o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը սպասում են չորրորդ երեխային

03.01.2019 13:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը սպասում են չորրորդ երեխային

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը, ովքեր երբեք չեն թաքցրել, որ ցանկանում են մեծ ընտանիք ունենալ, ծնողներ կդառնան չորրորդ անգամ, հաղորդում է US WEEKLY-ն։ 

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3 միլիոն դոլարով ռանչո են գնել

Երեխային կկրի ու լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։ Զույգի երրորդ երեխային՝ 11-ամյա Չիկագոյին եւս լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, եւ զույգը որոշել է օգտագործել այդ ժամանակվանից մնացած էմբրիոնը։ Մայիսին կծնվի Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին։

Քիմ Քարդաշյանն ու երաժիշտ Քանյե Ուեսթը երեք երեխա ունեն՝ 5-ամյա Նորթը, 3-ամյա Սեինթը եւ 11-ամյա Չիկագոն։ Ըստ հրատարակության՝ աղբյուրը նաեւ հայտնել է, որ 38-ամյա Քարդաշյանը միշտ ցանկացել է չորս երեխա ունենալ։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА