o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մանվել Գրիգորյանի դատական ակտի թանաքը չչորացած` գլխավոր դատախազությունը կարծում է` դատական ակտն անօրինական է»

25.12.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մանվել Գրիգորյանի դատական ակտի թանաքը չչորացած` գլխավոր դատախազությունը կարծում է` դատական ակտն անօրինական է»

Երեկ «ԱԶԴԱԿ» մամուլի ակումբում «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ կարեւոր հայտարարություն կատարեց իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման եւ գրավի դիմաց ազատ արձակված իր պաշտպանյալի մասին պետական լիազոր մարմնի հայտարարության վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը ներգրավված է զենքի միջազգային առեւտրի մեջ. Միքայել Մինասյան

«ԱՆ­ՁԻՆ ՊԵՏՔ Է ԴԱ­ՏԵԼ ԻՐ ԱՐԱՐ­ՔՈՎ, ԱՅԼ ՈՉ ԹԵ, ԹԵ ՈՎ Է ՆԱ»

Փաս­տա­բա­նը մաս­նա­վո­րա­պես նշեց.

Եր­բեք իրա­վա­պաշտ­պան­ներն այս­քան բարդ իրա­վի­ճա­կում չեն հայտն­վել, ինչ­պես այ­սօր: Եթե նախ­կի­նում ըմ­բոստ իրա­վա­պաշտ­պա­նին լռեց­նե­լու հա­մար պե­տա­կան լի­ա­զոր մար­մին­նե­րը դի­մում էին ծայ­րա­հեղ քայ­լե­րի` նրանց նկատ­մամբ քրե­ա­կան գոր­ծեր հա­րու­ցե­լով, ըն­կե­րու­թյուն­նե­րում ստու­գում­ներ կա­տա­րե­լով, այ­սօր փաս­տա­բա­նին լռեց­նե­լու հա­մար դի­մում են ամե­նաս­տոր մի­ջոց­նե­րի: Կպնում են նրանց ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը` հա­մա­ցան­ցով վի­րա­վո­րե­լով նրանց պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Իսկ պե­տա­կան լի­ա­զոր մար­մին­նե­րը` իրենց կրա­վո­րա­կան կեց­ված­քով, մա­տը մա­տին չեն տա­լիս` հայտ­նա­բե­րե­լու այդ մո­լա­խո­տե­րին եւ պատ­ժե­լու օրեն­քի ողջ խստու­թյամբ: Եթե դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը ճնշե­լու հա­մար մար­դիկ ճա­նա­պարհ են փա­կում, իսկ իշ­խա­նու­թյու­նը դրան չի ար­ձա­գան­քում, ապա Սահ­մա­նադ­րու­թյու­նից պետք է հա­նել սո­ցի­ա­լա­կան եզ­րույ­ցը եւ հռչա­կել Հա­յաս­տա­նը անար­խիս­տա­կան եր­կիր, փա­կել դա­տա­րան­նե­րը, մարդ­կանց դա­տել հրա­պա­րա­կում` ժո­ղովր­դի բութ մա­տե­րի վե­րեւ եւ ներ­քեւ շար­ժում­նե­րով: Ան­ձին պետք է դա­տել` ոչ թե հաշ­վի առ­նե­լով, թե ով է այդ ան­ձը, այլ կա­տա­րած արար­քի հա­մար: Ժա­մա­նակն է եկել երկ­րում ձե­ւա­վո­րել օրեն­քի դիկ­տա­տու­րա, եւ այդ կրո­ղը, կար­ծում եմ, պետք է լի­նի երկ­րի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը: Եթե երկ­րում ժո­ղո­վուրդն է ձե­ւա­վո­րել իշ­խա­նու­թյուն, ապա պետք է բա­ցա­ռել փո­ղոց փա­կե­լու մշա­կույ­թը: Ավե­լին` անհ­րա­ժեշտ է երկ­րի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյա­նը օգ­նել` վեր հա­նե­լով երկ­րում առ­կա այն բո­լոր բա­ցե­րը, որի կրո­ղը պե­տա­կան լի­ա­զոր մար­մին­ներն են` սկսած սպա­սարկ­ման ոլոր­տից վեր­ջաց­րած իրա­վա­պահ հա­մա­կար­գով: Հա­տուկ քննչա­կան ծա­ռա­յու­թյան պե­տը ցու­ցում է տա­լիս նա­խա­րա­րին, որը կա­ռա­վա­րու­թյան ան­դամ է, ին­չի իրա­վուն­քը չու­նի, եւ բո­լո­րը դա ըն­դու­նում են նոր­մալ: Նա­խա­րարն էլ այդ ցու­ցու­մը տե­ղայ­նաց­նում է մարզ­պե­տին, մարզ­պե­տը կան­չում է գյու­ղա­պե­տե­րին եւ հանձ­նա­րա­րում ՀՔԾ պե­տի անօ­րի­նա­կան ցու­ցում­նե­րը կա­տա­րել: Եվ սա ժո­ղո­վուրդն ըն­դու­նում է նոր­մալ եւ ծափ է տա­լիս, քա­նի որ վե­րա­բե­րում է Ման­վել Գրի­գո­րյա­նին: Իշ­խա­նու­թյունն էլ չտես­նե­լու, չլսե­լու է տա­լիս, բարձ­րա­ձայ­նում է իրա­վա­պաշտ­պա­նը, են­թարկ­վում է ան­պա­տաս­խան, հայ­հո­յա­խառն քննա­դա­տու­թյան: Ան­ձին զրկում են ազատ տե­ղա­շարժ­վե­լու իրա­վուն­քից, ոս­տի­կա­նա­պե­տը կազ­մա­կեր­պիչ­նե­րին օրեն­քի ողջ խստու­թյամբ պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու փո­խա­րեն, ո՛չ ավել, ո՛չ պա­կաս, իր ժա­մա­նա­կից կտրե­լով` հրա­վի­րում է իր մոտ կազ­մա­կեր­պիչ­նե­րին եւ խոր­հուրդ է տա­լիս, որ­պես­զի  գնան հրա­պա­րակ եւ հա­վաք­ված­նե­րի թի­վը մե­ծաց­նեն: Այդ նույնն է, որ խար­դա­խին կան­չի իր մոտ եւ խոր­հուրդ տա շորթ­վող գու­մա­րից առաջ քա­ղա­քա­ցի­ա­ի­րա­վա­կան պայ­մա­նա­գիր կնքել եւ պայ­մա­նագ­րի ուժ այն ստա­նա: Ման­վել Գրի­գո­րյա­նի դա­տա­կան ակ­տի թա­նա­քը դեռ չչո­րա­ցած` գլխա­վոր դա­տա­խա­զու­թյու­նից հայ­տա­րա­րում են, որ կար­ծում են` դա­տա­կան ակ­տը անօ­րի­նա­կան է եւ բո­ղո­քար­կե­լու են: Ո՛չ դա­տա­կան նիս­տին են եկել ու մաս­նակ­ցել դա­տա­խա­զու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը, ո՛չ էլ դա­տա­կան նիս­տի ակ­տի հետ կապ­ված գոր­ծի նյու­թե­րին են ծա­նոթ, բայց պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն են անում, որով­հե­տեւ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րեց, որ դա­տա­կան ակտն իր հա­մար անակն­կալ էր: Իսկ դրա տակ պա­րո­նայք հաս­կա­ցել են, ու­րեմն` դա­տա­կան ակ­տը կա­րող է լի­նել անօ­րի­նա­կան, այդ­պես էլ վե­րա­ցա­կան դա­տո­ղու­թյուն­նե­րով խա­ղում են ան­ձանց ճա­կա­տագ­րե­րի հետ բո­լոր ոլորտ­նե­րում: Ոլոր­տում առ­կա եզա­կի ան­ձինք, ով­քեր իրենց վրա վերց­նե­լով պա­տաս­խա­նատ­վու­թյան բարձր գի­տակ­ցում` ար­դա­րա­դա­տու­թյուն են իրա­կա­նաց­նում եւ որո­շում­ներ են կա­յաց­նում: Իսկ մյուս­ներն իրենց անօ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րը թաքց­նե­լու հա­մար` հան­րու­թյա­նը եւ երկ­րի ղե­կա­վա­րին գցում են թյու­րի­մա­ցու­թյան մեջ` ներ­կա­յաց­նե­լով ոչ ճիշտ տե­ղե­կատ­վու­թյուն: Եթե դա­տա­խա­զու­թյու­նը ներ­կա­յաց­նի հան­րու­թյա­նը գո­նե մեկ ապա­ցույց, մեկ փաստ, որ Մ. Գրի­գո­րյա­նը, ազա­տու­թյան մեջ մնա­լով, կա­րող է խու­սա­փել նա­խաքն­նու­թյու­նից, խո­չըն­դո­տել կամ նոր հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րել, ապա պաշտ­պա­նա­կան կող­մը նե­րո­ղու­թյուն կխնդրի վա­րույթ իրա­կա­նաց­նող մարմ­նից ու կհոր­դո­րի իր պաշտ­պա­նյա­լին հետ վե­րա­դառ­նալ կա­լա­նա­վայր: Զա­վեշ­տը ան­գամ հա­սել այն­տեղ, որ պե­տա­կան լի­ա­զոր մար­մի­նը հայ­տա­րա­րում է, թե Ման­վել Գրի­գո­րյա­նը, ազա­տու­թյան մեջ մնա­լով, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը կլքի: Եվ գի­տե՞ք ասում են` ուր կգնա, պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում են` Ար­ցախ կգնա: Իսկ Ար­ցախն էլ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում են, որ Հա­յաս­տան չէ, եւ ոչ մի իրա­վա­կան մե­խա­նիզմ չկա` նրան այն­տե­ղից հետ բե­րե­լու: Սա պաշ­տո­նա­կան լի­ա­զոր մարմ­նի վար­կածն է: Ինչ վե­րա­բե­րում է կա­յա­ցած դա­տա­կան ակ­տին, ապա ՀՀ դա­տա­րա­նը կա­յաց­րել է հա­մար­ձակ, իրա­վա­չափ եւ հե­ղի­նա­կա­վոր դա­տա­կան ակտ` փրկե­լով Հա­յաս­տա­նին` վա­ղը Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նում ավե­լորդ կարմ­րե­լուց: Ավե­լին` ծանր վի­ճա­կում հայտն­ված դա­տա­կան իշ­խա­նու­թյան դա­տա­վոր­նե­րի մի հատ­վա­ծը թքած ու­նի ան­ձի վրա էլ, ան­ձի ճա­կա­տագ­րի վրա էլ, մի հատ­վածն էլ գտնվում է ՀՔԾ-ի կամ այլ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կո­շի­կի տակ: Եվ կան մի­այն ան­հատ­ներ, որոնք ար­դա­րա­դա­տու­թյուն են իրա­կա­նաց­նում` ձե­ւա­փո­խե­լով մշա­կույթ` վերջ դնե­լու ընտ­րո­վի ար­դա­րա­դա­տու­թյա­նը, եւ կրողն են վաղ­վա Հա­յաս­տա­նի դա­տա­կան իշ­խա­նու­թյան: Եկել է ժա­մա­նա­կը, որ­պես­զի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան առաջ դնի հե­տե­ւյալ խա­ղի կա­նո­նը, իսկ այն չկա­տա­րող­նե­րին պատ­ժի օրեն­քի ողջ խստու­թյամբ: Եվ ու­զում եմ ընդգ­ծել, որ իրա­վա­պաշտ­պան գոր­ծու­նե­ու­թյամբ զբաղ­վող ան­ձի նկատ­մամբ` կապ­ված իր մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը կա­տա­րե­լուն ուղղ­ված եր­րորդ անձ­նանց կող­մից ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն ան­թույ­լատ­րե­լի է, որով­հե­տեւ իրա­վա­պաշտ­պա­նը ոչ թե ան­ձին է պաշտ­պա­նում, այլ նրա խախտ­ված իրա­վուն­քը` պե­տա­կան լի­ա­զոր մար­մին­նե­րից եւ եր­րորդ անձ­նան­ցից: Ի վեր­ջո, յու­րա­քան­չյուր հար­թու­թյան վրա այդ պաշտ­պա­նյա­լի դե­րում կա­րող է լի­նել մեզ­նից յու­րա­քան­չյու­րը:

«Ժողովուրդ»․ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում

«ՎԵ­ՐԱ­ՑԱ­ԿԱՆ ԴԱ­ՏՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐՈՎ ԱՆ­ՁԻՆ ՉԵՆ ԿԱ­ԼԱ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄ»

– Պա­րոն Բաղ­դա­սա­րյան, Դուք ասա­ցիք Ձեր հայ­տա­րա­րու­թյան մեջ, որ ո՛չ դա­տա­կան նիս­տին են եկել դա­տա­խա­զու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը, ոչ էլ դա­տա­կան նիս­տի ակ­տի հետ կապ­ված գոր­ծի նյու­թե­րին են ծա­նոթ: Բայց չէ՞ որ դա­տա­խա­զու­թյու­նը հսկող մար­մին է, եւ բա­ցի այդ, ար­դեն իսկ տե­ղե­կաց­րել են գլխա­վոր դա­տա­խա­զու­թյու­նից, որ որո­շու­մը ստա­ցել են եւ պատ­րաստ­վում են բո­ղո­քար­կել:

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

Նախ չա­սա­ցի, թե դա­տա­կան ակ­տին ծա­նոթ չէ, այլ ասա­ցի, որ այդ դա­տա­կան ակ­տով կա­յաց­ված որոշ­ման գոր­ծին չէր կա­րող ծա­նոթ լի­նել: Տե­սեք` ուր­բաթ օրը, երե­կո­յան ժա­մը` 20:00-ին հրա­պա­րակ­վում է դա­տա­կան ակ­տը, հա­ջորդ օրը` շա­բաթ օրով, դա­տա­խա­զու­թյան կող­մից հայ­տա­րա­րու­թյուն է ար­վում, որ կար­ծում են, թե դա­տա­կան ակտն իրա­վա­չափ չէ: Այ­սինքն` այդ ըն­թաց­քում վստա­հեց­նում եմ, որ չէր կա­րող ծա­նո­թա­նալ դա­տա­կան ակ­տով կա­յա­ցած այդ գոր­ծի նյու­թե­րին:

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

Դուք նշում եք նա­եւ, որ որե­ւէ փաստ դա­տա­խա­զու­թյու­նը չի ներ­կա­յաց­րել, թե ազա­տու­թյան մեջ լի­նե­լով` ինչ­պես կա­րող է Ման­վել Գրի­գո­րյա­նը խո­չըն­դո­տել գոր­ծի քննու­թյա­նը: Բայց երբ գլխա­վոր դա­տա­խա­զը ԱԺ-ում ներ­կա­յաց­նում էր ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան հիմ­քով միջ­նոր­դու­թյուն` այդ ժա­մա­նակ մատ­նան­շում էր հիմ­քե­րը...

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Վեց ամիս առաջ բեր­ված միջ­նոր­դու­թյան մեջ այդ էպի­զո­տիկ դրույ­թը չի կա­րող վեց ամիս հե­տո նո­րից կա­լան­քի սանկ­ցի­ան եր­կա­րաց­ման հա­մար օգ­տա­գործ­վել: Իզուր չէ, որ օրենս­դի­րը եր­կու ամիս է թույլ տա­լիս, որ­պես­զի կա­լան­քի սանկ­ցի­ան եր­կա­րաց­վի, դրա հա­մար կդներ մեկ տա­րի: Այ­սինքն` մեկ ան­գամ ասա­ցին, գնաց մեկ տա­րի: Օրենս­դի­րը սահ­մա­նում է եր­կու ամս­վա ըն­թաց­քում, եթե այդ հիմ­քե­րը վե­րա­նում են, ան­ձին իրա­վունք չու­նես պա­հես կա­լան­քի տակ: Հի­մա վա­րույթ իրա­կա­նաց­նող մարմ­նի մի­ակ պատ­ճա­ռը, որ կա, ասում է, թե դուրս գա­լով ին­քը կգնա Ար­ցախ: Ար­ցախն էլ այն­պի­սի եր­կիր է, իրա­վա­կան կար­գա­վի­ճակ չու­նի, այն­տե­ղից չենք կա­րող իրեն բե­րել: Իսկ այլ պաշ­տո­նա­կան մեկ­նա­բա­նու­թյուն մենք չենք ստա­ցել: Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը եւ նա­խա­դե­պա­յին որո­շում­նե­րը, ինչ­պես նա­եւ մեր Սահ­մա­նադ­րու­թյունն ու քրե­ա­կան դա­տա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծը` իմ­պե­րա­տիվ պար­տա­դիր պայ­ման են դի­տում  հե­տե­ւյա­լը` ան­ձին իրա­վունք չու­նեն կա­լա­նա­վո­րել, եթե առ­կա չեն հե­տե­ւյալ երեք հան­գա­մանք­նե­րը, որ ան­ձը պետք է խո­չըն­դո­տի, ան­ձը պետք է խու­սա­փի, ան­ձը պետք է նոր հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րի: Ավե­լին` փաստ­ված է` վե­րա­ցա­կան դա­տո­ղու­թյուն­նե­րով ան­ձին չի կա­րե­լի կա­լա­նա­վո­րել: Այ­սինքն` եթե դա­տա­խա­զու­թյունն ասում է, որ ան­ձը կա­րող է խո­չըն­դո­տել, ին­քը կոնկ­րետ օրի­նակ եւ ապա­ցույց պետք է բե­րի: Վե­րա­ցա­կան դա­տո­ղու­թյու­նով ասել, թե կա­րող է խո­չըն­դո­տել, օրենս­դիրն ուղ­ղա­կի ար­գե­լում է:

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

Իսկ դա­տա­րանն ի՞նչ հիմ­քով է որո­շում կա­յաց­րել, որ Ման­վել Գրի­գո­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցը կա­րող է փոխ­վել` գրա­վի դի­մաց ազատ ար­ձակ­վե­լով:

Նո­րից եմ կրկնում` այն իրա­վա­չափ եւ հե­ղի­նա­կա­վոր որո­շում է, ավե­լի ման­րա­մասն մեր դիր­քո­րո­շու­մը` դա­տա­կան ակ­տի հետ կապ­ված, կներ­կա­յաց­նենք դա­տա­խա­զու­թյան կող­մից բո­ղո­քը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո:

Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ

«ԱՅԴ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ԲԱ­ՑԱՐ­ՁԱԿ ԱՂԵՐՍ ՉԵՆ ԿԱ­ՐՈՂ ՈՒ­ՆԵ­ՆԱԼ ԻՄ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՅԱ­ԼԻ ՀԵՏ»

– Մ. Գրի­գո­րյանն այս օրե­րին տե­ղի ու­նե­ցող իրա­դար­ձու­թյուն­նե­րին հե­տե­ւո՞ւմ է, մաս­նա­վո­րա­պես նրան, որ փո­ղո­ցում իր դեմ ցույց անող մար­դիկ կան, իսկ իր թի­մա­կից­նե­րից էլ որոշ մար­դիկ հայ­տա­րա­րում են, թե հա­կա­դար­ձե­լու են ցու­ցա­րար­նե­րին:

Մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքն անկոտրում է. Արթուր Ալեքսանյանն ազատության մեջ է

Նա առող­ջու­թյան հետ կապ­ված որո­շա­կի խնդիր­ներ ու­նի, նա­եւ, որ­քա­նով տե­ղյակ եմ, երեկ ուշ երե­կո­յան մի­ջամ­տու­թյուն է եղել շտա­պօգ­նու­թյան կող­մից: Ինչ վե­րա­բե­րում է այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, լի­ա­զոր­ված եմ տե­ղե­կաց­նել, որ սադ­րիչ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են եւ Ման­վել Գրի­գո­րյա­նի հետ աղերս բա­ցար­ձակ չեն կա­րող ու­նե­նալ: Իմ պաշտ­պա­նյա­լի հետ մենք զրու­ցել ենք ընդ­հա­նուր ե՛ւ գոր­ծի շրջա­նակ­նե­րում, ե՛ւ հե­տա­գա­յի հետ կապ­ված ու նման մար­տա­վա­րա­կան ինչ-որ երե­ւույթ­ներ գո­յու­թյուն չու­նեն:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է ազգային արժեքները, բայց մատը մատին չի տալիս

Ման­վել Գրի­գո­րյա­նը ցուց­մունք տվե՞լ է այն մա­սին, որ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կամ Ար­ցա­խի ՊԲ-ն տե­ղյակ եղել են իր պա­հեստ­նե­րում պահ­ված ապ­րանք­նե­րի վե­րա­բե­րյալ:

Նա ցուց­մունք է տվել, որ չի ըն­դու­նում իրեն մեղ­սագր­ված արար­քը, եւ ինքն ավե­լի շատ է շա­հագրգռ­ված, որ­պես­զի պե­տա­կան լի­ա­զոր մար­մի­նը նա­խաքն­նու­թյուն իրա­կա­նաց­նի եւ օբյեկ­տիվ գնա­հա­տա­կան տա: Եկեք փաս­տենք, որ նա­խաքն­նու­թյուն է գնում, եւ այժմ կա­րող եմ պա­տաս­խա­նել այն­քա­նով, որ­քա­նով պա­տաս­խա­նե­ցի:

Ազգային, պետականամետ և քաղաքական հասունությամբ ուժերի կոնսոլիդացիան արդեն ոչ թե անհրաժեշտություն է, այլ հրամայական. Գևորգ Գևորգյան

Այս ըն­թաց­քում Ման­վել Գրի­գո­րյա­նը որե­ւէ ան­ձի հետ առե­րես­վե՞լ է:

Խոսք եմ տա­լիս նա­խաքն­նու­թյան ավար­տին դրա մա­սին եւս խո­սել:

ԱՐ­ՄԵ­ՆՈՒ­ՀԻ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА