ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վերադարձվել է

08.12.2018 11:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վերադարձվել է

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վերադարձվել է: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

«Տատ ջան, ես քեզանից քիչ եմ ապրելու». Նոր մանրամասներ Սպայկայի աշխատակցի ինքնասպանության գործով

Նիստը նախագահող դատավոր Հայարփի Զարգարյանը որոշման մեջ ներկայացրել է վերադարձման պատճառները՝ նշելով, որ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռoրյա ժամկետում կրկին դատարան ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված կհամարեն uկզբնական ներկայացնելու oրը:

Նշենք, որ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է, մեղադրվում է ապացույցներ կեղծելու մեջ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА