o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ղազախստանի իշխանությունը թույլ չի տա որեւէ ոտնձգություն հայ ազգի նկատմամբ»

11.01.2019 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ղազախստանի իշխանությունը թույլ չի տա որեւէ ոտնձգություն հայ ազգի նկատմամբ»

Ամանորի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ: Մահացել էր 23-ամյա ղազախ երիտասարդ, եւս երեքը տուժել էին: Վեճի մասնակիցների թիվը, ըստ լուրերի, հասել էր շուրջ 200-ի: Ծեծկռտուքի եւ սպանության փաստով կան ձերբակալվածներ, որոնց թվում են նաեւ հայազգի ներկայացուցիչներ: Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») եւ 293 («խուլիգանություն») հոդվածներով: Տեղի ունեցածից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, անգամ Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվել: Ոչ պակաս դյուրագրգիռ արձագանքներ կան նաեւ սոցցանցերի հայկական տիրույթում: Այս ամենի մասին ,Իրավունքը» զրուցեց ղազախ քաղաքագետ, Rezonans.kz տեղեկատվական-վերլուծական պորտալի գլխավոր խմբագիր ՍՈՒԼԹԱՆԲԵԿ ՍՈՒԼԹԱՆԳԱԼԻԵՎԻ հետ:

Պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը

«ՄԵԶ ՄՈՏ ՍԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳՆԵՐԻՆ ՍՈՎՈՐ ՉԵՆ»

– Պարոն Սուլթանգալիեւ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, ինչ տեղի ունեցավ Կարագանդայում Ամանորի գիշերը:

Ընթանում է հետաքննություն, բայց մինչեւ հիմա տեղի ունեցածի մասին բավականին քիչ եւ հակասական տեղեկատվություն կաորպեսզի ինչ-որ որոշակի եզրակացություններ անենք եւ վարկածներ ներկայացնենք: Հունվարի 8-ին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովի ելույթը անձամբ ինձ մոտ բազմաթիվ հարցեր առաջացրին, քան պատասխաններ ստացա: Մի բան միանշանակ է, որ կոնֆլիկտը ծագել է կենցաղային հողի վրա, այսինքն` պետք չէ ասել, թե ծեծկռտուք է տեղի ունեցել բացառապես հայերի եւ ղազախների միջեւ, այլ բախումը տեղի է ունեցել ռեստորանի աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ, որոնք էլ օգնություն են կանչել իրենց ընկերներին եւ ծանոթներին: Երկու կոնֆլիկտային խմբերն էլ բաղկացած են եղել տարբեր ազգերից: Փոխնախարարի խոսքերով` վեճի պատճառը եղել է ռեստորանի գիշերվա ժամը 4-ին փակվելը, ինչն առաջացրել է հարբած հաճախորդների մոտ դժգոհություն: Կրկնում եմ` եղել է կենցաղային կոնֆլիկտ, ընդ որում` այնպիսին, որը հաճախ է տեղի ունենում Նոր տարուն աշխարհի յուրաքանչյուր երկրում, որտեղ այն նշում են ոգելից խմիչքներով: Այս միջադեպը ռեզոնանսային դարձավ, որովհետեւ դրա հետեւանքով զոհ դարձավ ազգությամբ ղազախ երիտասարդ, հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում ոստիկանությունը դանդաղկոտություն դրսեւորեց եւ աժիոտաժ բարձրացվեց սոցցանցերում: Այս գործով այժմ 8 մարդ ձերբակալված է, եւ մեկի` Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ի դեպ, նա տարածել է տեսաուղերձ, որտեղ ընդունում է իր մասնակցությունը կռվին, բայց հերքում է իր մեղքը սպանության մեջ եւ պատրաստ է հանձնվել ղազախական իշխանություններին:

​​​​​​​2018-ի «հեղափոխությունից» հետո Հայաստան տեղափոխվածները, հիմա անհապաղ ուզում են ՌԴ վերադառնալ. քաղաքագետ

Շատերն ասում են, որ Ղազախստանում տարբեր ուժեր փորձում են այս կենցաղային կոնֆլիկտն օգտագործել ընդդիմադիր ազգայնական շահերի համար` օգտագործելով այն հանգամանքը, որ կռվին մասնակցել են նաեւ ազգությամբ հայեր: Ի՞նչ կասեք այս մասին:

Յուրաքանչյուր դեպք, որը ստանում է հասարակական լայն արձագանք, տարբեր քաղաքական ուժերի առանձին դեմքերի ուշադրությունն է գրավում, որոնք էլ փորձում են հավելյալ քաղաքական միավորներ հավաքել իրենց էլեկտորատի մոտ: Սակայն Ղազախստանը, բնականաբար, ունի իր քաղաքական յուրահատկությունը. առաջին հերթին` օրինական, քաղաքական դաշտում ազգայնական հոսանք գոյություն չունի, երկրորդ` խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս ,Ակ ժոլ» կուսակցության եւ Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցության, եւ ոչ խորհրդարանական Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ու այլախոհ մտավորականների խմբերը իրենց գործողություններում չեն դիմում պոպուլիստական բնույթի կասկածելի մեթոդների: Քաղաքական պրակտիկայում մեզ մոտ սեւ քաղաքական տեխնոլոգներին սովոր չեն: Աժիոտաժ ստեղծում է ազգայնականների փոքր մարգինալ խումբը եւ սոցիալական ցանցերի օգտատերերը, որոնք կիսում են նրանց տեսակետները: Ի դեպ, Ղազախստանում իրավապահ մարմինները հունվարի 5-ին հարուցել են քրեական գործ` ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ: Դեռեւս մեկ գործ է հարուցվել, բայց եթե կրքերը չհանդարտվեն, չեմ բացառում, որ կհարուցվեն մեղադրանքներ նաեւ սոցիալական ցանցերում ազգամիջյան թշնամանք հրահրող մեկնաբանությունների համար

Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»

«ՇՈՎԻՆԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԿԱ ՈՉ ՄԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ»

– Մեծ տարածում գտավ «ԲԱՍԵ» անունով ինչ-որ մի ղազախական ընդդիմադիր ինտերնետ-ալիքի տեսանյութը, որտեղ մեկնաբանը նշում է, որ ադրբեջանցի կասկածյալների անուններն ու ազգանունները մեկ օրում փոխարինվել են հայկական ազգանուններով: Տարբեր աղբյուրներ էլ պնդում են, որ կռվի մասնակիցների թվում, բացի հայերից ու ղազախներից, եղել են նաեւ ադրբեջանցիներ: Ի՞նչ եք կարծում, հատուկ էր տեղի ունեցածին տրվել հայ-ղազախական միջադեպի ֆոն:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

Ընդհանրապես, շատ հարցեր են ծագում ղազախ հասարակության շրջանում` թե՛ կասկածյալների տվյալների, թե՛ համացանցում այդպես օպերատիվ միջադեպի տեսանյութը տարածվելու առումով: Ի դեպ, ԱԱԾ-ում սկսել են ծառայողական քննություն այս փաստով: Բայց նշեմ, որ պաշտոնական վարկածի համաձայն, կոնֆլիկտի մեջ ներառված էին ազգությամբ հայեր, ղազախներ եւ ռուսներ:

Ամեն դեպքում, տեսնո՞ւմ եք հավանականություն, որ այդպիսի մեծ աղմուկ կարող էր բարձրանալ որոշակի ադրբեջանական լոբբինգի հետեւանքով:

Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից խաչը պոկած անձը ձերբակալվել է

Բոլորովին բացառում եմ այդպիսի հավանականությունը եւ ոչ նրա համար, որ կարծում եմ, թե ադրբեջանցիները հրեշտակներ են, որոնք խաղում են «արդար խաղի» կանոններով: Ամեն ինչ շատ պարզ է. առաջին հերթին` արհեստական բացասական ալիքը սոցցանցերում տարածվեց ոչ միայն հայերի հանդեպ, այլ ընդհանրապես բոլորի դեմ, ովքեր ունեն կովկասյան արտաքին: Կարծես թե, ողբերգական այս դեպքից երեք օր էր անցել, երբ ադրբեջանական սրճարանում, որը տեղակայված է ղազախական մեկ այլ քաղաքում, մտել էին երկու մարգինալ, որոնք սպառնացել էին սրճարանի տնօրինությանը: Սպառնալիքների եւ վիրավորանքների պատճառն էլի այն էր, ինչ Կարագանդայի դեպքում, այսինքն` ագրեսիվ տրամադրված շովինիստների համար չկա ոչ մի տարբերություն հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Եվ երկրորդ` իրավիճակը` կապված Կարագանդայի կոնֆլիկտի հետ, չափազանց մանրակրկիտ մոնիթորինգի է ենթարկվում ազգային անվտանգության կոմիտեի կողմից, եւ եթե հայտնաբերեն փաստեր երրորդ կողմի հատուկ միջամտության վերաբերյալ` ղազախական հանրությունում ազգամիջյան ատելություն հրահրելու առումով, այն շատ բացասական կանդրադառնա հետագա միջպետական հարաբերությունների վրա: Բոլորը սա լավ հասկանում են: Ղազախստանի հայերի եւ ադրբեջանցիների հարաբերություններում չկա ագրեսիա եւ դաժան դիմադրություն: Ամեն ինչ գտնվում է քաղաքակրթության եւ հանդուրժողականության տիրույթում: Երկու էթնիկ համայնքների ներկայացուցիչները ներկայացված են Ղազախստանի ազգային ասամբլեայում, հանրային խորհուրդներում, մասլիխատախներում, երկրի խորհրդարանում, զբաղվում են բիզնեսով, դաստիարակում են երեխաների: Մի խոսքով` սովորական, նորմալ, խաղաղ կյանք է ընթանում խաղաղ Ղազախստանում:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

«ԱՄԵՆԵՎԻՆ ՊԵՏՔ ՉԷ ԴՐԱՄԱՏԻԶԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

– Այս դեպքում ինչպե՞ս կարելի է հնարավորինս շուտ լուծել առկա խնդիրները, չէ որ երկար տարիներ Կարագանդայում հայերը եւ ղազախները, ինչպես Դուք նշեցիք, ապրել են խաղաղ եւ ընկերաբար:

Բայց ոչ մի խնդիր չկա էլ: Ամեն ինչ մնում է խաղաղության եւ բարեկամության մակարդակի վրա, ինչպես եղել է նախկինում: Ղազախստանի իշխանությունը թույլ չի տա որեւէ ոտնձգություն հայ ազգի նկատմամբ եւ ոչ մի ազգամիջյան ատելության հրահրում: Ամենեւին պետք չէ դրամատիզացնել իրավիճակը եւ կտրուկ արձագանքել սոցիալական ցանցերում շովինիստների հիստերիկ հեգնանքներին: Ղազախստանում նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում` ինչպես քաղաքական առումով, այնպես էլ ինտելեկտուալ հարթությունում: Մարգինալներ կան ամենուր: Բայց ղազախական հողում չկա ոչ մի ազգային դիմադրություն ղազախների եւ հայերի միջեւ: Այս ամենը սուտ է եւ պրոպագանդայի հետեւանք:

ՄԻԵԴ-ի հեղինակավոր վճիռը ՀՀ կառավարության ձեռքբերումը չէ

Հասկանալի է, որ երկար տարիներ իրար հետ ապրելով` նման միջադեպեր կարող էին լինել ե՛ւ հայի ու   հայի, ե՛ւ ղազախի ու ղազախի, ե՛ւ հայի ու ղազախի միջեւ: Ի վերջո, ինչո՞ւ հենց հիմա այսպիսի մեծ եւ միջազգային աղմուկ բարձրացավ:

Նախեւառաջ, հանրային ռեզոնանս այս կոնֆլիկտին տվեցին ղազախ ազգային պոպուլիստները եւ երկրորդոչ ադեկվատ ռեակցիան որոշ հայ քաղաքական գործիչների, որոնք որոշեցին վաստակել էժան քաղաքական կապիտալ այն ողբերգության վրա, որը տեղի է ունեցել Կարագանդայում: Դրանով նրանք միայն կրակի վրա յուղ լցրին: Նրանք լիովին քաղաքական անպատասխանատվություն ցուցաբերեցին` իջնելով ինտերնետային անուղեղների թրոլինգի մակարդակի եւ թույլ տալով իրենց կտրուկ արտահայտություններ` մեր երկրի եւ ղազախ ժողովրդի հասցեին: Անգամ հաշվի չառան, թե այն որքան բացասական կանդրադառնա Ղաղախստանում հայերի եւ ղազախների հարաբերությունների վրա: Եվ երրորդ` ժամանակակից ԶԼՄ-ների բնույթն է, յուրաքանչյուր երկրում է այդպես, որ նրանք մեծ հաճույքով գրգռում են իրենց ընթերցողներին «թեժ» նորություններով` անգամ իրենց նեղություն չտալով ստուգել այս կամ այն տեղեկատվությունը:

Այո, ավտոմեքենան այրվել է. ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենայի այրվելու մասին

«ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՊԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ»

– Ի՞նչ եք կարծում` այս միջադեպը որեւէ կերպ կանդրադառնա Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների վրա:

Ոչ մի կերպ չի արտացոլվի: Մեր երկրներն ունեն անխախտ եւ շատ լուրջ հարաբերություններ` ինչպես առեւտրա-տնտեսական եւ քաղաքական համագործակցության, այնպես էլ ակտուալ խնդիրների վերաբերյալ միջպետական երկխոսության Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ-ի շրջանակում:

Էրդողանը կորոնավիրուսային ճգնաժամը քննարկել է Ղազախստանի, Պակիստանի և Թունիսի ղեկավարների հետ

Ի դեպ, տեսակետներ շրջանառվեցին նաեւ, թե այս միջադեպը վերածվեց հայ-ղազախական որոշակի լարվածության` պայմանավորված նրանով, որ վերջերս բոլորս ականատես եղանք Հայաստանի եւ Ղազախստանի ղեկավարների միջեւ ՀԱՊԿ-ի շրջանակում առկա որոշակի ինտրիգների:

Պատահական վեճը ռեստորանում, որը վերածվեց ծեծկռտուքի` շատ խմելու հետեւանքով, ոչ մի կերպ չի վերաբերում ՀԱՊԿ-ի գործունեությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կփրկի՞ իշխանություններին ՍԴ-ի hարցը լուծելու «փափուկ» մեթոդը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА