o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ քննարկելու կլինենք երեխաներին՝ ԼԳԲՏ-ից կամ աղանդների ազդեցությունից զերծ պահելու հարցը՝ խտրականությունը չեք մեջ բերի. Բաբուխանյան

01.11.2018 14:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երբ քննարկելու կլինենք երեխաներին՝ ԼԳԲՏ-ից կամ աղանդների ազդեցությունից զերծ պահելու հարցը՝ խտրականությունը չեք մեջ բերի. Բաբուխանյան

Համաներման կիրառումն այլեւս օրենքի ուժ ստացավՄինչ հարցի քվեարկությունը նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին պատգամավորները ուղեցին հարցեր: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարց ուղեց նշելով.

Ձեւավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարի երկրորդ էշելոնը

 1.  Ըստ ձեզ «Սասնա ծռերի» ներման հիմնական դրդապատճառը իրենց գործողությունների շարժառիթն էր: Նույն շարժառիթը ուներ նաեւ Իսկ 2015 թվականի Նորք-Մարաշ զինված խմբի անդամները, սակայն մի դեպքում ունենք գործողության արդյունքում ունենք երեք զոհ, մյուս դեպքում դեռեւս չիրականացված գործողությունԱյդ դեպքում ինչո՞ւ եք ներում մեկը, բայց մյուսը՝ ոչ:

2. Դուք նշեցիք, որ համաներումը բարի կամքի դրսեւորում է, հարց է ծագում, բայց չէ՞ որ դուք ունեք պարտականություն հավասար սկզբունքով մոտենալ բոլոր մարդկանց, քաղաքացիներին եւ չդնել խտրականություն որեւէ մեկի, կամ մյուսի միջեւ: Սա Ձեր անմիջական պարտականությունն է:

«Երկիրը, սորոսականների ձեռքում գտնվելով, օրեցօր քայքայվում է». Հայկ Բաբուխանյան

3. Եթե լինի գործի վերավորակավորում, այլ մեղադրանք դրվի, որը չի համապատասխանում համաներման օրենքների մեջ դրված սկզբունքներին, ի՞նչ է լինելու այս դեպքում:

Արդարադատության նախարարը պատասխանելով ասաց.

Սա կառավարության բացառիկ հայացողությունն է, սա արտոնություն է եւ ոչ թե իրավունք, որը տրվում է անձանց: Եթե կա տարբերակված մոտեցում, իսկ այստեղ տարբերակված մոտտեցումները շատ են, կամ սա ուղակի տարբերակված մոտեցումների համախումբ է այս օրենքը, սա դեռ չի նշանակում, որ խտրական է: Ամեն մի տարբերակված մոտեցում չէ, որ խտրական է: Այստեղ կան հավասարակշռված լուծումներ տարբեր խմբի անձանց նկատմամբ: Մենք կանխակա չենք կարող ասել, որ Ձեր հիշատակած խմբի նկատմամբ չի կիրառվելու համաներումը: Այստեղ կան արգելված հոդվածներ, որը տարածվում են բոլորի վրա: Մասնավորապես Սասնա ծռերի պարագայում սպանության մեջ մեղադրվողները չեն կարող ազատվել համաներումից: Մասնավորապես եթե կլինեն պատանդառուի, կամ ֆիզիկական վնաս կրածի բողոքը չի տարածվի համաներումով:

Քանի Սորոսը կա, ինքնիշխան Հայաստան չենք ունենալու. Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

Պատգամավորը արձագանքելով նկատեց.

Ես հետաքրքիր նշում արեցի Ձեր կողմից, որ ամեն մի տարբերակումը չէ, որ խտրականություն է: Հույս ունեմ, որ երբ մենք քննարկելու կլինենք մեր երեխաներին, օրինակ, ԼԳԲՏ ազդեցությունից զերծ պահելու, կամ նրանց աղանդներից զերծ պահելու օրենքները, դուք կկրկնեք այդ խոսքը, որ ամեն մի տարբերակում, դա դեռ խտրականություն չէ:

Ըստ նախարարի՝ իրավունքը ունիվերսալ է, պատկանում է մարդկությանը եւ այն, որ ցանկացած տարբերակ չէ, որ խտրականություն է. «դա իմ մտքերը չեն, այլ իրավունքի տեսությունն է: Սա դասագրքային ճշմարտություն է»:

Բաբուխանյանն ընդդեմ Սորոսի դատը հետաձգվեց. լույս չկա (Տեսանյութ)

Ի դեպ նշենք, որ պարոն Զեյնալյանի հարցի մոտեցումը անհասկանալի էր նաեւ իր թիմակիցներին: «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարց տալու իրավունքից օգտվելով նշեց, որ իր համար եւս անհասկանալի է պարոն Զեյնալյանի նման մոտեցումը Նորք-Մարաշ զինված խմբին:

Տեսանյութըՙ շուտով

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА