o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

15.01.2019 17:55 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Կարեն Կարապետյանի գլխին ամպե՞ր են կուտակվում

15.01.2018 

Կարեն Կարապետյանի գլխին ամպե՞ր են կուտակվում

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Նոր քաղաքական տարին սկսեց ԱԺ առաջին նստաշրջանով, որտեղ, սակայն, գլխավոր թիրախ դարձավ թանկացումների հարցը եւ դրա համար գլխավոր պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է վարչապետի գլխավորությամբ: Գրոհն իրականացնում էին ընդդիմադիր՝ <Ծառուկյան> եւ <Ելք> դաշինքի պատգամավորները: Ընդ որում, <Ծառուկյան դաշինք>-ը առաջարկում էր ինչ-ինչ փոփոխություններ կատարել հարկային օրենսրության մեջ, իսկ <ԵԼՔ>-ը, քանի որ վերջինիս համար բարդ է օրենսդրական դաշտում խաղալը, առաջարկում է բազմամարդ երթ կազմակերպել թանկացումների դեմ: 

Հատկանշական է, որ բազմաթիվ մեղադրանքներին հանրապետականները պրակտիկապես որեւէ պատասխան չէին տալիս, ինչը, ըստ դիտորդների վկայում է, որ ՀՀԿ-ականները առանձնապես դեմ չեն, որ Կարեն Կարապետկանի կառավարությանը որոշակի ապտակներ հասցվեն: Եվ ընդհանրապես հայտնի է, որ մեր ընդդիմության հանած ծուխը առանց իշխանական կրակի չի լինում: Այդ լայնածավալ գրոհի ընթացքում ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը, ինչ որ տեղ անգամ, համաձայնվում էր ընդդիմադիրների քննադատություններին, սակայն առաջարկում է հարցը լուծել ոչ թե փողոցում այլ կազմակերպել լայն խորհրդարանական լսումներ: Ընդ որում այդ թեզն առաջ տանելիս Արա Բաբլոյանը ցույցի հավանական մասնակիցներին անվանեց ամբոխ, ինչի համար Նիկոլ Փաշինյանը պահանջեց ներեղություն խնդրել: 

Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին, ապա հասկանալի է, որ դա ոչ թե Ա. Բաբլոյանի գյուտն է, ինչպես նա փորձեց ներկայացնել, այլ ՀՀ նախագահի հանձնարարականը, որ վերջապես խորհրդարանը ձեռքը պահի երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարկերակի վրա: 

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի գլխին ամպեր են կուտակվում: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ

 ԱԺ նիստերի դահլիճում հունվարի 23-ին, ժամը 11-ին հրավիրվում է առանձին ապրանքնատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նշել է, թե լսումները հրավիրվում են՝ հաշվի առնելով հասարակական եւ քաղաքական շրջանակներում, առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաեւ այս առնչությամբ նախագահի առաջարկները։

«Խնդրում եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին իրավասու մյուս հանձնաժողովների հետ համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումների անցկացումը՝ ապահովելով իրավասու եւ շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը»,-նշեց նա:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ինքը ճի՞շտ է հասկացել, որ թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները Սերժ Սարգսյանի հանձնարարականով են կազմակերպվում։

Ի պատասխան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Դուք հավանաբար լավ չլսեցիք, ես ասեցի, որ այդ հարցին անդրադարձել է նախագահը և իր առաջարկություններն է ներկայացրել հարցի շուրջ, բայց հանձնարարական բառը չեմ հնչեցրել, սա մեր նախաձեռնությունն է։ Ավելին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, որպես ծրագրային մոտեցում կարծում է, որ ընդհանրապես այդ հարցին պետք է ժամանակ առ ժամանակ անդրադառնա թե մշտադիտարկման, թե վերլուծական աշխատանք իրականացնելով»:

Այս թեմայով խորհրդակցություն էր տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Դրանից հետո ԱԺ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն առաջարկել էր թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով բարձրացվել են մի շարք ապրանքնատեսակների, այդ թվում դիզվառելիքի, բենզինի ու գազի ակցիզային հարկերի դրույքաչափերը, որի հետեւանքով այդ ապրանքները թանկացել են: Նշենք նաեւ, որ 2017 թվականի ընթացքում թանկացել են նաեւ կաթնամթերքը, միսը, ձկնեղենը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА