o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարգի հրավիրեք եւ կարգի հրավիրվեք, թողեք այս բռնապետական պաթոսը. Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

30.11.2018 12:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կարգի հրավիրեք եւ կարգի հրավիրվեք, թողեք այս բռնապետական պաթոսը. Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

Ձեր կողմից հռչակված սիրո եւ հանդուրժողականության կեղծ օրակարգը դատարկ փուչիկ է, դուք եւ ձեր պաշտոնյաների մեծ մասը նախընտրական քարոզարշավի այս օրերին տարածում եք միայն ատելություն, հայհոյանք, սպառնալիք եւ հոխորտանք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը:

Օրակարգում հետճգնաժամային աշխարհակարգի ծրագրի մշակումն է. Արտաշես Գեղամյան

Նա իր հայտարարություն, մասնավորապես, նշում է.

«Երեկ դիտել եմ «5-րդ ալիք» հեռուստաընկերության կազմակերպած քաղաքական բանավեճը, մասնակիցներ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյան։

Խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետի պաշտոնակարին՝ Ձեր կողմից հռչակված սիրո եւ հանդուրժողականության կեղծ օրակարգը դատարկ փուչիկ է, դուք եւ ձեր պաշտոնյաների մեծ մասը նախընտրական քարոզարշավի այս օրերին տարածում եք միայն ատելություն, հայհոյանք, սպառնալիք եւ հոխորտանք, վերջին օրինակները նաեւ երեկվա ձեր հայտարարություններն են ուղղված Արցախի անկախ պետության իշխանություններին, նաեւ, հիշատակածս բանավեճում փոխնախարարի ատելությամբ լի, ցինիկ բառապաշարը ՝ ընտրարշավին մասնակցող ՀՀԿ-ի հանդեպ։

Սա լրջագույն մարտահրավեր եմ համարում ընտրությունների անցկացման արդար եւ ժողովրդավարական օրակարգին, համարում եմ, որ դուք ամեն ելույթով եւ ձեր արբանյակները իրենց յուրաքանչյուր ելույթում անցնում են ռուբիկոնը, վտանգելով մեր երկրի միջազգային եւ ժողովրդավարական վարկը, որին մենք հասել ենք երկար տարիների աշխատանքի արդյունքում։

Կարգի հրավիրեք եւ կարգի հրավիրվեք, թողեք այս բռնապետական պաթոսը եւ ընտրարշավի անցկացրեք ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի եւ երկրի Սահմանադրության չափանիշներին համարժեք, այո, դուք եք այսօր վարչապետի պաշտոնակարը, դուք եք պաշտոններ զբաղեցնողները, բայց ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ դուք չեք, հավաքեք ձեզ, գտեք ձեր իրական սահմանադրական տեղը, հարգեք մեր ժողորդին, հարգեք ժողովրդավարական օրակարգերը եւ զուսպ եղեք։

Հ․Գ․ Երեկվա հաղորդումից հետո ինձ գրել եւ զանգահարել են ՀՀ քաղաքացիներ, կանայք եւ երիտասարդներ եւ իրենց բողոքն են հայտնել ձեր եւ ձեր պաշտոնյաների այս ցինիկ պահվածքի համար, սույնով փոխանցում եմ նաեւ նրանց բողոքը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА