ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավիճակը սահամանին հարաբերականորեն հանգիստ է. Սենոր Հասրաթյան

07.01.2019 11:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իրավիճակը սահամանին հարաբերականորեն հանգիստ է. Սենոր Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տոնական օրերին իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Հունիսի 16-ից 22-ը Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ


«Կրակոցներ գրեթե չկան: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– մանրամասնեց նա` հավելով, որ հակառակորդը նախորդ տարիների  համեմատ սադրանքների չի դիմել: 

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից հունվարի 5-ին հայտնել էին, դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА