o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ մտքերն ու հույզերը փորձում եմ միանգամից հանձնել կտավին». Նկարչուհի

08.12.2018 16:02 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Իմ մտքերն ու հույզերը փորձում եմ միանգամից հանձնել կտավին». Նկարչուհի

Հայկական ավանդական մշակույթն ունի դարավոր պատմություն։ Այսօր քչերին է հաջողվում այն պահպանել։ Մշակույթն ունի լայն հասկացողություն, որին հարկավոր է ճիշտ ընկալել։ Դեռ մանկուց ինձ սովորեցրել են տարբերել ու պահպանել մշակույթային արժեքները։ Նկարչուհի Լիլիթ Տոնականյանի հետ զրուցեցինք արվեստից ու նրա ծրագրերից: Լիլիթ Տոնականյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում 1995 թվականին: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը: 2016թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմայի Գյումրու մասնաճուղի գեղանկարչության բաժինը: Նրա նկարները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսների ժամանակ:

Քննիչները մեղմացուցիչ հանգամանք են գտել՝ իրենց հորը սպանած Խաչատրյան քույրերի գործողությունների մեջ

 - Ինչպես են ծնվում Ձեր նկարները

-Տվյալ պահին առաջացած իմ մտքերն ու հույզերը փորձում եմ միանգամից հանձնել կտավին: Իմ նկարներին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրությունն է:

- Պատրաստվո՞ւմ եք առաջիկայում ներկայանալ նոր ցուցահանդեսով և ինչպիսի՞ ապրումներ եք ունենում յուրաքանչյուր նկարի վրա աշխատելիս:

- Ցուցահանդեսներն իմ կյանքում շարունակական բնույթ են կրում: Վերջերս Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Էստոնիայի Նկարիչների միությունն կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին, ես նույնպես մասնակցում էի խմբակային ցուցահանդեսին: Այնուհետև նոյեմբերի 12-ին Սփյուռքի Նախարարությունում տեղի ունեցավ «Ոգեշնչված Կոմիտասով» ցուցահանդես-միջոցառումն Էստոնիայի Միջազգային Նկարիչների Միության նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Ներկայացվել են միության անդամ հանդիսացող հայաստանաբնակ և սփյուռքահայ արվեստագետները: Ես բազմիցս մասնակցել եմ խմբակակային ցուցահանդեսների, ունեցել արդեն 4 անհատական ցուցահանդես, իսկ մյուս ցուցահանդեսը նախապատրաստվում ենք արդեն գալիք 2019 թվականին: Իմ աշխատանքները բավականին ճանաչում են գտել Երևանում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիայում, Գլենդելում, Լիբանանում, Մոսկվայում: Ինչպես Յուրաքանչյուր նկարիչ, ես էլ երազում եմ, որպեսզի աշխատանքներս գտնեն իրենց համապատասխան վայրը, գնահատված ու սիրված լինեն հանրության ու արվեստագետների կողմից:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА