o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չհասկացանք ի՞նչ պատահեց ու պարտեզի շենքը սկսեց մեզ հետ պարել». Անահիտ Մութաֆյան

08.12.2018 01:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
 «Չհասկացանք ի՞նչ պատահեց ու պարտեզի շենքը սկսեց մեզ հետ պարել». Անահիտ Մութաֆյան

«Անարեւ առավոտ էր, տաք ու ցուրտ առավոտ, արյունոտ առավոտ էր։ Փոթորկվում էր քաղաքս, փոթորկվում էր երկիրը։ Փլատակներ, շենքեր, արյունոտ դեմքեր, 25 հազար մարդ , 25 հազար դիակ։ Նրանց մարմինները թռչում էին օդ, դիակներ, զոհեր մահացածները հանդիպում էին Աստծուն ողջ մնացածները անիծում Աստծուն։ Փոթորիկ էր, ցուրտ։ Կորցրած մանկություն, կորցրած երազներ, կիսատ հարսանիք, կիսատ մանկան ճիչ…», - վերհիշում է ծնունդով գյումրեցի Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է ռեյտինգային պատգամավորի թեկնածու թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ):

«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահը՝ «Ոչ»-ի հովանավոր. «Ժամանակ»

«1988 թվական դեկտեմբերի 7 ն էր, մանկապարտեզի դահլիճում պատրաստվում էինք ամանորյա հանդեսին։ Չհասկացանք ի՞նչ պատահեց ու պարտեզի շենքը սկսեց մեզ հետ պարել, առաստաղից կախված ջահերը շտապեցին ներքեւ մեզ հետ պարելու, անհասկանալի էր մեծերի պահվածքը նրանք գոռում էին, խուճապ էր, մեզ շենքից հանեցին դուրս եւ ի՞նչ պարտեզի դիմացի շենքը հոգնեց կանգնելուց նա պարկեց գետնին մեր աչքի առաջ», - պատմում է Ա. Մութաֆյանը եւ հիշում, թե ինչպես էին մարդիկ վազում ու գոռում. «Ձմեռվա եղանակին ոտաբոբիկ, արյունոտ ոտքերով մի հայրիկ իր գիրկն առած բարուրը խելագար վազում էր, ոչինչ չէի հասկանում։ Խառնաշփոթից ես էլ վախեցա ու սկսեցի լացել մամայիս ու պապայիս էի ուզում։ Պարտեզի բակում էինք ու մի պահ նկատեցի, որ կիսախելագար առանց վերարկուի հայրս վազելով մտավ պարտեզի բակ, նա ծնկեց իմ առաջ ու գրկեց, կարծես, հարյուր տարի չէր տեսել, լալիս էր… Ես երբեք չէի տեսել, որ տղան լաց լինի, բայց պապան լալիս էր ու շատ պապաների տեսա լացելիս այդ օրը։ Բռնեց ձեռքս ու սկսեցինք վազել, ո՞ւր՝ չգիտեմ, բայց հորս խոսքերից հասկացա, որ մամային չի գտնում։ Ես ասում էի՝ որտե՞ղ է մաման, բայց նա չէր լսում, նա ամուր գրկել էր ինձ ու միայն մի նախադասություն էր ասում. «Քուրիկ, մեր մամային չեմ գտնում»։ Մի շենքի մոտով անցանք ու ես տեսա պատուհանից կախված մարդիկ, փողոցներում գետնին պարկած մարդիկ որքան ծիծաղելի էր դա իմ մանկական մտքի համար, բոլորը խելառ էին, որ կախվել էին պատուհանից, որ պարկել էին ցուրտ գետնին ու քնել, միայն ծիծաղելի չէր հորս արցունքները չնայած մտքումս դրանց վրա էլ էի ծիծաղում։ Երեկոյան մայրիկիս գտանք վիրավոր, բայց կարեւորը նա ինձ գրկեց»։

Ծնունդով գյումրեցի պատգամավորի թեկնածուն առանձնահատուկ նշում է, թե ինչպես էին մայրն ու հայրն իրեն գրկել ու լալիս էին. «Այս տեսարանները դարձան իմ ու իմ սերնդի մանկական հիշողությունը, մանկությունը։ Տեր, թող այլեւս ոչ մի մանուկ չապրի այն, ինչ մենք, թող այլեւս ոչ մի բալիկ չփնտրի իր մորը ու չտեսնի հոր արցունքը։ Ապրի խաղաղ ու ապահով երկրում։ Դու պիտի ապրես իմ ավերված քաղաք, դու պիտի հառնես, դու պիտի ծաղկես։ Գյումրիս սերս, Գյումրիս թանկս, Գյումրիս փյունիկս»…:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА