o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարեւորը պատգամավոր լինելն է». Մելքումյանն` ԱԺ փոխնախագահ չլինելու մասին

11.01.2019 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կարեւորը պատգամավոր լինելն է». Մելքումյանն` ԱԺ փոխնախագահ չլինելու մասին

Վեցերորդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ եւս երեկ պատգամավորական մանդատ ստացավ: Սակայն կշարունակի՞ պաշտոնավարել որպես ԱԺ փոխնախագահ, թե` ոչ, «Իրավունքի» հարցին ի պատասխան ասաց. «Ոչ մի բան դեռ չգիտենք, պաշտոնապես տեղեկատվություն չկա»:

Անկախությունը ոչ թե սոսկ ձեւական շապիկ է, այն ունի իր խորքային իմաստը եւ բովանդակությունը

– Պարոն Մելքումյան, իսկ ինչո՞վ է հիմա պայմանավորված «Բարգավաճ Հայաստանի» լռությունը:

Չէ, լռություն չէ, պարզապես, քննարկումները դեռ գնում են, եւ դեռեւս պաշտոնական որոշում չկա: Ճիշտ չէ հիմա ինչ-որ բան ասել, երբ առայժմ քննարկում ենք:

Կարծես թե, Ձեր խմբակցությունը գոհ էր Ձեր կատարած աշխատանքից` որպես ԱԺ փոխնախագահ: Ինչպե՞ս կընդունեք հնարավոր փոփոխությունը:

Ականջները հում են մնում. Փաշինյանն ու Միքայել Մինասյանը «ստատուսներ են փոխանակել»

Շատ նորմալ եմ վերաբերվում ցանկացած փոփոխության: Մենք պետք է ի կատար ածենք կուսակցության եւ նրա ղեկավարի այն գործուղումը, որտեղ կլինենք, կարեւորը պատգամավոր լինելն է: Ես, որ եղել եմ ԱԺ հինգերորդ գումարման ամենաաակտիվ պատգամավորը, ի՞նչ է փոխվել, ոչ մի բան:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ մտադիր է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի իր թեկնածուին առաջադրել:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Նորմալ եմ դիտարկում, իրենց իրավունքն է, ամեն դեպքում քվեարկությունը ցույց կտա...

Նախորդ գումարման պե՞ս է ԲՀԿ-ն աշխատելու, թե՞ այս անգամ ավելի ընդդիմադիր դիրքերից եք հանդես գալու: Ի վերջո, քաղաքական մարտավարություն կփոխե՞ք:

ԲՀԿ-ն իրականացնելու է իր ծրագրերը, որտեղ սկզբունքային մոտեցումներ կան, մնալու է իր սկզբունքային դիրքերում, բայց կյանքը ցույց կտա: Այսինքն` մենք չենք փոխվելու, այն, ինչ ուղղված է` ժողովրդին ծառայելու, անելու ենք:

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Իսկ ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարկ չհամարեց ներկայանալ մանդատները վերցնելու արարողությանը: Գուցե, սրանով նաեւ որոշակի վերաբերմո՞ւնք է արտահայտում:

Բացարձակ որեւէ բան չկա, հանգիստ եղեք: Ինքը բազմազբաղ անձնավորություն է, անհոգ եղեք, սա ոչ մի կերպ չի նսեմացնում այս ամբողջ ընթացքը:

Բայց բազմազբաղ լինելով` կստանձնի՞ խմբակցության ղեկավարի պաշտոնը:

Կարծում եմ` բնականաբար, ինքը պիտի լինի, բա ո՞վ պետք է լինի:

Վիրուսի «չոռուցավից» մինչեւ «Լա Բոհեմ». այլընտրանքային լուրեր 27․05․2020

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА