ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում. լրատվամիջոցներ

18.11.2018 15:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում. լրատվամիջոցներ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում, նման տեղեկություն է հաղորդում ռուսական «Пятый канал»-ը:

Ուկրաինայի գլխավոր դատախազը հորդորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Նշվում է, որ Յանուկովիչին հիվանդանոց են տեղափոխել դեռ ուրբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: 

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախկին ղեկավարին հիվանդանոց են հասցրել մերձմոսկովյան թենիսի ակումբներից մեկից՝ ծնկի վնասվածքով: Յանուկովիչին համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո դուրս են գրել հիվանդանոցից:

Իր հերթին «360» հեռուստաալիքը նշել է, որ նոյեմբերի 16-ին հիվանդանոց ընդունված և արտաքնապես Յանուկովիչին շատ նման հիվանդի տվյալներն ամբողջությամբ համապատասխանել են Ուկրաինայի նախկին նախագահի անձնական տվյալներին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА