o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի վերջո, ո՞ւմ է վերապահվելու ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնը

25.12.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ի վերջո, ո՞ւմ է վերապահվելու ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնը

Ազգային ժողովի յոթերորդ գումարման իշխող «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ հայտարարել է, թե ովքեր են լինելու Ազգային ժողովի նախագահն ու երկու տեղակալները, սակայն դեռեւս հայտնի չէ` ո՞ւմ է վերապահվելու ԱԺ նախագահիի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը: Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից առաջադրել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, ԼՀ փոխնախագահ Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Մինչդեռ խորհրդարանական երկրորդ ուժն իր պատգամավորական մանդատներով «Բարգավաճ Հայաստանն» է, որին էլ, առնվազն տրամաբանորեն, պետք է վերապահվեր այս պաշտոնը: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:

Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանը կայցելի խորհրդարան․ «Հրապարակ»

– Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ արդեն իսկ տպավորություն է, թե որոշված է, որ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ լինելու է Մանե Թանդիլյանը:

Այստեղ որոշելու առանձնապես բարդ մեխանիզմներ սահմանված չեն: Ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն` այդ մեխանիզմները հստակ սահմանված են: Ընդդիմության կողմից ներկայացվում է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն եւ բացարձակ մեծամասնությամբ, քվեարկությամբ ընտրվում է ընդդիմության ներկայացուցիչ Ազգային ժողովի նախագահի տեղակալը: «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է իր թեկնածուին, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արդեն իսկ պաշտոնապես հայտարարություն տարածել է, որ բնականաբար, որպես խորհրդարանի երկրորդ ուժ եւ թվով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն ներկայացնելու է նախագահի տեղակալի իր թեկնածուին: Արդյունքում` ինչպես խորհրդարանն իր քվեարկությամբ կարտահայտի իր դիրքորոշումը, այնպես էլ կլինի:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Ո՞վ է լինելու «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն:

Այս պահին կուսակցության նախագահի գլխավորությամբ` «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական խորհուրդը քննարկում է թեկնածուների հարցը: Կան մի քանի թեկնածուներ, քանի որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում բազմաթիվ են այնպիսի բանիմաց պատգամավորներ, որոնք ըստ արժանվույն կարող են իրականացնել Ազգային ժողովի նախագահի տեղակալի գործառույթը:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Այդուհանդերձ, բացառո՞ւմ եք, որ քվեարկության արդյունքում հնարավոր է զիջեք այդ պաշտոնը «Լուսավոր Հայաստանին»:

Նորից եմ կրկնում` մենք հայտարարել ենք, որ առաջադրելու ենք թեկնածու եւ խորհրդարանն է որոշելու իր քվեարկությամբ, թե ով է լինելու ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալը: Որպես խորհրդարանում ներկայացված երկրորդ քաղաքական ուժ եւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն` «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնելու է իր թեկնածուին:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

Այս ընթացքում ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի միջեւ տեղի ունեցած հրապարակային տարաձայնությունները, կարելի՞ է ասել, որ այս պաշտոնի համար էին:

Իհարկե` ոչ: «Բարգավաճ Հայաստանը» երբեւէ որեւէ պաշտոնի համար կռիվ չի տվել, եւ այս դեպքը եւս բացառություն չէ: Այս ամեն ինչը ունեցել է նախապատմություն, կարծում եմ` բոլորը շատ լավ տեղյակ են: Իսկ ԲՀԿ-ն իր հասցեին հնչեցրած որեւէ անհիմն մեղադրանք երբեւէ անպատասխան չի թողել եւ չի թողնելու:

Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА