ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արման Թաթոյանը ցավակցել է ռուս գործընկերոջը` Մագնիտոգորսկի ողբերգական դեպքի կապակցությամբ

04.01.2019 10:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արման Թաթոյանը ցավակցել է ռուս գործընկերոջը` Մագնիտոգորսկի ողբերգական դեպքի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկոլկովային`Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

«Ժամանակ». Ռուսաստանաբնակ գործարարի՝ կապի 4-րդ օպերատոր դառնալու և 200 մլն դոլա­րի ներդրումների առաջարկի վրա Հակոբ Արշակյանը վետո է դրել

«Հարգելի Տատյանա Նիկոլայի,

Խոր վշտով տեղեկացա Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքի փլուզման ողբերգական լուրի մասին, որը բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան պաճտառ է հանդիսացել։

Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ու խորին ցավակցությունն այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Խնդրում եմ նաև ընդունեք իմ կարեկցանքի խոսքերն ու աջակցությունը՝ ուղղված ողբերգության զոհերի ընտանիքներին և հարազատներին։

Ցանկանում եմ նրանց քաջություն և տոկունություն բոլորի համար այս դժվար պահին։

Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այս վշտալի պահին Ձեզ հետ եմ և կիսում եմ ձեր վիշտը»,- ասված է ցավակցական հեռագրում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА