o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

14.12.2018 19:06 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«Տիգրան Սարգսյանն ու նրա եղբայրը մեծագույն հանցագործություններ են կատարել». Լյուդմիլա Սարգսյան

Նախորդ շաբաթ ՎՍՀԴԿ-ի ղեկավար, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ԱԺ-ում  խոսեց  նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մութ գործարքներից, որոնք առնչվում էին «Նաիրիտ» գործարանին: «Իրավունք»-ն այսօր ՎՍՀԴԿ-ի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց` ապօրինի հարստացման նախագծի ընդունումից հետո Տիգրան Սարգսյանը կպատժվի՞:«Կարծում եմ` այդ հարցի հետ կապված Տիգրան Սարգսյանն ու նրա եղբայրը մեծագույն հանցագործություններ են կատարել: Դժբախտաբար այս օրենքը հետադարձ ուժ չունի: Բայց պետք է մտածել մի մեխանիզմ, որ նախկին հանցանքների համար  մարդկանց պատասխանատվության ենթարկեն: Բոլորը լավ հասկանում են` «Նաիրրիտ»-ի համար վարկերը վերցրել են, բարձր աշխատավարձեր են ստացել»,- ասաց  պատգամավորը: 

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

«Տիգրան Սարգսյանն ու նրա եղբայրը մեծագույն հանցագործություններ են կատարել». Լյուդմիլա Սարգսյան

- Տիգրան Սարգսյանը, սակայն հերքել է իր կապը «Նաիրիտ» գործարանի խնդիրների հետ:

- Տիգրան Սարգսյանը հերքում էր, երբ քանդում էր մեր կուսակցությունը, մինչդեռ ես խոսում էի 100%-անոց  փաստերով:

- Քաղաքական գործընթացներում նախկին պաշտոնյաները թեկուզ ստվերային մասնակցում են: Տիգրան Սարգսյանը, ըստ Ձեզ,  խորհրդարանական այս ընտրություններում  տսվերայի՞ն, թե՞ բացահայտ ակտիվություն կունենա:

- Ակտիվությունը կարծում եմ տեսանելի չէ: Բայց կփորձի ՀՀԿ-ի ցուցակի վրա ազդեցություն ունենալ: Չեմ բացառում` նրա խամաճիկներից մի քանիսը հայտնվեն այդ ցուցակում:

Մեղադրանք է առաջադրվել՝ երեք անչափահաս երեխաների մորից շորթմամբ կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Հ.Ավետիսյանին՝ շորթմամբ կաշառք ստանալու համար։ Նախանական քննության տվյալներով՝ Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհուց, ով երեք անչափահաս երեխաների մայր է, «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար կաշառք է պահանջել։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նա կնոջից պահանջել է իրեն տալ սոցիալական նպաստի մեկ ամսվա գումարը՝ սպառնալով, որ հակառակ պարագայում չի ընդգրկվի «Փարոս» ծրագրում: Պահանջված գումարը Հ.Ավետիսյանն ստացել է իր աշխատասենյակում՝ դեկտեմբերի 6-ին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА