o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ ԱԳ նախարարի խոսնակը երգ է գրել Զառայի համար

12.11.2018 09:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԱԳ նախարարի խոսնակը երգ է գրել Զառայի համար

Մեր համերկրացի, ռուսական շոուբիզնեսի աստղ Զառան կկատարի «Քեզ համար, սիրելիս» ստեղծագործությունը՝ Ներքին գործերի աշխատակիցների օրվան նվիրված համերգի ժամանակ։ Երգի հեղինակը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար՝ Մարիա Զախարովա։

«Միասին` ամեն ինչում». ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Բլոգոսֆերա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է իր եւ Զառայի ծանոթության պատմությունը։ Նրա խոսքերով Զառային առաջին անգամ տեսել է ընդունելության ժամանակ։ Պարզվել է, որ երգչուհին դեռ այն ժամանակ է խնդրել Զախարովային իր համար երգ գրել, սակայն նա մերժել է։ Սակայն, Զախարովան շուտով փոխել է իր որոշումը։

«Ինձ համար նա բացահայտվեց ընդհանրապես այլ կերպ։ Նա հպարտ գեղեցկուհի է, մարդ՝ զգացմունքայնությամբ, սխալական, անհանգստացող, փնտրող եւ գտնող», - խոստովանել է Մարիա Զախարովան։

 

 

Աղբյուրը՝  gazeta.ru

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА