o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԸ. REUTERS

06.01.2019 13:35 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԸ. REUTERS

գործակալությունը հրապարակել է իր վարկածով կանանց համար ամենավտանգավոր երկրների թոփ տասնկայը: Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են առողջապահությունը, խտրականությունը, սեռական և ոչ սեռական բնույթի բռնությունը, ստրկավաճառությունը կամ շահագործումը:  

Առաջին տեղում Հնդկաստանն է, երկրորդ տեղում՝ Աֆղանստանը, իսկ եռյակը եզրափակում է Սիրիան: Ցանկում հայտնվել են նաև Սոմալին, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եմենը, Նիգերիան և ԱՄՆ-ն:

Ցուցակում հայտնվել են բոլոր գործոնների հանրագումարով առաջատար 10 երկրները, սակայն յուրաքանչյուր գործոնի առումով կազմվել են առանձին վարկանշային աղյուսակներ:

Նշվում է, որ Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում և Հնդկաստանում ավելի շատ է կանանց նկատմամբ աշխատանքի, ժառանգության, կրթության և այլ առումներով խտրականությունը:

Կանանց համար վտանգավոր սովորույթների թվում գործակալությունը հիշատակում է ծծմբական թթվով հարձակումը, կանացի թլպատումը, հարկադիր ամուսնությունները, ֆիզիկական բռնությունը կամ որպես պատժի ձև աղջիկ երեխաների սպանությունը: Այս առումներով ամենավտանգավոր երկրների եռյակում են Հնդկաստանը, Աֆղանստանը և Սոմալին, մինչդեռ Հնդկաստանում, ԱՄՆ-ում, ԿԴՀ-ում և Սիրիայում կանայք ամենից շատ են ենթարկվում սեռական բռնության:

Մեղրով տնային դիմակներ չոր մաշկի համար

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА