ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՂՎԱՆԻՑ ՍԿՍՎԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՆՈՐՄԱԼ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ, ԱՅՍ ԽՆԴԻՐԸ

06.01.2019 15:52 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՂՎԱՆԻՑ ՍԿՍՎԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՆՈՐՄԱԼ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ, ԱՅՍ ԽՆԴԻՐԸ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին և մյուս աշխատակիցներին ուշադիր լինել ջեռուցմանը: 

Երբ կնշվի այս տարի սուրբ հարույթյան տոնը

Այս մասին նա գրել է ֆեյբուքյան իր էջում: «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար: 

Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Շնորհակալություն համագործակցության համար:

Նաև մարզերի և համայնքների ղեկավարներին խնդրում եմ ուշադրության տակ պահել այս հարցը և վաղը ստուգել դպրոցները, թեպետ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես այս հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Երեկ և այսօր զրուցել եմ նրա հետ մարզային ենթակայության դպրոցներում ջեռուցման ապահովման հարցի վերաբերյալ»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА