o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շարմազանովին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ երբեք դիրքորոշման բացակայության մեջ»

03.11.2018 16:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Շարմազանովին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ երբեք դիրքորոշման բացակայության մեջ»

«ԱդեկվաԴ» ֆեյսբուքյան վերլուծական հաղորդաշարի համահեղինակ ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ սոցցանցում նշել է, որ մի քանի շաբաթ առաջ բախտ է ունեցել ծանոթանալ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, ապա մանրամասնել է. «Շատ հաճելի էր, իրոք։ Համ ուրախ էի ծանոթանալ, համ էլ հաճելի էր: Երկրում տեղի ունեցած հեղաշրջումը ահագին մարդկանց լյուստրացիայի ենթարկեց՝ թե՛ դրական եւ թե՛ բացասական իմաստով: Ես հավատացած եմ, որ Շարմազանովը եւս մի քանի հանրապետականներ ներկա պահին ավելի բարձր վարկանիշ ունեն, քան երբեւէ ունեցել են: Երեկվա իր ելույթը ԱԺ-ում եւս մի քանի հազարով ավելացրեց իր համակիրների բանակը: Շատերի դուրը եկավ: Շատերի, բայց ոչ իմ: Մեղմ ասած, երկակի էր զգացմունքներս, երբ լսում էի ինչպես էր Շարմազանովը ասում, որ ՊՊԾ գնդի գրավումը դա հարձակում էր Հայաստանի վրա, երբ ասում էր, որ տարբերություն չի տեսնում ՊՊԾ գնդի գրավման ու մեր սահմանների վրա ոտնձգության միջեւ: Երկակի տպավորություն էր, երբ լիովին իրավացիորեն արձանագրում էր, որ ՊՊԾ-ում զոհված գնդապետ Վանոյանը հերոսաբար պաշտպանում էր մեր պետությունը եւ բոլորիս շահը: Բանն այն է, որ ամեն ինչ ճիշտ է ասել, բայց չեմ հասկանում, ինչո՞ւ նա եւ իր կուսակիցները այս ճշմարտությունը գոնե շաբաթը մեկ չէին հնչեցնում վերջին երկու տարվա մեջ: Չէ, ես գիտեմ, որ շեֆն էր ասել չխոսել, բայց ախր, եթե դու գիտես, որ դա «ական է պետության դեմ», պիտի հելնեիր, մանդատը վայր դնեիր ու ամեն օր փորձեիր ականազերծել այդ ականը: Իմ եւ իմ ընկերների գործն ահագին կհեշտանար Շարմազանովի եւ այլոց աջակցությունն ունենալու դեպքում: Էս ամենը պետք էր ասել այն ժամանակ, երբ էդ «ականների» վրա ահաբեկչության հոդված չէին դրել: Այս տարվա մայիսյան հեղաշրջումը սկսվեց ապրիլյան պատերազմով, շարունակվեց ՊՊԾ-ի գրավմամբ, բանակի ու եկեղեցու դեմ արշավով: Մինչդեռ ՀՀԿ-ն, տաս տարի լիարժեք իշխանություն ունենալուց հետո, չգիտես ինչու, նոր է հիշել տոտալիտար աղանդների ու համասեռական քարոզչության արգելքի մասին: Հիշել է, երբ այդ օրենքները անցակացնելու տարբերակ էլ չկա... Ճիշտ բաներ էր ասում Էդուարդը, բայց շատ տհաճ էր դա լսել»:

«Ամուլսարը, Նիկոլի ասած՝ տոլմայի միջի շնաձկան փուշը դարձավ»

Իսկ Է. Շարմազանովի խորհրդական ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ արձագանքելով Ա. Դանիելյանի գրառմանը` գրել է. «Կարդացի Արթուր Դանիելյանի գրառումը։ Լավ է, որ նա ունի հստակ դիրքորոշում ու ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն է որակում։ Բայց ափսոսում եմ, որ նման առողջ դատող քաղաքացին տեղյակ չէ, որ հենց մեր սիրելի ոստիկանի հուղարկավորության օրը լրագրողների հարցին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը նշել է, մեջբերում եմ` ում դուրը կգա, ումը ոչ, սա ահաբեկչություն է, մեջբերման ավարտ»։ Իսկ որպես հետգրություն` Գ. Պետրոսյանը հավելել է. «Շարմազանովին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ երբեք դիրքորոշման բացակայության մեջ։ ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն էր, իսկ ԼԳԲՏ-ի քարոզի դեմ խոսել է տարիներ շարունակ, որի արդյունքում արժանացել է բազմաթիվ գրանտակերների խիստ քննադատությանը։ Եղբայր, ասել ու ասելու է՝ Հայկը չի կարող պարտվել Բելին: Պայքարը շարունակվում է։ Աստված պահապան բոլորիս»։

​​​​​​​«Սթափվե՛ք. դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք». Արթուր Թովմասյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА