o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի՛ արատավորեք հայ ազգի մաքուր երակը». Ռուզան Ասատրյան

02.11.2018 23:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մի՛ արատավորեք հայ ազգի մաքուր երակը». Ռուզան Ասատրյան

Գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ կոչ է հղել երիտասարդությանը, որում մասնավորապես ասված է. «Ընտանեկան արժեհամակարգին հավատարիմ բարոյական հայը իր ընտանիքի բարոյական պատը քանդող ոչ մի երեւույթ ու նրան վարագուրող կեղծ մարդասիրական հղումներ ու սորոսական ողորմություններ չի ընդունում: Մեկ անգամ չէ, որ ասում եմ: Սիրելի երիտասարդներ, հեռո՛ւ մնացեք օտար, ազգակործան երեւույթներից՝ հելոին ու Վալենտին, փողոցներում թափառող աղանդավորներ ու ԼԳԲՏ-ներ, այլազգիների հետ ամուսնություններ եւ այլն, այս ամենը խաթարում են մեր տաղանդավոր ազգային տեսակի ինքնությունը, որը մեր ամենամեծ դիմադրության ուժն է եղել դարերի մեջ: Ծանոթացեք հայոց պատմությանը, դա այն կեղծված նկարագիրը չէ, որ թելադրվել է մեզ թշնամի օտարի կողմից՝ մեզ բարոյապես ոչնչացնելու համար: Հայը աշխարհի ազգերի արիստոկրատիան է եղել, օրենքների ու բարյականության հիմնադիր ու գիտության հիմնարար, կարդացեք՝ Պարիս Հերունի, շատ ուշադիր կարդացեք, ազգային արժեքների այբուբենն է կազմել ձեր համար, Արմեն Մովսիսյան, Յուրի Սարգսյան, Ալեքսանդր Վարպետյան,, Համլետ Հովսեփյան, Սուրիկ Ասմարյան, Արթուր Արմին կարդացեք, ձեր արյունը սրբագործեք Գարեգին Նժդեհի ցեղակրոնության բալասանով, օրեկան մեկ նախադասություն սովորեք...»:

«Ամուլսարը, Նիկոլի ասած՝ տոլմայի միջի շնաձկան փուշը դարձավ»

Մտավորականի գնահատմամբ՝ Հայաստանը ուղեղների երկիր է. «Իսկ օտար ուժերը լվանում են ձեր ուղեղները՝ ձեր միջից հանելով վսեմագույնը՝ հային, որ պարգեւ է մեզ նախախնամության կողմից... Հիշեք օտարին միշտ մեր հողն է անհրաժեշտ եղել՝ առանց մեզ եւ այսօր էլ շարունակվում է՝ բոլոր միջոցների կիրառմամբ, զի չկա Ոգին, չկա էությունը... Դուք եք վաղվա Հայաստանի տերը, մի՛ թույլ տվեք օտար որոմը հաստատվի հայոց հողում, ճանաչե՛ք աշխարհը, բայց մի՛ խոնարհվեք»:

​​​​​​​«Սթափվե՛ք. դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք». Արթուր Թովմասյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА