o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժողովուրդն իր մեջ այնքան ուժ կունենա, որ դուրս գա փողոց՝ իր վճռական ոչն ասելու» (Տեսանյութ)

01.11.2018 23:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեր ժողովուրդն իր մեջ այնքան ուժ կունենա, որ դուրս գա փողոց՝ իր վճռական ոչն ասելու» (Տեսանյութ)

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի նախաձեռնությամբ՝ կայացավ «Ավանդական արժեքները որպես հայ պետականության հիմք. եկեղեցու դերը ազգային անվտանգության, քաղաքական կայունության եւ հասարակական համաձայնության ապահովման հարցում» թեմայով կլոր սեղանը: Ներկա փորձագետները, քաղաքագետներն ու հասարակական կազմակերպությունների ղեկավարները անդրադարձան ազգային անվտանգության հիմքերը խարխլող մի շարք արդիական մարտահրավերների, այդ թվում՝ Հայաստանում նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումին:

«Պարոն Քոչարյանը որեւէ գործի ընթացքից անհանգստացած չէ». Պաշտպանը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին

ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ անդրադառնալով ԼԳԲՏ ֆորումն արգելելու անհրաժեշտությանը՝ հիշեցրեց. «Սահմանադրության մեջ էլ է գրված, որ հասարակության բջիջն ընտանիքն է: Իսկ ընտանիքը բաղկացած է մեկ տղամարդուց, մեկ կնոջից, նրանց երեխաներից ու ծնողներից: Հետեւաբար այս արշավներն ու ֆորումները հակասահմանադրական որոշակի դրույթներ են պարունակում իրենց մեջ: Ուստի՝ պետք է նաեւ իրավական ճանապարհով գնալ եւ փորձել, այնուամենայնիվ, խանգարել այդ ֆորումի կայացմանը: Իհարկե, չբացառենք նաեւ փողոցային քաղաքացիական ընդվզումները: Կարծում եմ՝  մեր ժողովուրդն իր մեջ այնքան ուժ, իմաստություն եւ խոհեմություն կունենա, որ դուրս կգա փողոց՝ ուղղակի իր վճռական ոչն ասելու նմանատիպ ֆորումների անցկացմանը Հայաստանում»:

ՏՆԱՔԱՆԴ` ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ

Եզրափակելով խոսքը՝ Գ. Բալասանյանը նաեւ ընդգծեց. «Մեր սուրբ հողն՝ իր 5 հազարամյա պատմությամբ փորձադաշտ չէ  որոշ շրջանակների, հկ-ների եւ որոշակի ֆոնդերի համար, որոնք փորձում են ինչ-որ փորձարկումներ անել եւ հասկանալ՝ աշխատե՞ց, թե՝ ոչ: Ուզում եմ հույս հայտնել, որ մենք վրացիներից ոչ պակաս պատվախնդիր կլինենք եւ ուղղակի, թույլ չենք տա, որ այս ամենը Հայաստանում ոչ միայն այս տարի, այլ առհավատ՝ տեղի չունենա: Պետք է իմանան, որ Հայաստանում նման ֆորումների անցկացումը անհեռանկարային է»:

Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար սահմանադրական փոփոխություննե՞ր կարվեն. «Ժողովուրդ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА