o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

30.12.2018 12:07 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Նախարարը իր աշխատակիցների հաշվին 80 հազար դոլարով ծառայողական մեքենա կգնի

ՀՀ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը անցնող մեկ տարվա ընթացքում նախարարության ծախսերը բավական կրճատել է ու խնայել ավելի քան 40 մլն դրամ:Նախարարը անգամ հրաժարվել է աշխատակազմին պարգևավճարներ տրամադրել:

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ասում են, որ նախարարը հատուկ նպատակով է նման խնայողություն անում: Նա ցանկանում է նոր տարուն ավելի քան 80 հազար դոլար արժեցող ծառայողական մեքենա գնել: Նախարարության աշխատակցիները դժգոհ են ու կարծում են, որ նախարարը իրենց հաշվին է նման շռայլության գնում:

Գարդասիլը՝ իշխանությունների հանդեպ անվստահության չափման միավոր. նախաձեռնության հաջողությունը հարցական է

Գարդասիլը՝ իշխանությունների հանդեպ անվստահության չափման միավոր. նախաձեռնության հաջողությունը հարցական է

Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցը Հայաստանում դուրս է եկել առողջապահական խնդրի շրջանակներից եւ քաղաքական է դարձել: «Կողմ» եւ «դեմ» արշավների մասնակիցների կազմից ակնհայտորեն նկատելի է «արեմտամետների» եւ «ռուսամետների» բաժանարար գիծը, չնայած չպետք է մոռանալ, որ հակապատվաստումային արշավներն Արեւմուտքի ծնունդ են: Գարդասիլի կողմնակիցները, սակայն, հակված են այն մտքին, որ Հյուսիսում բոլոր, այդ թվում՝ Արեւմուտքում առաջացած հնարավորություններն օգտագործում են Հայաստանին նույն Արեւմուտքից հեռու պահելու համար: Չնայած Արեւմուտքում էլ, դատելով աշխարհի տարբեր երկրների մեր հայրենակիցների հետ շփումներից, բժիշկներից շատերը հատկապես գարդասիլին զգուշավոր են վերաբերվում:

Սակայն ամենագլխավորն այն է, որ «հայկական գենի ոչնչացման» եւ «հայերի դեմ տիեզերական դավադրության» թեմայով հիստերիան ընկնում է սեփական իշխանությունների նկատմամբ տոտալ անվստահության պտղաբեր հողի վրա:

Իսկ ինչի՞ հիման վրա պետք է ժողովուրդն, ըստ էության, հավատա թեկուզ մեկ նախարարի կամ փոխնախարարի բարի նպատակներին: Իհարկե, «գրանտները ուտելու» մասին տարբերակին ավելի հեշտ է հավատալ, քան «քաղցկեղից բնակչությանը փրկելու» ձգտմանը: Առավել եւս, որ քաղցկեղից փրկելու համար մինչեւ հիմա պետությունն իրեն առանձնապես չի կոտորել՝ օնկոհիվանդների համար գրոշներ վճարելով եւ նրանց առանց խղճի խայթի բախտի քմահաճույքին թողնելով: Նույնիսկ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հասարակ սքրինինգային ծրագիրը չկարողացան նորմալ կազմակերպել: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մեղքը բարդեց հայ կանանց վրա՝ իբր կանչում ենք հետազոտման, իսկ նրանք չեն գալիս:

Անմիջապես մտաբերում եմ ալյուրի ֆոլաթթվով հարստացման պատմությունը: ՄՊՎ դեմ պատվաստման կողմնակիցներն այսօր գարդասիլի դեմ աղմուկի մեջ նույն ձեռքն են տեսնում, ինչ հարստացված ալյուրի պատմության մեջ: Սակայն ֆոլաթթվի պատմության մեջ մեծ դեր խաղաց իշխանությունների նկատմամբ նույն անվստահությունը՝ ե՞րբ է Հայաստանի կառավարությունը մտածել բնակչության սննդաբաժնում անհրաժեշտ սննդարար նյութերի հասանելիության մասին: Ե՞րբ է մսի եւ մյուս անհրաժեշտ մթերքների էժանացման քաղաքականություն վարել, որ բնակչությունը չսնվի միայն հացով ու մակարոնով, որ հետո դեռ մտածի էլ՝ հնարավոր ինչ կարելի է ավելացնել այդ հացին ու մակարոնին: Ե՞րբ է մտածել սննդամթերքի անվտանգության մասին: Դրա վկայությունն են թռչնամսի եւ ձիու մսի հետ կապված վերջին սկանդալները:

Այնպես որ, միանգամայն ճշմարտանման է այն վարկածը, որ դրա համար կառավարությանը փող են տվել, այդ պատճառով էլ այն առաջ են մղում: Հնարավոր է, իհարկե, որ փողը նույնիսկ ինչ-որ շատ լավ բանի համար են տվել, բայց եթե ժողովուրդը կառավարությանը չի վստահում, շատ դժվար է նրան դա համոզել:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում ՄՊՎ դեմ պատվաստման թեմայով քննարկման ընթացքում ի պատասխան «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հայտարարության, որ ծնողներն իրենց դուստրերին չեն տանում գարդասիլով պատվաստման, առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը հակադարձեց. «Դուք եք մեղավոր»: Սակայն գարդասիլի նկատմամբ բացասական վերաբերմունքի ակունքները պետք է խորքերում փնտրել՝ սա հասարակական բողոքի ձեւ է:

Ի դեպ, Հայաստանում շատ բժիշկներ եւս գարդասիլին վերապահությամբ են վերաբերվում: Նրանց հիմնական փաստարկները հանգում են նրան, որ պատվաստանյութը նոր է, քիչ հետազոտված, կարճ ժամանակ է անցել, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործում դրա իրական արդյունավետության մասին կարողանանք դատել: Նրանք առաջարկում են պատվաստանյութի ներդրման հարցում մի փոքր սպասել: Ճիշտ է, ԱԺ-ում քննարկումներին այս պատվաստանյութի արդյունավետությանը կասկածող բժիշկներից միայն մեկն էր եկել:

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարար Ալթունյանը ի պատասխան հարցին՝ արդյոք պատրա՞ստ է քրեական պատասխանատվության ենթարկվել գարդասիլով պատվաստման  դեպքում առողջությանը վնաս հասցնելու կամ մահվան դեպքում, առաջին հերթին հարցը պրովոկացիոն անվանեց, երկրորդ՝ ասաց, որ չի ենթարկվի «այո» ասելու գայթակղությանը, քանի որ դա պրոֆանացիա է: Այնպես որ, ընտրության համար պատասխանատվությունը՝ իրենց աղջիկներին գարդասիլով պատվաստել, թե ոչ, միայն ծնողներն են կրում:

Մեր կայքի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ իրենց աղջիներին համաձայն է պատվաստել հարցվածների 10 տոկոսը, համաձայն չէ 81 տոկոսը, առայժմ չի կողմնորոշվել 10 տոկոսը: Իհարկե, կայքի փոքրածավալ հարցումը չի կարող վիճակագրականորեն հավաստի լինել, սակայն զգալի սխալը հաշվի առնելով անգամ՝ նույնիսկ ամենաբարի նպատակներով նախաձեռնության հաջողությունը այսպիսի թվերի դեպքում հարցականի տակ է, եթե, իհարկե, չգործարկվի «կամավոր պարտադիր մեխանիզմը»:

Պուտինը Սարգսյանին ուղղված ամանորյա ուղերձում կոչ է արել զարգացնել եւ ամրապնդել դաշնակցային կապերը

Պուտինը Սարգսյանին ուղղված ամանորյա ուղերձում կոչ է արել զարգացնել եւ ամրապնդել դաշնակցային կապերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղված ամանորյա ուղերձում վստահություն է հայտնել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես անեւ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների օգտին, տարածաշրջանային անվտանգության կայունության շահերից ելնելով համագործակցությունը ապահովել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ուղերձում Պուտինը նաեւ ընդգծել է, որ վերջերս երկու երկրները նշել են երկու կարեւոր տարեթվեր` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 20-ամյակը:

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող եւ ապագային վստահ նայող երկիր. վարչապետ

30.12.2017 19:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող եւ ապագային վստահ նայող երկիր. վարչապետ

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող եւ ապագային վստահ նայող երկիր: Այս մասին  ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը նշել է Ամանորի իր շնորհավորական ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Պատիվ եւ հնարավորություն ունեմ դիմել ձեզ Նոր տարվա եւ Սուրբ ծնունդի շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով եւ համերաշխությամբ լի:

Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին եւ դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջեւ կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք եւ կայուն աճ ապահովենք:

Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու եւ չի կառուցելու մեր փոխարեն:

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող եւ ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք եւ երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը:

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը եւ արդյունքում ունենալ ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող եւ երջանիկ բնակչությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր օջախները, գրկեք ձեր ծնողներին եւ մեծերին, երեխաներին եւ թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք: Ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից եւ դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան:

Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր:

Շնորհավորում եմ ձեր Նոր տարին եւ Սուրբ ծնունդը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА