o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ն ինչպես միշտ չգիտիՙ ընդդիմություն է, թե իշխանություն

12.12.2018 16:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲՀԿ-ն ինչպես միշտ չգիտիՙ ընդդիմություն է, թե իշխանություն

Այսօր ՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփեց   ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համար Գևորգ Պետրոսյանը:

«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

«Այս ընտրությունները ժողովրդավար էին, ու կապ չունի, որ ԲՀԿ-ն առավելագույն ձայներ չհավաքեց և խորհրդարանում մեծամասնություն չկազմեց։ Էական այն է, որ ժողովուրդը վստահ լինի, որ իր քվեն հասել է  նպատակին»,- ասում է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանը։

«Իրավունք»-ի այն հարցին, թե  ԲՀԿ-ն Աժ-ում կլինի ընդիմություն, թե՞ ինչպես միշտ այլընտրանքպարոն Պետրոսյանը նշեց«Այս պահին մեր խմբակցությունում քննարկում չի արվել, առավել ևս այլընտրանք լինելու կապակցությամբ։ Ընդիմություն լինելու կամ չլինելու մասին կարող է հայտարարել միայն խմբակցության ղեկավարը։ Մենք ունենք հուշագիր, որը ինչպես գիտեք ստորագրվել է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որի գաղափարն է կանգնել իշխանության կողքին և թույլատրելի միջոցներով կառավարել երկիրը, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկիրը դուրս գա այս դժվարին իրավիճակից և արդարացնենք ժողովրդի սպասելիքները։ Այս պահին մեր խմբակցության ղեկավարը իր ամբողջ թիմով կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին»։

ԲՀԿ-ում լռություն է փոթորկից առաջ

Փորձեցինք նաև պարզել , արդյոք ԲՀԿ-ն « Լուսավոր Հայաստան» կուսակցությանը վերաբերվում է որպես ընդիմության, այն դեպքում, երբ նրանց և  ՔՊ-ի ծրագրերը համընկնում են, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․ «Լուսավոր Հայաստան կուսակցությունը իրեն հայատարարել է ընդիմություն և մենք որևէ հիմք չունենք այժմ նրանց հայտարարությունը հերքելու կամ հաստատելու ։ Բայց եթե արել են հայտարարություն, ապա ստիպված են լինելու հետագայում  ապացուցել  իրենց ընդիմություն լինելը» ։

ԴԱՏԻ ԵՄ ՏԱԼՈՒ ՀԵՐԹՈՎ. ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА