o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր տեղի կունենա լայնամասշտաբ հանրահավաք՝ հանուն ազգային, հոգեւոր եւ ընտանեկան արժեքների

06.11.2018 10:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր տեղի կունենա լայնամասշտաբ հանրահավաք՝ հանուն ազգային, հոգեւոր եւ ընտանեկան արժեքների

Հանուն ազգային արժեքների շարժումը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային-հոգեւոր եւ ընտանեկան (նույնն է թե ավանդական) արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլեւս ազգային սպառնալիքի։ Ուստի՝ «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կոչ է անում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ մասնակցելու ազգային-հոգեւոր եւ ընտանեկան արժեքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին, որը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը՝ 14:00-ին, Ազատության հրապարակում։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

Օրակարգ՝

1. 14:00-ից ստորագրահավաք Ազատության հրապարակում՝ միտված նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսվող Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» ֆորումի չեղարկմանը եւ անչափահասների շրջանում սեռական բնույթի քարոզչությունն արգելող օրինագծի ընդունմանը:

2. Ազգային երգերի ու պարերի կատարում:

3. 16:30-17:30-ը տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ ելույթ կունենան խնդրով մտահոգված անձիք:

4. 17:30-ին երթ` Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Մատենադարան, հետադարձը` Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26:

Հանուն ազգային արժեքների շարժումը հրավիրում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալներին, եկեղեցասեր երիտասարդական կառույցներին, ՀԿ-ներին, բուհական միություններին, ուսանողներին, կուսակցություններին և առհասարակ բոլոր մտահոգ անձանց։ Արի՛ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ի լուր աշխարհի եւ միանալու Հայաստանում այլասերության/այլասերվածության քարոզչության դեմ պայքարին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА