o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կան մարդիկ, որ կցանկանային խորհրդարանում իրենք իրենց տեսնել եւ ոչ թե` ինձ»

11.01.2019 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կան մարդիկ, որ կցանկանային խորհրդարանում իրենք իրենց տեսնել եւ ոչ թե` ինձ»

ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանում, որպես պատգամավոր, եզդիական համայնքը կներկայացնի «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԸ: Ինչպես նախորդ գումարման ժամանակ, այնպես էլ նոր խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կլինեն իշխող խմբակցության կազմում:

Առաջարկում եմ Է. Մարուքյանի դեմ կատարված բռնության փորձ անողին պատասխանատվության կանչել նույն հոդվածով, ինչ Ա. Ալեքսանյանին

– Պարոն Բաքոյան, ի՞նչ տրամադրվածությամբ եք անցնում օրենսդիր աշխատանքի:

Կարծում եմ` այլընտրանք չկա, միակ ճանապարհը աշխատանքային տրամադրվածություն ունենալն է:

Նախկինում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներից պնդում էին, որ իրենք միշտ պետք է լինեն իշխանության հետ, որպեսզի կարողանան համայնքային խնդիրները բարձրացնել ու լուծումներ գտնել: Դուք է՞լ եք այդ կարծիքին:

Եթե իմ անցած ճանապարհը գիտեք, ապա գիտեք նաեւ, որ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ճանապարհ եմ անցել եւ անցնում եմ: Իմ անցած ճանապարհը թույլ է տալիս հենց այդ կարծիքի հետ չհամաձայնել, երբեք չեմ կիսել այդ տեսակետը: Իմ համայնքում էլ շատ հաճախ բարձրաձայնում են, որ պետք է լինել իշխանությունների կողքին, սակայն ես միշտ եղել եմ հակադիր բեւեռներում, որովհետեւ եղել են խնդիրներ: Հենց այդ պատճառով էլ իմ համայնքի տվյալ ներկայացուցիչները խնդիրները չեն բարձրաձայնել, կարծում եմ` նման մոտեցումը արդարացված չէ:

Զուգահեռ պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի դեմ եւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար (Տեսանյութ)

Իսկ այսօր համայնքը համերա՞շխ է Ձեր ընտրության հարցում:

Իհարկե, կան մարդիկ, որ կցանկանային խորհրդարանում իրենք իրենց տեսնել եւ ոչ թե` ինձ: Հետեւաբար, համակարծիք չեն լինի համայնքի տեսակետի հետ,  որ պետք է Բաքոյան Ռուստամը լինի համայնքի ներկայացուցիչը Ազգային ժողովում:

Համայնքում ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք տեսնում, որ կփորձեք բարձրաձայնել խորհրդարանում:

Ընդհանուր առմամբ` եզդիական համայնքը Հայաստանում մեծ խնդիրներ չունի: Ես` որպես ՀՀ քաղաքացի ու եզդիական համայնքի ներկայացուցիչ, գնում եմ Ազգային ժողով`օրենսդրական ակտիվ գործունեություն ծավալելու:

​​​​​​​Մտացածին մեղադրանքով կալանավորված անձը հացադուլ է սկսել. Ռուբեն Մելիքյան

Չե՞ք կարծում, որ նախկին իշխանությունների շնորհիվ է, որ ազգային փոքրամասնություններն այսօր որեւէ մեծ խնդիր չունեն:

Կարծում եմ` սա հայ ժողովրդի վերաբերմունքն է ազգային փոքրամասնությունների, հատկապես` պետություն չունեցող ազգերի նկատմամբ: Հետեւաբար, վստահ կարող եմ ասել, որ հայ ժողովրդի վերաբերմունքն է, որ մենք Հայաստանում մեծ հաշվով խնդիրներ չունենք:

Իսկ դժգոհություն ունե՞ք նախորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդի համայնքը ներկայացնող Ռուստամ Մախմուդյանից:

Հանցավոր քայլ է կատարվել սեփական ժողովրդի դեմ. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

Ոչ մի դժգոհություն չունեի:

Իսկ ո՞ր հանձնաժողովում եք տեսնում Ձեզ Ազգային ժողովում:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА