ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կփակվեն Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը

13.12.2018 15:33 ԹԵՄԱ
Կփակվեն Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Քննարկվել են Նուբարաշենի 1053 տոննա աղտոտիչների արտահանման և ոչնչացման հնարավորությունները

Ծրագրով նախատեսվում է կառուցել նոր աղբավայր և փակել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը: Ծրագիր արժեքը կազմում է 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 մլն եվրո:

Վարկային համաձայնագրի հասանելիության վերջնաժամկետը լրանում է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին: Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ վարկային համաձայնագրի շրջանակներում մրցույթային փաթեթի պատրաստման վերանայման և ժամկետների հաստատման երկարաձգմամբ պայմանավորված առ այսօր ծրագրի շրջանակներում գումարներ չեն ներգրավվել:

Կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել 2 փուլով, որոնք կարող են տևել 6 ամսից մինչև 1 տարի, որի ավարտից հետո կապալառուի հետ նախատեսվում է կնքել պայմանագիր: Կապալառուն պետք է վեց ամսվա ընթացում մշակի և ներկայացնի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման նախագծերը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА