o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

19.12.2018 22:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Շուտով պաշտոնապես կձեւավորվի 7-րդ գումարման Ազգային ժողովը, որի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին: Ի՞նչ պատկեր է ստացվում, արդյո՞ք Աժ-ի 3 ուժերից եւ ոչ մեկը արմատական ընդդիմություն չի լինի: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ նշում է, որ իրական ընդդիմությունը, իր համոզմամբ, «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու: Նրա խոսքով` «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ` իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»: Հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին տեսնում է ընդդիմության դերում, Տիգրան Ավինյանը պատասխանել է. «Նրանք լինելու են ֆորմալ ընդդիմություններ, իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինեն իրականում, ցույց կտա ժամանակը»: Ի վերջո խորհրդարանի ներսում թե դրսում կձեւավորվի՞ արմատական ընդդիմություն, ցույց կտա ժամանակը:

ԱԱԾ աշխատակիցներ ներկայացողները ԱԱԾ-ից չեն եղել. ի՞նչ վտանգներ կարելի է սպասել

Իսկ մինչ այդ, թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ. «Ժամանակը ցույց կտա, թե ով է իշխանամետ, ով` ընդիմադիր, եւ ով` կիսաիշխանամետ: ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, մասնակցելով նախընտրական քարոզարշավին, հայտարարեցին, որ իրենք դառնալու են խորհրդարանում երկրորդ ուժը, այն էլ` ընդդիմադիր: Բայց թե նրանք խորհրդարանում ինչ ձեւով իրենց ընդդիմադիրությունը կդրսեւորեն, կերեւա խորհրդարանի գործունեությունից հետո: Գուցե, որոշ հարցերում լինեն ընդդիմադիր, որոշ հարցերում` իշխանամետ, բայց փաստ է, որ նրանք արմատական ընդդիմություն չեն կարող լինել: Անդրադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությունը` մի բան կարող եմ ասել` ՔՊ ֆրակցիայում 88 պատգամավոր է լինելու, դա Հայաստանի պատմության մեջ չի եղել, որ մի քաղաքական ուժ այդքան պատգամավորական ֆրակցիա ունենա: Եվ բնական է, որ այդ ֆրակցիայի ներսում կլինեն պատգամավորական խմբավորումներ, ովքեր այլ կարծիք կունենան այս կամ այն հարցի շուրջ: Եկող 2019 թվականը ցույց կտա` խորհրդարանից դուրս կունենա՞նք ընդդիմություն, թե` ոչ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպես արմատական ընդդիմություն, հանդես էր գալիս ՀՀԿ-ն, բայց արդյո՞ք նրանք կունենան այնքան քաղաքական կամք, որ նոր դեմքով ու ծրագրերով ներկայանան հանրությանը եւ կարողանան այնպիսի քաղաքական գիծ մշակել, որ իրենց հետեւից տանեն հասարակության շերտեր»:

Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար. Արթուր Ղազինյանը՝ Զարեհ Սինանյանի հայտարարության մասին

ՀՅԴ կուսակցության կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ գտնում է. «Կարծում եմ` արմատական ընդիմություն կձեւավորվի խորհրդարանից դուրս: Կոնկրետ մի ուժ, բնական է, որ չի կարող լինել, բայց կլինեն հիմնական դերակատարներ, որոնցից մեկը կլինի ՀՅԴ կուսակցությունը: Քանի դեռ կառավարության ծրագիրը չկա, չեմ կարող ձեռնարկվող քայլերը ներկայացնել: Երբ որ կլինի, այդ ժամանակ էլ մեր գործունեությունը կծավալենք»:

​​​​​​​Վերջնականապես փակվեց հայերի ներգաղթի ամպագոռգոռ խոստման էջը. Վահան Բաբայան

ԱԺ նախկին պատգամավոր, Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ հավելեց. «Այսօր քաղաքական դաշտում գործընթացները մեկ ժամվա տարբերությամբ են փոփոխվում, իրադարձություններ են կատարվում: Հստակ չեմ կարող ասել, թե ինչպիսի ընդդիմություն կձեւավորվի, բայց մի բան ակնհայտ է` մեր երկրին ուժեղ ընդդիմություն է պետք: Խորհրդարանում կձեւավորվի այդ ընդդիմությունը, թե խորհրդարանից դուրս` էական չէ, դա անպայման լինելու է: Մնում է սպասել»:

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ. Արթուր Վանեցյան

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА