o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ իշխանական պատգամավորի` Սիրիա խումբ ուղարկելը կարող է խնդրահարույց լինել

18.01.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ըստ իշխանական պատգամավորի` Սիրիա խումբ ուղարկելը կարող է խնդրահարույց լինել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում օրեր առաջ սպառնացել է տնտեսապես ոչնչացնել Թուրքիային, եթե վերջինս փորձի հարվածել Սիրիայի քրդերին: Փաստորեն, մինչ Հայաստանի նոր իշխանությունները զբաղված են պաշտոններ բաժանելով ու նոր աշխատասենյակներին հարմարվելով` 2019-ը խոստանում է վճռորոշ լինել Մերձավոր Արեւելքի համար: Սիրիական պատերազմը կարծես մոտենում է ավարտին, եւ արդեն պարզ է, որ դրա արդյունքներով ձեւավորվող քաղաքական հավասարակշռությունն ու անվտանգության համակարգն իր ազդեցությունն է ունենալու նաեւ հարակից տարածաշրջանների, այդ թվում` Հարավային Կովկասի վրա: Իսկ թե ինչ կարող ենք շահել կամ կորցնել մենք այս իրավիճակում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ: Ի դեպ, նա խորհրդարանում առաջին աշխատանքային օրերին միանգամից հայտնի դարձավ ԱԺ ամբիոնից շուտասելուկ գրաբարով մեջբերելով Պողոս առաքյալի խոսքերը, որը հետագայում պարզվեց, որ Մաթեոսի խոսքերն էին, սակայն Գ. Գեւորգյանը մասնագիտությամբ ոչ թե աստվածաբան է, այլ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արեւելագետ:

«ԿԸՀ-ն միայն երկու անգամ է թիվ նկարել` 95-96 թվականներին»,-վստահեցնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը

«ՑԱՆԿԱՑԱԾ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ»

– Պարոն Գեւորգյան, ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր մակարդակով սպառնալիք է հնչում Թուրքիայի հասցեին: Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ, հատկապես մեր տարածաշրջանի վրա:

Որպես փորձագետ, կցանկանայի, որպեսզի մենք ցանկացած նման հայտարարությանը վերաբերվենք վերապահումով, քանի որ նման կարգի հռետորաբանությունը սովորաբար այլ ուղեկցում ենթադրող քաղաքական գործընթաց է նախատեսում: Վստահ չեմ, որ Դ. Թրամփի հայտարարությունն իրականություն կդառնա, ու կարող եմ ասել, թե ինչու: Նախ այս ամենը փոխկապակցված է սիրիական խնդրի հետ, շատ լավ պատկերացնում եք, որ այստեղ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ հետապնդում է իր սեփական շահերը, այդ թվում` ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունը, անգամ Չինաստանը: Այս պարագայում շատ հստակ շահերի բախում կա, եւ բոլորը քաջ գիտակցում են, որ Թուրքիայի հիմնական խնդիրը Սիրիայի հյուսիսային հատվածն է, այսինքն` քրդերի հիմնական բնակեցման, այսպես կոչված, արեալը, եւ այստեղ Թուրքիան ունի շատ հստակ նպատակներ: Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին առնվազն հինգից տասը տարիների ընթացքում ընթանում են զիգզագներով: Նրանք մերթ մերձենում են եւ մերթ ընդհակառակը` սրվում են հարաբերությունները, եւ սրա բաղադրիչը ոչ միայն Թուրքիայի` հանձին Էրդողանի, կոշտ դիրքորոշումն է կոնկրետ հարցերի, ես կասեի նույնիսկ ծավալապաշտական քաղաքականության նկատմամբ, այլ նաեւ Միացյալ Նահանգների կողմից տվյալ տարածաշրջանում իր սեփական գերակայությունները հետապնդելու խնդիրն է: Այն, որ հարաբերությունները կարող են պարբերաբար լարվել եւ հասցվել իրենց զարգացման գագաթնակետին եւ հետո ընթացքում նորից մարել, ակնհայտ է, որովհետեւ այդպիսի բան առնվազն վերջին հինգ տարիներին տեսել ենք եւ կարող ենք ենթադրել: Հիշեցնեմ, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն անգամ ծայրահեղ լարվածության չհասան այն ժամանակ, երբ 2003-ին ԱՄՆ-ն խփեց Իրաքին, սակայն Իրաքի ռազմական օպերացիան իրականացնելու համար Թուրքիան ԱՄՆ-ին չտրամադրեց իր օդային տարածքը:

Առաջարկում եմ Է. Մարուքյանի դեմ կատարված բռնության փորձ անողին պատասխանատվության կանչել նույն հոդվածով, ինչ Ա. Ալեքսանյանին

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ, ՑԱՎՈՔ, ԱՆԿԱՅՈՒՆ Է»

– Այսինքն` այս ամենից մեզ համար որեւէ օգուտ չե՞նք կարող քաղել, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված:

Մեզ համար օգուտն այն է, որ տարածաշրջանում լինի գլոբալ խաղաղություն, կայունություն, որպեսզի կարողանանք դինամիկ զարգացում ապահովել մեր պետության համար: Այս առումով ունենք խնդիր, որովհետեւ տարածաշրջանը, ցավոք, անկայուն է: Եվ այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ, որպես գործոն, տարածաշրջանում ունենանք հզոր, կայուն պետություններ, որովհետեւ այդ դեպքում եւս կապահովի մեր զարգացման համապատասխան տեսլականը:

Զուգահեռ պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի դեմ եւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար (Տեսանյութ)

Ի՞նչ նկատի ունեք:

Տարածաշրջանում ունենք երկու հզոր պետություն, որը, ըստ էության, հավասարակշռությունը մասամբ է արտահայտում, խոսքը` Իրանի եւ Թուրքիայի մասին է: Եթե, օրինակ, երրորդ պետությունը` Իրաքը լինի մինչեւ Սադամ Հուսեյնի իշխանության տապալումը, այդ դեպքում մեր կարգավիճակն այսօր այդ իմաստով, որ ունենք կայուն տարածաշրջան եւ կարող ենք ապահովել ընդհանուր տնտեսական քաղաքական զարգացում, կլիներ ավելի երաշխավորված: Վերադառնալով Թրամփի հայտարարությանը` կրկին ուզում եմ նշել, որ առհասարակ վերապահումով եմ մոտենում, որովհետեւ Թուրքիան լրջագույն գործոն է, ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլ նաեւ Միացյալ Նահանգների համար: Մի մոռացեք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կապվում են նաեւ զուտ տնտեսական, ռազմավարական գործընկերակցական հարաբերություններով բոլոր ժամանակներում:

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

«ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՓՈՔՐ ԿԶԳՈՒՇԱՆԱՅԻ»

– Այս իրավիճակում, երբ գերտերություններից ամեն մեկն իր շահերն ու ծրագրերն ունի Մերձավոր Արեւելքում, ըստ Ձեզ, որքանո՞վ էր ճիշտ իշխանության որոշումը` Սիրիա ուղարկել առաքելություն իրականացնող խումբ` անկախ նրանից, անունը կդնենք, թե դա հումանիտար առաքելություն է, կամ` մեկ այլ:

Հարցը մի քիչ վիճելի է, դրա համար այստեղ կա երկու մասնագիտական տեսակետ` ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ: Ամեն դեպքում, դատողություններ անելու համար մի փոքր կզգուշանայի, որովհետեւ, ըստ էության, մի կողմից` մենք անում ենք դա` քաղաքական ենթատեքստ հետապնդելով, մյուս կողմից` կարող է իրականում խնդրահարույց լինել` հաշվի առնելով, որ մենք նաեւ միջազգային հանրության անդամ ենք եւ նրանց վստահության քվեի մանդատը պետք է ունենանք: Բայց մյուս կողմից` պետք է հասկանանք, որ կան գործընկերային եւ քաղաքական ենթատեսք` քաջ հայտնի հանգամանքներով պայմանավորված: Այդուհանդերձ, վերջնական պատասխան տալու հարցում, ես կհապաղեի, դեպքերի զարգացման ընթացքը ցույց կտա: Ամեն դեպքում, այն կարծիքին եմ, որ պետք չէ շատ ծանրանալ այն հանգամանքի վրա, թե Միացյալ Նահանգները շատ կտրուկ դիրքորոշում են հայտնել եւ այլ, որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ այդ հայտարարություններից ոչ բոլորն են համապատասխանում իրենց բուն կոնտեքստին:

Սա ազգային դավաճանություն է, որը ոչ մեկ չի մարսելու. Վահագն Չախալյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА