o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՑԱԾ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍՊԱՍԵԼԻ ԳՈԼԻՑ

12.12.2018 22:25 ՍՊՈՐՏ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՑԱԾ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍՊԱՍԵԼԻ ԳՈԼԻՑ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում քննադատության է ենթարկվում «Արսենալի» կազմում ցուցադրած ելույթների համար: Երկրպագուները եւ ֆուտբոլային մասնագետները բացի հայ ֆուտբոլիստին քննադատելուց, նաեւ թիմի գլխավոր մարզչին «հուշում էին»՝ Մխիթարյանի փոխարեն հնարավորություն ընձեռել Ալեքս Իվոբիին: Հաջորդիվ տեսանք, որ Էմերին երկու ֆուտբոլիստների համար էլ հավասար պայմաններ ստեղծեց, եւ արդյունքում՝ Մխիթարյանը զրկվեց մարզչի անվերապահ վստահությունիցՄխիթարյան-Իվոբի մրցակցության վերջին ակորդների մասին կարող ենք խոսել` հիշելով Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Արսենալ»-«Հադերսֆիլդ Թաուն» հանդիպումը, որում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ լոնդոնյան ակումբը: Իսկ Մխիթարյանը փոխարինման է մտել հանդիպման երկրորդ խաղակեսում: «ESPN»-ին անդրադառնալով` հայ ֆուտբոլիստին գրել է. «Մխիթարյանը որոշ կայծ հաղորդեց թիմի հարձակողական գործողություններին եւ օգնեց ճեղքել «Հադերսֆիլդ Թաունի» 5 պաշտպանով գործող հետին գիծը»: «Football London»-ի արձագանքն այսպիսին էր. «Մխիթարյանը նույն մակարդակի վրա էր, ինչ Իվոբին»: «Pain in the Arsenal»-ն իր հերթին գրել է. «Ազդեց խաղի ընթացքի վրա, երբ դուրս եկավ խաղադաշտ: Մեծ ջանքեր ներդրեց: Իսկապես, լավ էր իրեն դրսեւորում գնդակը վերահսկելիս, ինչը չի կարելի ասել Իվոբիի մասին»:

Մխիթարյանն Ա Սերիայի այն նորեկներից է, որը կարող է կարող է մեծ ազդեցություն ունենալ թիմի խաղում.Իտալացի լրագրողները՝ հայ ֆուտբոլիստի մասին

Իսկ արդեն վաղը Մխիթարյանին նոր փորձություն է սպասվում` Եվրոպա լիգայի շրջանակում կայանալիք ադրբեջանական «Քարաբաղի» դեմ խաղում: Ի դեպ, թիմերի միջեւ կայացած առաջին խաղին հայ ֆուտբոլիստը չի մասնակցել: Իսկ արդեն դեկտեմբերի 13-ին կայանալիք խաղը կլինի Լոնդոնում, եւ հայ ֆուտբոլիստը հնարավորություն կստանա իր խոսքն ասել խաղադաշտում: Հատկապես, որ ադրբեջանական ջրաղացին ջուր է լցրել «Արսենալի» ֆանատների «London Is Red, Bitches» ֆեյսբուքյան էջը, որտեղ հայտնվել էր հետեւյալ սկանդալային գրառումը` «Լավ կլիներ, որ Լոնդոնն Ադրբեջանի մի մասը դառնար: Այդ դեպքում կարգելվեր Մխիթարյանի մուտքը»: Այս գրառումից հետո, որը բրիտանացի երկրպագուներին առանձնապես չի հետաքրքրել, գոհացրել է ադրբեջանցիներին, որոնք շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել: Ինչից հետո ոգեւորությունը տեղափոխվել էր նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ներՉնայած այդ ամենի, ադրբեջանական թիմի տապալումը կանխատեսելի է, առավել եւս՝ առաջին հանդիպմանը ընդունած երեք գոլերից հետո: Ուստիեւ, այս խաղը, որն արդեն քիչ մարզական հետաքրքրություն է ներկայացնում, ինտրիգային է դարձել այն հարցի հետ կապված, թե ադրբեջանցիները ստիպված կլինե՞ն դարպասից հանել հայ ֆուտբոլիստիի խփած գնդակը: Ընդ որում, նույն ադրբեջանական մամուլը գրել է, որ Մխիթարյանն ամեն ինչ կանի այս խաղում գոլ խփելու համար...

«Ռոմայի» գլխավոր մարզիչը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА