o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առաջիկա ընտրությունները կլինեն խիստ բեւեռացված». Գագիկ Մինասյան

07.11.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Առաջիկա ընտրությունները կլինեն խիստ բեւեռացված». Գագիկ Մինասյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս շաբաթվա վերջում` նոյեմբերի 11-ին կգումարի կուսակցական խորհրդի ընդլայնված նիստ, որի արդյունքում կտրվեն մի շարք հարցերի պատասխաններ` թե՛ ընտրություններին մասնակցության ձեւաչափի հետ կապված, թե՛ առհասարակ ստեղծված իրավիճակի: Այս մասին որոշ մանրամասներ «Իրավունքը» պարզեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ:

​​​​​​​«Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է». Անահիտ Բախշյան

«ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ, ԿԱՌԱՋԱԴՐՎԵՆ ՆԱԵՎ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆՈՎ»

– Պարոն Մինասյան, մամուլում լայնորեն շրջանառվում է, թե ՀՀԿ գրասենյակում աժիոտաժ է, ակտիվ պատրաստվում եք ընտրություններին: Արդեն հայտնի՞ է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը, ովքեր են ընդգրկվելու, եւ ինչ ծրագրով եք ներկայանալու ընտրողներին:

Այո, ակտիվ պատրաստվում ենք ընտրություններին, իսկ ծրագիրը դեռ պատրաստ չէ, ցուցակի մասին դեռ որեւէ ձեւավորված կարծիք չկա: Ենթադրում եմ, որ ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստից հետո կլինի որոշում, որը կներկայացվի մեր մրցակիցների դատին:

Իշխանությունը ծովային նավատո՞րմ է ստեղծելու. ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»

Խոսակցություններ են շրջանառվում նաեւ, թե ՀՀԿ-ն դժվարություններ ունի` ռեյտինգային թեկնածուների հետ կապված: Ի՞նչ կասեք այս մասին:

Իհարկե, ռեյտինգային թեկնածուների առումով, նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ ավելի դժվար է:

Ըստ էության, այն գործարարները, որոնք նախկինում ՀՀԿ ցուցակով ռեյտինգային թեկնածուներ էին առաջադրվում, թեքվեցին նոր իշխանության կողմը: Կարելի՞ է ասել, որ այս անգամ առաջին պլան կմղվեն, նախորդ ցուցակում երկրորդային պլանում հայտնված թեկնածուները:

Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. Հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են.«Հրապարակ»

Լավ չեմ հասկանում, թե ինչ ասել է երկրորդային պլանում հայտնված թեկնածուներ: Կուսակցության շարքերը շատ մեծ է, եւ այդտեղ կարող է լինեն մարդիկ, որոնք կառաջադրվեն նաեւ ռեյտինգայինով: Կարելի է արդեն ասել որոշված մի հանգամանքի մասին, որ բոլոր այն թեկնածուները, որոնք պետք է առաջադրվեն համամասնականով, կառաջադրվեն նաեւ ռեյտինգայինով:

Այդ թվում Դուք ե՞ւս պատրաստվում եք առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով:

Գագիկ Խաչատրյանին պատկանող «Երևան Մոլ» և «Յուքոմ» ընկերություններն ամբողջությամբ ձեռք են բերվել պետական միջոցներով. «Ժամանակ»

Կարծում եմ` այո, սակայն վերջնական որոշում դեռ չունեմ: Եթե որոշեմ, պետք է առաջադրվեմ ինչ-որ ընտրատարածքից: Որոշում կկայացվի կիրակի օրը:

«ԻՍԿ ՊԱՐՈՆ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ՔԱՅԼԸ ԻՆՉԻ՞ ԷՐ ՆՄԱՆ»

– Արդեն երկու անուն է նշվում ՀՀԿ խմբակցությունից` նախկին պատգամավոր, այսօր արդեն ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որոնք լինելու են «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան, քաղաքական առնետավա՞զք է սկսվել:

Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ»

Իրենց պետք է հարցնեք, ինչ վերաբերում է առնետավազքին, ապա ես հարց պետք է տամ` իսկ «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր պարոն Կոնջորյանի դուրս գալու ու ՔՊ-ին միանալու քայլը ինչի՞ էր նման...

Ի դեպ, փաստացի այլեւս «Ելք» դաշինք չկա, առանձնացան նաեւ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները: Չե՞ք կարծում, որ  քաղաքական դաշտի լիկվիդացում է տեղի ունենում, այսինքն` այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ կա՛մ պետք է լինես Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ից, կա՛մ ոչ մի տեղ:

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը դիմել է քննչական մարմին և դատախազություն՝ պարզելու՝ արդյոք եղել է խուզարկության միջնորդություն

Կոռեկտ չեմ համարի գնահատական տալ իշխող կուսակցության վարվող քաղաքականության եւ կուսակցական դաշտի ամայացման առումով: Ենթադրում եմ, որ սա իրենց ուղղված հարց պետք է լինի, եւ իրենք ավելի հստակ կպատասխանեն, թե ինչպիսի վերաբերմունք ունեն քաղաքական դաշտում այս կամ այն կուսակցության ապագայի վերաբերյալ:

«ՄԵԿ ՈՒԺ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵԿ ՈՒԺ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌՈՒՄ»

– Կարծես, ՀՀԿ-ն համակերպվել է ընդդիմություն լինելու հետ, եւ առհասարակ որեւէ մի քաղաքական ուժ, բացի «Իմ քայլը» դաշինքից, չի գնում այս ընտրություններին` իշխանություն վերցնելու: Մտավախություն չունե՞ք, որ վաղը կարող ենք ունենալ միաբեւեռ քաղաքական դաշտ, օրինակ, այնպիսի պատկերով, ինչպես եղավ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում:

Գագիկ Մակարյանը նշանակվեց Հանրային խորհրդի անդամ

Վերջին ամիսների գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտում գործող կամ հայտարարող, որ պատրաստ է գործել ընդդիմադիր դաշտում, քաղաքական ուժ չկա: Բոլոր քաղաքական ուժերը համախոհվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ, որպես նրանց սատարող, նրա գաղափարները կիսող` նրա առաջնորդությամբ առաջ գնալու պատրաստակամությամբ: Փոքրիկ բացառութամբ եղան կուսակցություններ, որոնք այս ընթացքում հստակ դիրքորոշում չորդեգրեցին, եղան մակընթացություններ, տեղատվություններ: Սակայն վերջին օրերի զարգացումն առարկայորեն ցույց տվեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ է գնում ընտրություններին, եւ մնացած բոլոր քաղաքական ուժերը, որոնք ակնկալում էին, որ իրենց դերը պետք է լինի իշխանության հետ համատեղ առաջընթացը եւ նաեւ խորհրդարանում ներկայացվածությունը, հայտնվեցին բավականին բարդ խնդրի առաջ: Ընտրողը եթե պետք է կողմնորոշվի մի քանի կուսակցությունների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը հայտնում է իր հավատարմությունը ՔՊ կուսակցության վարած քաղաքականության նկատմամբ, ակնհայտ է, որ իր նախապատվությունը կտա հենց ՔՊ-ին: Հետեւաբար, ենթադրում եմ, որ մեր առաջիկա ընտրությունները կլինեն խիստ բեւեռացված, որովհետեւ այդպես վարվեց ՔՊ-ն իշխանության թեւում: Ըստ էության, կլինի մի քաղաքական ուժ իշխանական թեւում եւ մի քաղաքական ուժ` ընդդիմության, որը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն վերջին ամիսների ընթացքում ներկայացրեց կոնստրուկտիվ ընդդիմության հայտ եւ ցույց տվեց, որ գործնականում միայն ինքն է իրականացնում փաստարկված քննադատություն իշխող կուսակցության, խմբակցության եւ կառավարության գործունեության վերաբերյալ: Այնպես որ, կլինեն բեւռացված ընտրություններ. մեկ ուժ իշխանության, մեկ ուժ` ընդդիմության բեւեռում:

Քաջություն ունենանք խոստովանել, որ ՀՀ-ում իշխանությունը զավթվել է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից. Գագիկ Արծրունի

«ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՊԱՀՎԱԾՔԻՆ»

– Ի՞նչ կարող է անել երկար տարիներ իշխանություն եղած, իսկ այսօր ընդդիմության բեւեռում հայտնված Հանրապետական կուսակցությունը:

Կարծում եմ այն, ինչ որեւէ ուրիշ կուսակցություն չի կարող անել, որովհետեւ այն պոտենցիալը, որը կուտակել է ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում պետականաշինության բնագավառում, բոլոր ոլորտներում ուրիշ որեւէ կուսակցություն ուղղակի չունի:

Սահմանադրական դատարանը փաստացի մնացել է միակ անկախ մարմինը

Բայց խորհրդարանական ընդդիմադիր բեւեռում պատվավոր տեղ ունենալու համար հայտ են ներկայացրել նաեւ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետություն» կուսակցությունը...

Այո, հավակնում են այն բոլոր կուսակցությունները, որոնք Դուք եք ասում, կան բազմաթիվ այլ կուսակցություններ եւս, որոնք իրենց համարում են ՔՊ համախոհմները, ջատագովները: Բայց նրանց կողքին կա հենց ինքը` ՔՊ-ն, հիմա ընտրողը երբ պետք է ընտրի նրանց միջեւ, համախոհներին ու ջատագովներին է ընտրելո՞ւ, թե՞ հենց ՔՊ-ին: Ակնհայտ է, որ ընտրողը ձայնը կտա հենց ՔՊ -ին: Դժվար է հասկանալ, թե մյուսներն ինչով են ավելի լավը, քան ՔՊ-ն: Այն բոլոր կուսակցությունները, որոնք հավատարմության երդում էին տալիս ՔՊ-ին, հիմա ուզում են ընդդիմության դիրքում հանդես գալ: Կարծում եմ` մեր ընտրողները խիստ գնահատական կտան այդպիսի պահվածքին:

Ո՞րն է իշխանությունների այն ձևաչափը, որ ընդունելի է և՛ ՀՀ, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի համար. Վահան Բաբայան

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ` ՈՎ Է ԵՂԵԼ ԻՍԿԱՊԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»

– Ի վերջո, ո՞ր քաղաքական ուժին է մրցակից տեսնում ՀՀԿ-ին, թեկուզ` ընդդիմադիր դաշտում:

Կարծում եմ` հիմա ճիշտ չի լինի որոշակիացնելը: Այդ ընթացքը դեռ մեզ սպասում է մինչեւ դեկտեմբերի 7-ը: Մենք պետք է անդրադառնանք անցած ընթացքին եւ հասկանանք` ով է եղել իսկապես ընդդիմադիր այն իշխանությանը, որը ձեւավորվեց գարնան ամիսների ընթացքում: Պետք է տեսնենք, թե այդ ընթացքում ով ինչ ընդդիմադիր գործունեություն իրականացրեց, եւ որքանով է այդ գործունեությունը եղել կառուցողական, փաստարկված եւ որքան իրավիճակային:

Այս իշխանություններն ավելի վատն են, քան փչացած ժամացույցը. Արսեն Բաբայան

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ շարքերում կա որոշակի շրջանակ, ովքեր ընդհանրապես դեմ էին այս ընտրություններին կուսակցության մասնակցությանը: Այս առումով կբացառե՞ք, որ կիրակի օրը կարող է «անակնկալ» որոշում կայացվի:

Քաղաքականության մեջ դժվար է որեւէ բան բացառել: Չեմ բացառում, որ կլինեն նաեւ ելույթներ, որտեղ կառաջարկեն, որ ՀՀԿ-ն չմասնակցի: Սակայն իմ նախնական քննարկումների ընթացքում, որոնք քիչ չեն եղել, չեմ հիշում, որ որեւէ մեկը հստակ արտահայտեր իր նման տեսակետը: Եթե այդ ուղղությամբ գաղափարներ արտահայտում են, ապա` թեական ենթատեքստում, իսկ հստակ մասնակցելու կողմնակիցները շատ-շատ են:

​​​​​​​«Սա մեր պայքարն է հանուն պետականության պահպանման»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА