o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս խորհրդարանը ձեւավորվել է ֆեյք ընդդիմության հիման վրա». Անի Կարապետյան (Տեսանյութ)

18.01.2019 14:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս խորհրդարանը ձեւավորվել է ֆեյք ընդդիմության հիման վրա». Անի Կարապետյան (Տեսանյութ)

Շաբաթվա թերեւս գլխավոր իրադարձությունը նոր Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանի մեկնարկն էր: Իսկ թե ինչպիսին են հանրային առաջին տպավորությունները նորընտիր խորհրդարանից, «Իրավունքը» պարզեց «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ: Ըստ նրա` տպավորությունները բավականին վատն էին, սակայն զարմանալի չէին:

Այսօր ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա. «Հրապարակ»

Եթե ճիշտ տեղում չեն հայտնվում ճիշտ մարդիկ, այսպես է լինում: Ազգային ժողովում հայտնվել են այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք չունեն անցած քաղաքական ճանապարհ, չեն տիրապետում օրենսդիր մարմնի գործառույթին եւ առհասարակ չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում խորհրդարանը: Եթե նախորդ իշխանություններից մենք դժգոհություն էինք երբեմն հայտնում, որ խորհրդարանի մեծ մասը կոճակ սեղմող է, ապա այս պարագայում անգամ կոճակ սեղմելու ձեւը չգիտեն: Չեն  պատկերացնում անգամ իշխանության եւ ընդդիմության ինստիտուտը: Այնպես որ, բնական է, որ պատկերն այսպիսին պետք է լիներ:

Իշխող քաղաքական մեծամասնությունից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում. սոցհարցում

Ի դեպ, ընդդիմության մասին. միաձայն` 131 կողմ ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Այս դեպքում` ո՞ւր էր ընդդիմությունը:

Չէի զարմանա, որ իրենց դեպքում անգամ 152 պատգամավորով ընտրեին: Սա, իհարկե, սարկազմով եմ ասում: Տվյալ պահին խորհրդարանում ունենք թույլ, ֆեյք ընդդիմություն: Քանի որ այս հեղափոխությունն էլ հիմնականում արեցին ֆեյքերը, հիմա էլ խորհրդարանը ձեւավորվել է մեծամասամբ ֆեյք ընդդիմության հիման վրա: Այս պահի դրությամբ` այդտեղ ընդդիմություն չեմ տեսնում, մանավանդ ԱԺ հերթական նիստը դիտելիս տեսա, թե հենց ընդդիմադիր ուժերը իրար սատարելու փոխարեն, ինչպես են գզվռտոցի մեջ ընկնում փոքր երեխաների նման: Բնականաբար, դրանից շահում է իշխանությունը, տուժում` ժողովուրդը:

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք «Իրավունք TV»-ի եթերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА