o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017 թվականին 200 նոր միլիարդատերեր են հայտնվել աշխարհում

28.10.2018 13:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
2017 թվականին 200 նոր միլիարդատերեր են հայտնվել աշխարհում

Առնվազն 199 մարդ միլիարդատեր է դարձել 2017 թվականի արդյունքներով՝ աշխարհում բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելացնելով 19 տոկոսով՝ մինչեւ 8,9 տրիլիոն դոլար:

Այդ մասին վկայում են UBS Group AG (UBS) ֆինանսական հոլդինգի եւ PricewaterhouseCoopers (PwC) կոնսալտինգային ընկերության համատեղ զեկույցի տվյալները, որոնք հոկտեմբերի 26-ին ներկայացրել է Reuters գործակալությունը: Նրա տվյալներով՝ 2017 թվականին միլիարդատեր դարձած անձանց ամբողջ խմբի մոտավորապես երրորդ մասն իր կարողությունը վաստակել է ինովացիաների ոլորտում: Ընդ որում՝ միլիարդատերերի մեծ մասը գրանցված է Չինաստանում, որտեղ նրանց թիվը տարվա ընթացքում ավելացել է 55-ով. նրանց միագումար կարողությունը գնահատվում է 1,12 տրլն դոլար:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 6 միլիոնի

«Չինացի միլիարդատեր-ձեռնարկատերերը գլխավորում են իրենց երկրի եւ ամբողջ Ասիայի տնտեսական տրանսֆորմացիան: Մեկ տասնամյակից փոքր-ինչ ավելի ժամանակաշրջանում նրանք խոշորագույն ընկերություններ են ստեղծել աշխարհում, բարձրացրել են կենսամակարդակի ստանդարտները եւ կարողություններ վաստակել աննախադեպ արագությամբ»,-ասված է զեկույցում:

Ինչպես նշում են UBS-ը եւ PwC-ը, այժմ Ասիայում ավելի շատ միլիարդատերեր կան, քան ԱՄՆ-ում, երեք տարվա ընթացքում նրանց միագումար կարողությունը պետք է գերազանցի ամենահարուստ ամերիկացի ձեռնարկատերերի կարողությունը, որն այժմ գնահատվում է 2,5 տրլն դոլար: 2016-ից մինչեւ 2018 թվականը Չինաստանում հայտնվել է առնվազն 1 մլրդ դոլար կապիտալիզացիայով 50 ընկերություն, ԱՄՆ-ում այդ ժամանակաշրջանում հայտնվել է նման 62 ընկերություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА