ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ կկատարվի Երևանում, եթե ՊԵԿ ը որոշի ամեն ներմուծված մեքենայից պահանջել 20000 դրամ

13.12.2018 14:49 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ինչ կկատարվի Երևանում, եթե ՊԵԿ ը որոշի ամեն ներմուծված մեքենայից պահանջել 20000 դրամ

Կառավարության դիմաց այսօր՝ դեկտեմբերի 13-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։ Նրանք դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի համար, երբ որպես նվիրատվություն են այն ձեւակերպում, 20 տոկոսով հարկվում է։ Օրենքը փոփոսխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Բողոքի ակցիայի մասնագետների հետ հանդիպեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով վրդովված դիմելով ցուցարարներին ասաց. «Բոլորդ բերում եք, նվիրատվություն եք ձեւակերպում, որ հարկ չտաք, չէ՞։ Մեքենան բերելն ու օտարելը բիզնես է։ Երբ դոշ եք ծեծում եւ ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում։ Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»,–ասաց նա։

«Եթե նոր կառավարության առաջին քայլն անգամ վստահություն չբերի, ապա բողոքի մեծ ալիք է բարձրանալու ». Թաթուլ Մանասերյան

Անանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց խնդրի առնչությամբ առաջարկներ ներկայացնել ՊԵԿ։

iravunk.com հետ զրույցում  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի » նախագահ Տիգրան Հովհաննիսյանից փորձեցինք պարզել, թէ ինչ կկատարվի Երևանում, եթե ՊԵԿ ը որոշի իրենց պահանջը կատարել և ամեն ներմուծված մեքենայից պահանջել ընդամենը 20000 դրամարդյո՞ք բազում քաղաքացիներ չեն որոշի մեքենա ներկրել:

Թուրքիայից Հայաստան ներմուծվող մինչև 50 կգ լոլիկը մաքսային ձևակերպում չի ստացել. Դավիթ Անանյան

«Ես անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվելու: Բոլորը, ովքեր կգնան օրինակ Բաթում հանգստանալու, կորոշեն մեքենա ներկրել: Կլինի քաոս: Այդ պատճառով առաջարկում եմ առաջին մեքենան վաճառելուց հետո, երբ ներկրող անձը երկրորդը վաճառի, մտնի հարկային դաշտ: Եթե կան մարդիկ, ովքեր օրենքը շրջանցում են իրենց ծանոթների, ազգականնեևրի անունով մեքենաներ ներմուծելով, ապա պետք է նշեմ, որ հարկային մարմինը լավ էլ ամեն ինչից տեղյակ է ու կարող է բացահայտումներ անել»:

ՀԴՄ նոր սարքի ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ. ՊԵԿ նախագահ

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА