամենօրյա օպերատիվ կապ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Սա ի՞նչ արդյունքներ կամ հետեւանքներ կարող է ունենալ:

Չգիտեմ` ինչ բովանդակություն են կրում նրանց միջեւ հաստատված օպերատիվ կապը, հավանաբար, ինչ-որ քննարկումներ են ունենում: Ըստ իս, ինչքան շատ տարբերակներ լինեն նման կոմունիկացիաների համար, այնքան լավ: Այնպես որ, եթե կա օպերատիվ կապ, լավ է, բայց արդյոք այն կարող է խթանել խնդրի լուծմանը, իմ կարծիքով` ոչ: Այն կարող է լինել ընդամենը միջոց` շփման գոտում կոնֆլիկտների հարթման: Միգուցե, ՀՀ վարչապետը կարող է զանգահարել եւ ասել ինչ-որ բաներ կամ ինչ-որ պարզաբանումներ ստանալ, ռազմական որոշ կապերը այդքան էլ վատ չեն, բայց սա շատ ցավոտ, ազգամիջյան եւ լուրջ խնդիր է` ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական բարդությամբ: Եվ եթե այդքան հեշտ լուծվեր, 25 տարի չէր լինի պատերազմ: Այո, պետք է այսօր էլ աշխատեն փորձագետները, քաղաքագետները, կոնֆլիկտի կողմերը քննարկեն բոլոր տարբերակները հնարավոր լուծման համար, որովհետեւ այն անհրաժեշտ է:

«Փակել ամեն ինչ ու բոլորին» (Տեսանյութ)

Անդրադառնանք նաեւ հայաստանյան ներքաղաքական կյանքին. ինչպես գիտեք, այլեւս դեկտեմբերին կայանալիք ընտրություններին այլընտրանք չկա: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կկազմի Նիկոլ Փաշինյանի թիմը: Իսկ նրանք, երբ ոչ վաղ անցյալում ընդդիմություն էին, խոսում էին ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնում նաեւ ՊՊԾ գունդը գրաված խմբից կուսակցություն դարձած «Սասնա ծռերը», որոնք ընդգծված հակառուսական տրամադրվածություն ունեն: Ըստ Ձեզ` նոր խորհրդարանում ինչպիսի՞ պատկեր կլինի թե՛ արտաքին քաղաքականության առումով, թե՛ ընդհանրապես:

«Եթե վերընտրվի Թրամփը, Իրանին ծանր օրեր են սպասելու». Ռոբերտ Մարգարյան

Կան որոշակի օբյեկտիվ հանգամանքներ, որից հեռանալ հնարավոր չէ: Այդ հակառուսական կամ պրոարեւմտյան հռետորաբանությունն անհասկանալի է, որովհետեւ իմ կարծիքով` յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է առաջնորդվի իր պետության ազգային շահերով: Եվ Ազգային ժողովը պետք է առաջնորդվի այդ սկզբունքով` ապահովելով երկրի զարգացումն ու բարգավաճումը: Այս դեպքում հակառուսական տրամադրությունները չեմ կարծում, որ բխում են դրանից: Ռուսաստանը Հայաստանի հիմանական շուկան է, որտեղ արտահանվում են հայկական ապրանքները, ծառայությունները, ՌԴ-ից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում, մինչդեռ նման դրսեւորումները թուլացնում են վիճակը եւ տնտեսական կորուստների պատճառ դառնում: Օրինակ, ՌԴ անձնագրերով Հայաստան այցելելու թույլտվությունը ողջամիտ քայլ էր ՀՀ նախորդ իշխանության կողմից, որի շնորհիվ մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ եկան, որոնք ձեր երկրում գումարներ էին ծախսում: Իսկ հակառուսական տրամադրությունները նաեւ կազդի զբոսաշրջության վրա: Այսքանից հետո` Հայաստանի ինչի՞ն է պետք դուրս գալ այս միություններից: Էլ չեմ ասում, որ Գազպրոմը, «Ռուսաստանի միասնական էներգոհամակարգեր» բաժնետիրական ընկերությունը, «Հարավկովկասյան երկաթգիծը» եւ այլ պետական կազմակերպություններ գործում են ձեր երկրում: Իհարկե, նրանց գործողությունները ցույց կտան, բայց չեմ կարծում, թե նոր կառավարությանը ձեռնտու է այնպես անել, որ երկրի համար վատ լինի: Չէ որ Հայաստանն այդքան էլ հարուստ երկիր չէ, բայց Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք ամենաբարձր տնտեսական աճը գրանցեց ԵԱՏՄ երկրների շարքում եւ շատ փորձագետներ նշում էին, որ այն պայմանավորված է հենց ԵԱՏՄ անդամակցության հետ: Այս դեպքում հարց է առաջանում` ինչների՞ն է պետք հակառուսական քայլերը:

«Ո՞ՒՐ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԴԱՏՎԵԼ, ԹԵ՞ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

«ԱԺ-ն ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵԼՆԵԼՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

– Ինչու, որովհետեւ ոչ մեկի համար գաղտինք չէ, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը բավական գումարներ են ծախսել հենց հակառուսական տրամադրություններ ժամանակ առ ժամանակ հրահրելու համար:

Հասկանալի է, որ գումարներ են ծախսվել որոշակի պրոպագանդայի եւ այլ երեւույթների համար, բայց քաղաքական այնպիսի հարթակում, ինչպիսին խորհրդարանն է, հատկապես երբ փոխված Սահմանադրությամբ Հայաստանը դարձել է խորհրդարանական, այսինքն` երկրի ամենաբարձր քաղաքական օրգանը Ազգային ժողովն է, պետք է այն գործի հայկական, ազգային հետաքրքրություններից: Տարօրինակ կլինի, որ խորհրդարանն էլ գործի այդ պրոպագանդայով զբաղվել` ինչ-որ ճնշումներից ելնելով: Կփոխեն իրենց արտաքին քաղաքականությունը, թե` ոչ, չգիտեմ, Հայաստանը սուվերեն պետություն է, եւ իր որոշելիքն է: Բայց տարօրինակ կլինի, որ սկսեն գործել արեւմտյան գրանտների առաջարկած ծրագրերով: Նրանք այլեւս իրենց վրա պատասխանատվություն են կրում, եւ ինչպես այլ պետությունները, պետք է ունենան ազգային իրենց շահերը: Դժվար է ասել, թե ինչպիսի խորհրդարան կձեւավորվի Հայաստանում, ամեն դեպքում, շատ կուզենայի, որ ազգային հետաքրքրություններից մարդիկ ելնեն, այլ ոչ թե ֆինանսավորվեն ինչ-որ գրանտներով ու նրանց ճնշման ներքո գործեն: Սա կարող է լինել քաղաքացիական հասարակության մեջ, բայց ոչ երբեք խորհրդարանում: Քաղաքական ոլորտն այլ է:

Նիկոլ Փաշինյանի եղբայրը տո՞ւն է գնել Երեւանում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА