o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լսում եք, հայե՛ր, չսկսեք վազել օտարի դռները». Ռուզան Ասատրյան

12.11.2018 23:33 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Լսում եք, հայե՛ր, չսկսեք վազել օտարի դռները». Ռուզան Ասատրյան

«Երեկ կարդացի ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունն այն մասին, որ հայերը այսուհետ կարող են ազատ ռեժիմով կարճաժամկետ եւ մշտական բնակության մեկնել ԱՄՆ», - գրում է գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու նշում. «Ինչ ասեմ իմ օտարասեր հայրենակիցներին եւ երեսուն տարի իր երկրի բնակիչներին արյունաքամ արած այն իշխանավորներին, որոնք իրենց վարքով չկարողացան ապացուցել, որ աշխարհի ամենալավ երկիրը Հայաստանն է: Հայաստանը ոչ միայն իրականում է 100 տարուց ավել շրջափակման մեջ, այլ՝ իրականում երկու խոշոր տերության ԱՄՆ եւ Ռուսաստանի մեջ ձգվող լար է արդեն 30 տարի: Թե ովքեր կան այս տերությունների թիկունքում, ովքեր են շահագրգիռ Հայաստանի այս մի կտորն էլ, որպես մասունքի դարձնել թանգարանային նմուշ, մեզ՝ ազգի ճակատագրով մտահոգներիս, շատ վաղուց է հայտնի: Այս բացառությունը առաջին աշխարհամարտի 100-ամյակի օրերին Հայաստանի համար արվեց, որպես «մարդասիրական քայլ» մեր 1,5 միլիոն զոհերի, մեր էթնիկ տարածքների եւ մշակութային գանձերի կորստյան համար, զի այսօրվա հետնորդների երկրները մեր ազգի բնաջնջման միջոցով մինչեւ օրս տիրացած են մեր դրախտային հայրենիքի տարածքներին: Ինչու միջազգային այս կարեւոր նախաձեռնության օրերին ԱՄՆ մարդասեր կառավարությունը չբարձրացրեց իրենց Նոբելյան մրցանակակիր նախագահի՝ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռը» կյանքի կոչելու խնդիրը, չէ որ Հայաստանը իրոք կղզի է, շրջապատված անելք լեռներով ու անկանխատեսելի հարեւաններով»:

​​​​​​​«Չինաստանը մենակ չէ այս աղետի դեմ». մոմավառություն՝ ՉԺՀ դեսպանատան դիմաց

Մտավորականի գնահատմամբ՝ ազգի մի կեսը հիմնականում Ռուսաստանում է, մյուս կեսը՝ ԱՄՆ-ում. «Երկու հզոր տերություններից որն էլ որ ձգում է այդ լարը, մենք սարսափելի կորուստներ ենք տալիս: Այն մի բուռը, որ Հայաստանում է, նա էլ ներսի թշնամու գերին է... Զանազան իզմերի ու աղանդների ճորտը: Ինչպիսի ազատ ռեժիմ էլ լինի, ամենամեծ ազատությունը այն սքանչելի հողակտորն է, որը շաղախված է մեր սիրասուն զավակների արյունով, միաբան ու միակամ լինենք, ամենահարուստ երկիրը Հայաստանն է, իմ ու ձեր անփոխարինելի սրբավայրը: Միակամ ու անխոցելի պահենք, նրան, արթնանաք այս ճղճիմ ու բթացնող ազդեցություններից: Արտագաղթի փոխարեն, միայն ներգաղթ, լսում եք, հայե՛ր, չսկսեք վազել օտարի դռները, օտար հողը երբեք հայրենիք չի դառնա, հիշե՛ք, ինչպես բոլոր ժամանակներում, նրանց մեր հողն է պետք, առանց իր էթնոսի, իր տաղանդավոր ժողովրդի, մի՛ մոռացեք Լոուրենս Արաբացու խոսքերը՝ պաշտպանեք վերջապես ձեր իրավունքները՝ ձեզանից նաեւ, որ վեր ելնեք, վեր, վե՜ր…»:

«Ես Գևորգ Գևորգյանի կինը չեմ, այլ աշակերտն եմ, վարում եմ նաև պրն. Գևորգյանի էջը». Ռուզաննա Մալխասյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА