o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեղափոխական մարզպետների խրախճանքը սոված ժողովրդի աչքի առաջ

23.01.2019 12:58 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հեղափոխական մարզպետների խրախճանքը սոված ժողովրդի աչքի առաջ

Այօր ամբողջ ժողովուրդը խոսում է այն ճոխ պարգեւատրումների մասին, որոնցով Երեւանի քաղաքապետ, ծաղրածու դերասանը եւ ոչ պակաս ծաղրածու մարզպետները պարգեւատրել են իրենք իրենց, իրենց տեղակալներին, բազմաթիվ խորհրդականներին, օգնականներին, քարտուղար-քարտուղարուհիների, քարտուղարների տեղակալներին եւ այդպես շարունակ: Օրինակ` Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ինքն իրեն պարգեւտրել է 661 հզար դրամով, իսկ ամբողջ իր աշխատակազմին համարյա 23 մլն դրամով: Պետական բյուջեից, ըստ էության, հափշտակվել են հարյուր միլիոնավոր դրամներ ու սա այն դեպքում, երբ նույն  մարզպեստները հայտնվելով իրենց գլխին ընկած բախտի բերմամբ այդ  ճոխ աթոռներին, սկսել էին կադրային ջարդ իրենց ենթակա մարզպետարաններում ու քաղաքապետարաններում աշխատանքից հանելով անգամ հավքարարներին, որպեսզի տեղը բերեն իրենց ծանոթ, բարեկամ, խնամիներին: Մժեղի նման լցվելով կառավարման պետական համակարգ, դուխով տղեքը անգործ ու անաշխատավարձ են թողել տասնյակ-հազրավոր մարդկանց, ովքեր տարիներ, իսկ ոմանք տասնամյակներ ազնիվ ծառայում էին պետությանը: Այսօր շատ պրոֆեսիոնալներ, որոնց իսկապես անհրաժեշտ էր պարգեւատրել գործազուրկ են: Նրանցից շատերը ունեին վարկեր եւ այսօր ստիպված վաճառում են տան վերջին ունեցվածքը:

Հեղափոխական <<աղանդավորները>>

Ինչպես մեզ պատմեց մարզպետրանի նախկին բրձր կարգի պրոֆեսիոնալը, որը շուրջ 10 տարի աշխատել է մարզպետարանում, միայն ու միայն բարի վերաբերմունք է ձեռք բերել իր մարզում: Կադրային ջարդը ընթանում էր ամենակոպիտ եւ վիրավորական ոճի մեջ: Առանց բացատրելու, թե ինչի համար են մարդկանց նետում փողոց: «Տպավորությունն այնպիսին էր, որ թուրքներն են գրավել մարզպետարանը»,- պատմում է բազմավաստակ մարդը: «Այսօր թոշակիս մի քանի տարի է մնացել եւ ոչ ոք չի ցանկանում իմ տարիքի պատճառով ինձ վերցնել աշխատանքի, առավել եւս, որ բոլոր աշխատատեղերը մեջ-մեջ են արել: Կապ չունի մարդիկ ունեն գիտելիքներ, թե չունեն: Կարեւորը` փողոց փակել ես, թե չես փակել, կամ փողոց փակողի բարեկամն ես, թե ոչ: Ստիպված եմ տաքսի քշել, որովհետեւ վարկեր ունեմ: Կփակեմ եւ կգնամ այս անօրեն երկրից»:

Եվ այս պարագայում  նորերը, որոնք իբր արդարության  համար են պայքարել, իրենք իրենց պարգեւատրում են որ չեն հասկանաում, թե ինչպես փողոցից հայտնվեցին այն պաշտոններում, որտեղդ կարող են անարգել մտնել պետական բյուջեի գրպանը:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА