o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր իշխանությունն ականջալուր չի լինի Արամ Ա կաթողիկոսի հորդորներին

16.01.2019 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նոր իշխանությունն ականջալուր չի լինի Արամ Ա կաթողիկոսի հորդորներին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել եւ նշել, որ Սփյուռքի նախարարության գոյությունն ունի ռազմավարական, միաժամանակ, խորհրդանշական իմաստ: Ըստ Արամ Ա-ի, երբեմն խորհրդանշական իմաստն ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը: «Սփյուռքի համար կարեւոր է ունենալ Սփյուռքի նախարարություն»,- ընդգծել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը եւ շեշտել, որ սփյուռքի սպասելիքները մեծ են, որ Սփյուռքի նախարարությունը կշարունակի գործել: Ավելին՝ նրա պնդմամբ՝սփյուռքի դուրս հանելը կառավարության կազմից կարող է բացասական անդրադառնալ սփյուռքի ներսում: Սակայն, պարզվում է՝ Արամ Ա-ի հորդորներին նոր իշխանությունը չի պատրաստվում ականջալուր լինել, նրանք կայացրել են քաղաքական որոշում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ սփյուռքի նախկին նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նեյմարին գերազանցում է միայն Մեսին

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՈՒ ՍՑԵՆԱՐ Է ՄՏԱԾԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

– Պարոն Հայրապետյան, անգամ Արամ Ա կաթողիկոսն էր հորդորել չփակել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հնարավո՞ր է, որ կառավարությունը հետ կանգնի իր այս մտադրությունից:

Այս պահին կառավարությունում դիտարկվում է երկու սցենար. կա՛մ Արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ սփյուռքի հարցերով կոմիտե ստեղծել, կա՛մ վարչապետին կից կամ վարչապետի ենթակայության տակ սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի գրասենյակ ունենալ: Բոլոր սցենարների դեպքում էլ թե՛ գործառույթները, թե՛ աշխատակազմի պրոֆեսիոնալ հատվածը պահպանվելու է: Այսինքն, որպես առանձին ինստիտուցիոնալ կառույց, մենք ապահովելու ենք այդ ժառանգականությունը: Ինչ վերաբերում է կոնկրետ նախարարությանը, որպես առանձին գերատեսչություն, արդեն իսկ քաղաքական որոշում կա՝ այն չի լինելու: Սակայն մեր գերխնդիրն այս պահին այն է, որպեսզի պահպանվեն գործառույթները եւ մեր աշխատակիցների առնվազն գերակշռող տոկոսի աշխատանքը:

Անկախությունը ոչ թե սոսկ ձեւական շապիկ է, այն ունի իր խորքային իմաստը եւ բովանդակությունը

Նախարարություն օպտիմալացնելու նպատակը նաեւ կառավարության աշխատակազմը փոքրացնելը չէ՞ր: Այս դեպքում, եթե պահպանվելու է, ի՞նչ իմաստ կար նախարարությունը փակել:

Պահպանվելու է պրոֆեսիոնալ հատվածը: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք նույն քաղծառայության ինստիտուտի ոչ արդյունավետ աշխատանքի, կառավարման մասին եւ առհասարակ դրա էությունը վերանայելու խնդիր ունենք: Այդ ինստիտուտը երբեմն նաեւ խոչընդոտ է հանդիսանում պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման առումով եւ, բնականաբար, որոշակի սահմանափակումներ է դնում կառավարման տեսանկյունից: Հետեւաբար, խոսքը ոչ թե նույն աշխատակազմը պահելու, այլ լավագույն կադրերին պահելու մասին է, ովքեր իրապես տիրապետում են իրենց աշխատանքին՝ պետական կառավարման համակարգում:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԸՄԲՌՆՈՒՄՈ՞Վ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆԸ

– Տարեվերջին Սփյուռքի նախարարության աշխատակիցները ցույց էին անում կառավարության դիմաց, Ամանորին ընդառաջ՝ քեֆ էին անում Ձեզ հետ: Հիմա գո՞հ են, թե՞ դժգոհ, որ նախարարությունը փակվում է:

Սփյուռքի նախարարության աշխատակիցները չեմ կարծում, որ տեղին կլինի ասել, թե ցույց են արել: Մամուլում այդպես մեկնաբանվեց, որովհետեւ նրանք նամակ տարան կառավարության ղեկավարին, եթե կհիշեք, Մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, որոնք հիմնականում հանդես էին գալիս գործադուլ անելու լոզունգներով: Ըստ էության, մեր աշխատակիցները չեն միացել դրան, այլ, պարզապես, իրենց գործընկերների հետ միասին նամակ են տարել՝ հիմնավորումներով, թե ինչու է հարկավոր Սփյուռքի նախարարությունը, որպես առանձին գերատեսչություն, պահպանելը:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Փաստորեն, այս պահին դժգոհության ալիք այլեւս չկա՞ Սփյուռքի նախարարության աշխատակիցների կողմից:

Այս պահին, բարեբախտաբար, այն տարբերակները, որ քննարկվում է կառավարությունում, ըստ էության, ըմբռնումով են ընդունել մեր աշխատակիցները: Այստեղ ինքնանպատակ չէ նախարարություն ունենալու հարցը, մեր աշխատակիցները նախեւառաջ առաջնորդվում են նրանով, որ մեկ առանձին, ինստիտուցիոնալ կառույց պահպանվի, որպեսզի նաեւ նրա գործառույթները պահպանվեն: Իհարկե, նաեւ աշխատանքի զբաղվածության հարցը կլուծվի, նկատի ունեմ՝ լավագույն կադրերին, ովքեր պետք է շարունակեն աշխատել: Հետեւաբար, նաեւ այդ մթնոլորտում էր, որ տարեվերջյան քեֆ արեցինք նախարարությունում եւ, ըստ էության, այդ անհանգստությունը փարատված է: Սակայն, թե որ սցենարն այլեւս կորդեգրի կառավարությունը, կիմանանք առաջիկա օրերի ընթացքում: Համենայնդեպս, նախարարությունում իմ վերջին աշխատանքային օրը կառավարության քննարկումների սեղանին դրված է եղել այդ փաստաթուղթը: Առաջիկայում, ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքն է քննարկվելու Ազգային ժողովում:

Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ

 

ԸՍՏ Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

– Իսկ Ազգային ժողովի որեւէ հանձնաժողովում սփյուռքի ոլորտին տեղ կհատկացվի՞:

Այո, սա նաեւ եւս մեկ հավելյալ ազդակ է, որ մենք կարեւորում ենք եւ սփյուռքը դիտարկում ենք, որպես այդպիսին, առանձին ոլորտ: Այն խորհրդարանում նախկինում չի ընկալվել, որպես ոլորտ, բայց մենք գնում ենք նաեւ այդ քայլին եւ հույս ունենք, որ նաեւ սփյուռքին վերաբերող օրենքներ կկարողանանք ընդունել՝ դրանից բխող արդեն համապատասխան կարգավորումներով:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է ազգային արժեքները, բայց մատը մատին չի տալիս

Կցվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՞ն

Ոչ, կլինի ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով:

Այսքան ոլորտ մեկ հանձնաժողովում մեկտեղելով՝ հնարավոր կլինի՞ բոլորին էլ պատշաճ ուշադրության արժանացնել:

Մենք Ազգային ժողովում ընտրվել ենք, որպես պատգամավորներ, աշխատելու համար: Եթե ինձ հարցնեիք, ԱԺ վեցերորդ գումարման ժամանակ կարող էի՞նք, գուցե թերահավատորեն մոտենայի, բայց այժմ նաեւ իմանալով, թե ովքեր են ներգրավված լինելու հանձնաժողովում, առնվազն գոնե «Իմ քայլը» դաշինքից իմ գործընկերների կազմից կարող եմ ասել, որ ոլորտի պատասխանատուները լավագույններն են եւ պրոֆեսիոնալները: Հետեւաբար, ինձ համար, որպես նաեւ հանձնաժողովի նախագահ, եթե, իհարկե, ընտրվեմ, բնականաբար, շատ ավելի հեշտ կլինի աշխատել: Մենք միանշանակ կհասցնենք ամբողջ ծավալը իրականացնել:

Տուրիզմի ոլորտը վտանգված է, ընկերությունները կանգնած են սնանկացման եզրին. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ. Տեսանյութ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА