o C     26. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա լուրջ հարված է նոր իշխանության հեղինակությանը». Տիգրան Ուրիխանյան

02.11.2018 10:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սա լուրջ հարված է նոր իշխանության հեղինակությանը». Տիգրան Ուրիխանյան

Ազգային ժողովն արդեն երկրորդ անգամ չընտրեց վարչապետ եւ սահմանադրական իրավունքի ուժով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց հրամանագիր խորհրդարանն ազատ արձակելու մասին՝ ըստ էության, ազդարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի մեկնարկը: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ալյանս» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:

Այս քանի օրը հատիկ առ հատիկ պատասխաններդ կստանաս, my little fuhrer. Արմեն Աշոտյանը` Նիկոլին

Միշտ կողմ եմ արտահայտվել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, եւ այս խորհրդարանի լուծարմանը: Եկեք, ինչպես ասում են՝ իրերը կոչենք իրենց անուններով, խորհրդարանում ներկայացված մարդկանց կեսից ավելին, ուղղակի, իրենց տեղում չէին: Ինչ վերաբերում է նախորդ ընտրություններին, բազմիցս հայտնել եմ իմ կարծիքը, որ, մեղմ ասած, այդ ընտրություններն ավանտյուրա էր, ինչի հետեւանքով  էլ ձեւավորվել էր անհասկանալի խորհրդարան: Չեմ ասում, թե կեղծված ընտրություն էր, որովհետեւ, այո՛, այդ ընտրություններին մարդիկ մասնակցել էին, իհարկե, ոչ բոլորն, այլ մոտավորապես ընտրողների կեսը: Բայց մասնակցել էին ոչ թե իրենց քաղաքական դիրքորոշումը հայտնելու, այլ իրենց ինչ-որ բան տված մարդկանց նկատմամբ պարտավորություն կատարելու համար: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ այսօր ունենանք, իսկապես, ազատ, արդար, թափանցիկ օրինական եւ օրինակելի ընտրություններ: Ու թող, որ դրա արդյունքում ժողովուրդն ընտրի իրեն անհրաժեշտ խորհրդարան: Ես ուրախ եմ, որ հիմա հնարավորություն է ստեղծվում արդար ընտրություններով խորհրդարան ձեւավորելու: Եվ Աստված մի արասցե, եթե հանկարծ որեւէ տեղ փող բաժանվի կամ որեւէ այլ բան ընտրակաշառքի ձեւով տրվի, կամ քվեաթերթիկներով ու արձանագրություններով խախտվի այս ընտրությունների արդյունքը: Սա  կլինի անդառնալի հարված նոր իշխանության նկատմամբ, որը նախեւառաջ ու ամենակարեւորը` պետք է մարդկանց մեջ արթնացած հույսը արդարացնի որակյալ ընտրություններով:

Ովքեր են սորոսականները (Տեսանյութ)

Իսկ ունե՞ք այսօր երաշխիք, որ նախկին պատկերը չի լինի Ազգային ժողովի նոր գումարման ժամանակ` հաշվի առնելով, որ միեւնույն է, եթե ոչ կաշառքով, ապա էլի  միջնորդավորված մարդկանց միջոցով, ծանոթ-բարեկամ տարբերակով լինելու են անձինք, որոնք կմտնեն խորհրդարան, հատկապես, որ Ընտրական օրենսգիրքն էլ իր ռեյտինգային համակարգով մնաց անփոփոխ:

Մեծ մտահոգություն ունեմ ռեյտինգային ընտրակարգի պահպանման հետեւանքով, բայց եթե իշխանությունը դրսեւորում է կամք, եթե իրավապահ մարմինները տեղում ձեռբակալում են յուրաքանչյուրին, ով փորձ է անում ազդելու մեկ ուրիշի ընտրական իրավունքի արտահայտման վրա՝ կլինի թե՛ կաշառքով, թե՛ այլ կերպ, այդ դեպքում իհարկե, ընտրությունները կլինեն շատ ավելի որակյալ: Ռեյտինգային ընտրակարգով ինքնին արդեն ստվերվում է ընտրությունների որակը, եւ սա պետք է բոլոր հնարավոր մեթոդներով չեզոքացվեր: Վերջապես, սա էր ժողովրդի կողմից հռչակված եւ հեղափոխության կողմից ժողովրդին խոստացված չորս կարեւորագույն, առաջնային դրույթներից մեկը: Ասվում էր, որ պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ժողովրդի թեկնածուի ընտրություն, Ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ արտահերթ ընտրություններ: Փաստորեն, երրորդ կետը չիրականացվեց, նաեւ չիրականացվեց  նոր կառավարության բերած ծրագրի այդ կարեւորագույն դրույթը: Դե ինչ, ուրեմն` պետք է կրկնապատկեն, եռապատկեն իրենց քաղաքական կամքը՝ ուժային կառույցների, իրավապահների միջոցով առավելագույնս ընտրությունների գործընթացը վերահսկելու համար:

«Էդ բառը չըսես... վերջը ըսիր չէ...». ինչ տեղի ունեցավ Փաշինյանի ասուլիսի ժամանակ

Ի դեպ, հեղափոխության մասին. մարդիկ, ովքեր փողոցում ճանապարհ էին փակում կամ քայլում էին Նիկոլ Փաշինյանի հետ ժողովրդի լուռ համաձայնությամբ՝ միանգամից հայտնվեցին քաղաքական դաշտում եւ պետական պաշտոններում: Վստա՞հ եք, որ «Ալյանսի» կադրերով կարողանալու եք մրցակցել նրանց հետ այս ընտրություններին, հատկապես գործող Ընտրական օրենսգրքով, որտեղ անցողիկ շեմն ավելի բարձր է: 

Իհարկե, ավելի է բարդանում մրցակցությունը, բայց, այդուհանդերձ, խորհրդարանը պետք է ձեւավորվի առնվազն երեք ուժից, ինչպես նաեւ հինգ տոկոսանոց շեմ հաղթահարելու արդյունքում կարող են լինել եւս երեք կամ 30 կուսակցություն խորհրդարանում: Օրինակ, Երեւանի ընտրություններին մասնակցեցին ընտրելու իրավունք ունեցողներից 43 տոկոսը, ինչը շատ ցածր ցուցանիշ է: Չեմ ուզում համեմատել նախկինի հետ, որովհետեւ նախկին իրավիճակն առհասարակ դեգեներատ քաղաքական գործընթաց էր: Եթե սա կարելի էր անվանել ընտրություններ, ուրեմն՝ պետք է համեմատենք լավագույն տարբերակների հետ: Ինչեւէ, սա նշանակում է Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների 57 տոկոսը մնաց տանը նստած կամ զբաղվեց ուրիշ գործով: Իսկ ընտրություններին մասնակցած 43 տոկոսից 82 տոկոսը իրենց վստահությունը տվեցին «Իմ քայլը» դաշինքին: Սրա համար ես շատ ուրախ եմ եւ գտնում եմ, որ՝ այո՛, ժողովուրդը պետք է, որպես հեղափոխության գնահատական, աջակցեր Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին եւ հավանության քվե տար, որպեսզի իրենք կարողանային բացարձակ լեգիտիմությամբ պաշտոնավարել: Բայց, ցավոք, կրկնում եմ` շատ մեծ թվով մարդիկ ընտրության ուղղակի չգնացին, ուրեմն` պետք է ներկայացնել նոր թիմ մաքուր կենսագրությամբ, ընդ որում` բառի բուն իմաստով՝ որակապես բացարձակ տարբերվող երբեւէ նախկինում ներկայացվածներից: Այդ դեպքում, վստահ եմ, որ ընտրություններին չմասնակցող մարդկանց, եթե ոչ բոլորն, ապա բացարձակ մեծամասնոսւթյունը լուրջ կմտածի` իսկ ովքե՞ր են լինելու բացի Փաշինյանի ուժից մյուս պարտադիր խորհրդարանում ներկայացվող ուժերը: Նորից ՀՀԿ-ն, թե՞ միգուցե նրանք, ովքեր 25-30 տարվա ընթացքում անարդյունավետ կառավարման պատճառով չեն դրսեւորվել: Սա կարեւարագույն խնդիր է եւ ուզում եմ մեր քաղաքացիները գիտակցեն, որ պետք է գնան ընտրությունների եւ տան իրենց քվեն այն քաղաքական ուժերին եւ անհատներին, որոնք ունակ են, կարող են արդարացրել իրենց, որոնց պետք է տալ հնարավորություն հեղափոխության այս բարենպաստ պայմաններում՝ երկիր կառուցելու եւ զարգացնելու գործին լծվելու համար: Եթե ընտրողները չգնացին ու չարեցին այդ քայլը, ուրեմն` նորից խորհրդարանում կունենանք ՀՀԿ խմբակցություն՝ այն էլ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներով: Ավելին՝ բավականին մեծ ռիսկ կա, որ ՀՀԿ-ն կանցնի շատ շոշափելի քվեներով, որովհետեւ մարդիկ առանձին տեղերում, տարածքներում ընտրելու են իրենց  հարեւանին, բարեկամին, ընկերոջը, եղբորըքավորին, սանիկին՝ առանց առաջնային ուշադրություն դարձնելու, թե նա որ կուսակցությունն է ներկայացնելու:

Ոմանք, որ 1996թ.-ին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են. Քաղաքական վերլուծաբան

Ինչ վերաբերում է նոր իշխանության կադրային քաղաքականությանը, ես վարչապետի նախորդ ընտրության ժամանակ հարց տվեցի եւ պարոն Փաշինյանն ընդունեց, որ՝ այո՛, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ հաջողվել է եւ նույնիսկ ասաց, որ խորը հիասթափություն ունի շատ մարդկանցից, ովքեր իր հետ հեղափոխական գաղափարների ջատագովներ էին, բայց հիմա հայտնվել են պետական կառավարման մեջ եւ փաստացի հիասթափություն են առաջացրել: Իհարկե, անուններ չտվեց, բայց տեսնենք, թե ինչ փոփոխություններ տեղի կուենան իրենց մոտ: Սակայն, մեծ ցավով տեղեկացա օրերս գրեթե բոլոր ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվությանը, որը վերաբերվում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ինքն իրեն դրամաշնորհ տրամադրելուն: Սա լուրջ ցնցում է, լուրջ հարված է նոր իշխանության հեղինակությանը: Նման երեւույթները պետք է կասեցնել հենց արմատից: Հուսամ, որ համապատասխան եզրակացություններ կարվեն եւ հետեւանքներն էլ իրենց սպասեցնել չեն տա:

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում. Էդմոն Մարուքյան

Դուք երեկ էլ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցիք՝ զգուշացնելով տնտեսական հնարավոր վտանգների մասին: Պատասխանը հուսադրո՞ղ էր:

Նախ սկսենք նրանից, որ անցած տասնամյակների ընթացքում չի արվել այն, ինչը կարող էր լինել կանխարգելիչ եւ ապահովագրող նման ռիսկերից: Ես խոսում էի համաշխարհային շուկայում նավթի գնի անկումից, ամերիկյան արժութային բորսաների ինդեքսներից, որոնք արձանագրում էին հումքային արժույթի անկում, դոլարի ու մի քանի այլ արտարժույթի նկատմամբ եւ այլն: Սա նշանակում է, որ ըստ կանխատեսումների, հերթական ցնցումն է լինելու Եվրասիական տնտեսական միության տարածքում՝ ազդելով Ռուսաստանի տնտեսության վրա եւ արտահայտվելով նաեւ Հայաստանի վրա՝ ռուբլի-դոլար, ռուբլի- դրամ, դրամ-դոլար հարաբերակցությամբ: Եթե երկիրը չթալանվեր երկար տարիներ, մենք կունենայինք միջոցներ, մեթոդներ եւ պահոցներ՝ ցանկացած նման երեւույթին դիմագրավելու համար: Ի՞նչ է այսօրվա կառավարությունը ձեռնարկելու, չգիտեմ, բայց ուզում եմ հուսալ, որ բոլոր հնարավոր գործիքներին տիրապետում են: Ինչպես նկատեցիք, ես հորդորեցի վարչապետին բեւեռել տնտեսական բլոկի ուշադրությունը մասնավորապես այդ խնդիրների վրա եւ կարծում եմ, որ խնդրի բարձրացումը, որպես մեր կողմից աջակցություն կընդունվի: Ամեն հնարավորը պետք է անել, որպեսզի մեր երկրի քաղաքացիները հնարավորինս քիչ տուժեն կամ չտուժեն նման վտանգներից: Իսկ պատասխանը բավարար էր այն իմաստով, որ վարչապետն ընդունեց՝ պետք է ամեն ինչ անենք նման խնդիրները լուծելու համար: Իսկ ամեն ինչ անելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ եւ գործիքներ, ունեն, թե` ոչ, կյանքը ցույց կտա:

«Սուտն ու կեղծիքն անընդունելի են». Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА