o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաստաբան «օրերս երեխայի առեւանգման փաստով քրեական գործ է հարուցվել»

30.07.2016 13:39 ՔՐԵԱԿԱՆ
Փաստաբան «օրերս երեխայի առեւանգման փաստով քրեական գործ է հարուցվել»

«Իրավունքը» անդրադարձել էր Երեւանի բնակչուհի 25-ամյա Լենա Հարությունյանի պատմությանը, ով հունիսի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծննդաբերել է տղա երեխա: Սակայն որդուն հասցրել է տեսնել միայն մեկ անգամ, այն էլ, ինչպես ինքն է ասում՝ «գաղտնի»: Երեխային հենց հիվանդանոցից, նրա խոսքով` «փախցրել են»:Պատմությունը, որի մեջ հայտնվել է  Լենան այժմ դատարանում է, սպասում են քննության: Սակայն մինչ հանգուցալուծումը` դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, մյուս կողմին պարտադրել է, որպեսզի չխոչընդոտի Լենային՝ կրծքով կերակրել երեխային: Սակայն, Լենայի եւ նրա փաստաբանի խոսքով երեխայի հայրը անգամ դատարանի վճռից հետո` վերջինիս թույլ չի տալիս տեսնել եւ անձամբ կերակրել փոքրիկին: Ուստի այդ հանգամանքը հաշվի առնելով, ինչպես մեզ փոխանցեց Լենա Հարությունյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը.«Օրերս Նորքի քննչական բաժնում երեխայի առեւանգման փաստով քրեական գործ է հարուցվել: Մանրամասներին դեռ չեմ ցանկանում անդրադառնալ»:

ԱՄՆ-ում աշխատանքից տուն վերադարձած ծնողները գտել են իրենց 5 երեխաների մարմինները

Հավելենք, որ երեխայի հոր` Կարեն Հարությունյանի ներկայացուցչի տեսակետը վերոհիշյալ պատմության վերաբերյալ եւս առաջիկայում կներկայացնենք ընթերցողին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА