o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԼԻՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ` ԼԳԲՏ-Ի ԿԱՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՋ ՉԲԵՐԵՔ

02.11.2018 20:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵՐԲ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԼԻՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ` ԼԳԲՏ-Ի ԿԱՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ՊԱՀԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՋ ՉԲԵՐԵՔ

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը փակ նիստում քննարկեց պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ առաջարկը` քանի որ համաներման օրենքում հատուկ բացառություն է արված «Սասնա ծռեր» հանցավոր խմբի համար, ապա նույն մոտեցումը պետք է լինի նաեւ այլ նմանատիպ քրեական գործերի նկատմամբ, ինչպես օրինակ «Նորք-Մարաշի» զինված խումբը: Ըստ մեր տեղեկությունների` Հ. Բաբուխանյանը նշել է, որ չի հասկանում կառավարության տրամաբանությունը, երբ «Սասնա ծռերին», որոնք գրավել են ոստիկանական գունդը, որի արդյունքում սպանվել է երեք ոստիկան, պատանդ են վերցվել շուրջ տասը անձ, որոնց մեջ էին նաեւ ոստիկաններ եւ բժիշկներ, ինչո՞ւ է նրանց ներվում, իսկ «Նորք-Մարաշ» խմբին, որոնք, թեեւ ունեին քաղաքական հիմնապատճառներ, սակայն որեւէ հանցավոր գործողություն չեն կատարել եւ որեւէ հետեւանքի իրենց գործունեությունը չի հանգեցրել` չի ներվում: Պետք է նշել, որ Հայկ Բաբուխանյանի հարցադրումը աջակցություն է ստացել հանձնաժողովի նիստին ներկա նաեւ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ անգամ «Ելքի» ներկայացուցիչների կողմից, սակայն կառավարության դիրքորոշումը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ կառավարությունը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, համաներման բացառություն է անում միայն «Սասնա ծռերի» համար: Իր պատասխան ելույթում Հ. Բաբուխանյանը մեղադրեց իշխանություններին ընտրովի արդարադատության եւ քաղաքական դրդապատճառներով համաներում անցկացնելու մեջ եւ, ի նշան բողոքի, լքեց նիստը:

«Մենք դեռ սպասում ենք, որ Փաշինյանն ուշադրություն կդարձնի Ջավախքին»

Մինչ հարցի քվեարկությունը, նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց` նշելով.

– 1. 2015 թվականին «Նորք-Մարաշ» զինված խմբի դեռեւս չիրականացված գործողության շարժառիթը նույնպես եղել է իշխանափոխությունը: Այդ դեպքում, ինչո՞ւ եք ներում մեկինՍասնա ծռերին»-խմբ.), բայց մյուսին` ոչ:

2. Դուք նշեցիք, որ բարի կամքի դրսեւորում է համաներումը, հարց է ծագում, բայց չէ՞ որ դուք ունեք պարտականություն` հավասար սկզբունքով մոտենալ բոլոր մարդկանց, քաղաքացիներին եւ չդնել խտրականություն որեւէ մեկի, կամ մյուսի միջեւ: Սա ձեր անմիջական պարտականությունն է:

«Իրավիճակն Իջեւանում այս պահին էլ շարունակում է մնալ լարված». Սուրեն Մանուկյան

3. Եթե լինի գործի վերաորակավորում, այլ մեղադրանք դրվի, որը չի համապատասխանում համաներման օրենքների մեջ դրված սկզբունքներին, ի՞նչ է լինելու այս դեպքում:

Արդարադատության նախարարը պատասխանեց.

Սա կառավարության բացառիկ հայեցողությունն է, սա արտոնություն է եւ ոչ թե իրավունք, որը տրվում է անձանց: Եթե կա տարբերակված մոտեցում, իսկ այստեղ տարբերակված մոտեցումները շատ են, կամ ուղղակի տարբերակված մոտեցումների համախումբ է այս օրենքը, սա դեռ չի նշանակում, որ խտրական է: Ամեն մի տարբերակված մոտեցում չէ, որ խտրական է: Այստեղ կան հավասարակշռված լուծումներ տարբեր խմբի անձանց նկատմամբ: Մենք կանխակալ չենք կարող ասել, որ Ձեր հիշատակած խմբի նկատմամբ չի կիրառվելու համաներումը: Այստեղ կան արգելված հոդվածներ, որոնք տարածվում են բոլորի վրա: Մասնավորապես «Սասնա ծռերի» պարագայում սպանության մեջ մեղադրվողները չեն կարող ազատվել համաներումով: Մասնավորապես, եթե կլինեն պատանդի, կամ ֆիզիկական վնաս կրածի բողոքը` չի տարածվի համաներումը:

«Մեր երկրում ձեւավորվում է շատ վտանգավոր խունտա». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Պատգամավորն, արձագանքելով ասաց.

Ես հետաքրքիր նշում արեցի Ձեր կողմից, որ ամեն մի տարբերակում չէ, որ խտրականություն է: Հույս ունեմ, որ երբ մենք քննարկելու կլինենք մեր երեխաներին, օրինակ, ԼԳԲՏ-ի ազդեցությունից զերծ պահելու, կամ նրանց աղանդներից զերծ պահելու օրենքները, դուք կկրկնեք այդ խոսքը, որ ամեն մի տարբերակում, դա դեռ խտրականություն չէ:

«Մենք սեւ ու սպիտակ չենք նայում, բայց նաեւ աչալուրջ ենք». Միքայել Մելքումյան (Տեսանյութ)

Ըստ նախարարի` իրավունքը ունիվերսալ է, պատկանում է մարդկությանը, եւ այն, որ ցանկացած տարբերակ չէ, որ խտրականություն է. «Դա իմ մտքերը չեն, այլ իրավունքի տեսությունն է: Սա դասագրքային ճշմարտություն է»:

Ի դեպ, նշենք, որ պարոն Զեյնալյանի մոտեցումը հարցին անհասկանալի էր նաեւ իր թիմակիցներին: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, հարց տալու իրավունքից օգտվելով, նշեց, որ իր համար եւս անհասկանալի է պարոն Զեյնալյանի նման մոտեցումը «Նորք-Մարաշ» զինված խմբին:

«Մենք ավելի շատ մտահոգված ենք Հայաստանով, քան Ջավախքով». Վաղինակ Ղազարյան

Իսկ ստորեւ ներկայացնում ենք ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթը, որն ուղղված էր համաներման մեջ խտրականության կիրառմանը:

Ես երեկ համաներման նախագծին կողմ քվեարկեցի, որպեսզի մեր շատ հայրենակիցներ, ովքեր մանր-մունր հանցանքների համար են դատապարտվել, իսկ ոմանք, նույնիսկ անմեղ են եւ դարձել էին կոռումպացված դատավորների անարդար վճիռների զոհ` ազատ արձակվեն բանտերիցԲայց ես հարց ունեի ՊՊԾ գունդը գրաված հանցավոր խմբի վերաբերյալ, որոնց գործողությունների արդյունքում եղել է երեք զոհ` ոստիկաններ, բազմաթիվ պատանդներ, այդ թվում` բժիշկներ: Անհասկանալի է, կառավարությունը ընդհանրապես ունի՞ որեւէ սկզբունք, մի դեպքում, երբ ես առաջարկում էի վարորդների տուգանքների ժամանակ ավելի շատ մարդկանց տուգանքները ներել, դուք ասում էիք, որ չի կարելի ներել այն վարորդներին, որոնք տուգանվել են ոստիկանի հրահանգին չենթարկվելու համար, ինչը, ըստ ձեզ, շատ լուրջ եւ աններելի իրավախախտում է: Բայց մի խմբի գործողություններում, որի արդյունքում ոստիկաններ են սպանվել  եւ պատանդառվել, դուք համարում եք ներելիԲացի այդ, անհասկանալի է, թե այդ ի՞նչ մոտեցում է, երբ համաներումը տարածում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա: Սա շատ տարօրինակ ուղերձ է հասարակությանը, թե իշխանափոխության համար բոլոր հանցանքները ներելի են, բայց չե՞ք մտածում, որ մի օր էլ այդ նույն ուղտը չոքելու է ձեր դռանըՍակայն կարող ենք ձեր այդ վերաբերմունքը վերագրել բարի կամքի դրսեւորմանը, այդ դեպքում, ինչո՞ւ «Նորք-Մարաշի» գործով անցնող անձանց վրա չի տարածվում համաներումը այն դեպքում, որ նրանց արարքների վտանգավորությունը մի քանի անգամ նվազ է, քան ՊՊԾ գունդը գրավողներինը, իսկ հետեւանքներ ընդհանրապես չկան: Ավելին, «Նորք-Մարաշի» գործով մեղադրանք է ներկայացված իշխանափոխության մեջ, այսինքն` նրանք պետք է փոխեին նախորդ իշխանություններին, այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, եւ այն, ինչի համար ներվում են ՊՊԾ գունդը գրավածները, սակայն «Նորք-Մարաշին» չեք ներում: Ինչո՞ւ եք զբաղվում ընտրովի արդարադատությամբ, ինչո՞ւ եք խախտում Սահմանադրության 28 եւ 29-րդ հոդվածները` օրենքի առաջ բոլորի հավասար լինելը եւ ինչո՞ւ եք թույլ տալիս խտրականություն:

«Եթե Ջավախքում հային փոխարինի թուրքը, մահացու հարված կլինի ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Հայաստանին»

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА