o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստորություն է կատարվում մարտի 1-ի զոհերի հարազատների նկատմամբ» (Տեսանյութ)

25.01.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ստորություն է կատարվում մարտի 1-ի զոհերի հարազատների նկատմամբ» (Տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությամբ այս շաբաթ ցուցադրվեց մարտի դեպքերի մասին պատմող Տիգրան Պասկեւիչյանի հայտնի ֆիլմը, որտեղ իրադարձությունները ներկայացված են այնպես, ինչպես հարմար է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Թե ինչպես ստացվեց, որ պետական միջոցներից սնվող հեռուստաընկերությամբ այսպիսի նվեր մատուցվեց Տեր-Պետրոսյանին, թերեւս հարցի պատասխանը պետք է փնտրել ՀՀ նոր իշխանությունում: Ինչեւէ, ժամանակն է, որ մարտի 1-ի դեպքերի «մեդալի հակառակ կողմը» եւս հանրությանը ներկայացվի: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, որը եղել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում:

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Արմեն Աշոտյան

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵԹԵ ՄԵՂԱՎՈՐ ՉԷՐ, ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՓԱԽԵԼ»

– Պարոն Հարությունյան, ուշագրավ է, որ թեպետ քննվում է մարտի 1-ի գործը, սակայն այն ժամանակվա թիվ մեկ ընդդիմության առաջնորդ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առ այսօր չի հարցաքննվել: Ինչպե՞ս կբացատրեք սա:

Մարտի 1-ի գործով ովքեր այս ճաշը եփում են, շատ վատ ու վտանգավոր է Հայաստանի համար: Ստորություն է կատարվում մարտի 1-ի զոհերի հարազատների նկատմամբ, իրենց փորձում են խաբել: Ըստ էության, թե ինչպես են զոհերը եղել, այս առումով որեւէ առաջխաղացում չկա: Պարզապես, նշանակել են մեղավորին` հանձին Ռոբերտ Քոչարյանի, եւ փորձում են ամեն ինչ ուղղել դեպի նրա դեմ, պաշտպանության նախարարի, շտաբի պետի տեղակալի եւ այլն: Բայց մյուս կողմից նայեք, թե ովքեր են շահագրգռված անձինք. Նիկոլ Փաշինյանը, որն այս գործով հետախուզվում էր եւ տարիուկես փախած էր: Մինչդեռ մենք` «Ազգային համաձայնության» դաշինքով անգամ 1996 թվականի դեպքերի ժանանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը բանակը մտցրեց Երեւան, ծեծուջարդ եղավ, եկել ենք ու մեր հանրահավաքը շարունակել ենք: Ժողովրդին կրակոցներից հետո բերել ենք Ազատության հրապարակ, չենք փախել, հանգիստ գնացել ենք տուն: Իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե մեղավոր չէր, ինչո՞ւ էր փախել, տարիուկես ինչո՞ւ էր թաքնվում: Կամ նույն Լ. Տեր-Պետրոսյանը միակ մարդն էր, որ կարող էր մարտի 1-ի մասսայական անկարգությունները կանխել, բայց փաստորեն չարեց: Հակառակը` կան ձայնագրություններ, որոնք հրապարակված են համացանցում, թե ինչպես էր վերաբերվում տեղի ունեցածին: Ի դեպ, ավելին կա, քան թե հրապարակված է, ես լրիվ տարբերակն եմ լսել, բացի նրանից, որ Լ. Տեր-Պետրոսյանն ասում է Ալեքսանդր Արզումանյանին, թե` Ալիկ ջան, ես երբեք այդքան հանգիստ չեմ քնել, ի՞նչ է եղել ինձ: Այսինքն` մարտի 1-ի գիշերը նա իր կյանքի ամենահանգիստ գիշերն է անցկացրել: Այդ մարդիկ ժողովրդին տարան բախումների, տեսագրությունները կան, այդտեղ քաղաքական գործընթաց չկար, եւ այդ իրավիճակում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ուշացած մտցրեց արտակարգ իրավիճակ: Պիտի ավելի շուտ մտցվեր, չնայած` եթե հիմա են շահարկում, պատկերացրեք, թե ինչ կասեին այն ժամանակ...

Նիկոլ Փաշինյանը ներգրավված է զենքի միջազգային առեւտրի մեջ. Միքայել Մինասյան

«10-Ը ԶՈՀԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՒՅՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է»

– Այսինքն` կարծում եք, որ մարտի 1-ի գործով արդար դատավարության դեպքում կարող է սլաքները ուղղվել դեպի Լ. Տեր-Պետրոսյանի եւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կո՞ղմը: Եվ եթե այդպես է, ապա ինչների՞ն էր պետք նորից բացել այն:

Այս ծրագրի մեջ Նիկոլ Փաշինյանին օրվա տեքստ է տրվում, ինքն ամեն չէ, որ գիտի մինչեւ վերջ: Իսկ իրեն գործը բացելն այնքանով էր պետք, որովհետեւ, ի վերջո, իր կենսագրության հետ է կապված, նա դատապարտված է եղել եւ համաներմամբ է դուրս եկել: Այնպես որ, իր եւ մյուսների կենսագրությունը մաքրելու խնդիր կար, նույն Սասուն Միքայելյանի եւ մնացածի, չէ որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական արմատները ՀՀՇ-ից են գալիս: Բայց ամենասարսափելին այն է, որ այս ամբողջ պատմությունը, փաստական նյութը խեղաթյուրվում է: Ես համոզված եմ, որ կորելու է կամ կեղծվելու... Ինքս մարտի 1-ի հանձնաժողովի անդամ եմ եղել եւ որոշել եմ շատ ավելի մեծ լսարանում մի օր բարձրաձայնել` երբ մենք հանդիպում էինք ազատազրկվածների հետ, ինչ էին ասում իրենք: Այդ ժամանակ շատերը գլուխները կկախեն: Համոզված եմ` գալու է մի ժամանակ, երբ պարզվի, որ այդ 10 զոհերի սպանության մեջ նույն Լ. Տեր-Պետրոսյանի մատը խառն է: Պատասխանատու հայտարարում եմ` այդ ժամանակ նման հանգիստ ձեւով կարող է մարդ արտահայտվել, երբ ինքն է նախաձեռնել...

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

«ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՎՏԱՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԻԻՑ` ԹԱԼԱՆԻ ՀԱՄԱՐ»

– Ի դեպ, այսօր Ազգային ժողովում մի տեսակ ՀՀՇ-ական դեժավյու է տիրում. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդին` Ռուբեն Ռուբինյանը, նույն հանձնաժողովում է նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը, իսկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀՇ-ի իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած, մարտի 1-ի գործով ստեղծված, ապա լուծարված փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

Կարող է թվալ, թե Կարապետ Ռուբինյանի որդին հենց այնպես է հայտնվել ԱԺ-ում, բայց այդպես չէ, որովհետեւ նույն թավշյա հեղափոխության ժամանակ մինչեւ այն պահը, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը Երեւան չէր հասել, Կարապետ Ռուբինյանն ամեն ինչ անում էր, որպեսզի հարթակը չկայանա, հանրահավաքներ չլինեն: Ընդ որում` նա ձեւավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ էր, եւ մինչեւ ապրիլի 13-ը ճակատը հայտ էր տվել հանրահավաքներ անցկացնելու համար: Բայց իրենք ապրիլի 9-ից հետո` էլ հանրահավաք չարեցին, որովհետեւ իրենց այդպիսի ինստրուկցիա էր տրված: Չնայած նրան, որ ժողովուրդը հավաքվում էր, ես էլ հացադուլի էի նստած Ազատության հրապարակում: Կոպիտ ասած, ժողովուրդը խնդրում էր, որ հանրահավաք անեն, բայց իրենք ցրում էին: Իսկ այդ ընթացքում Կ. Ռուբինյանը նաեւ կազմակերպում էր իրազեկումներ Երեւանի տարբեր մասերում: Կարծես թե, ճակատի գործը դարձել էր Նիկոլ Փաշինյանի համար իրազեկում անելը, եւ Ռուբեն Ռուբինյանի պատգամավոր դառնալը դրա պարգեւատրությունն է: Ըստ իս, հենց ի սկզբանե Կ. Ռուբինյանը գործուղվել էր ճակատ, որովհետեւ չեմ գտնում, որ իր հայացքներով կապ ուներ ճակատի մյուս անդամների հետ: Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, նա ամենասարսափելի դեպքն է, որովհետեւ փորձում է իր կենսագրության որոշ դրվագներ թաքցնել` հատկապես Գյումրիի հետ կապված: Նա 1994-96 թթ.-ին եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, եւ այդ ժամանակվա մասին ահավոր բաներ են պատմում: Իրեն այնտեղից վտարել են` թալանի, տեխնիկան յուրացնելու համար, եւ պատահական չէ, որ այս ընտրությունների ժամանակ նա այդ տարածքում եւ ընդհանրապես ռեյտինգայինով չառաջադրվեց: Եվ պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը, երբ դարձավ վարչապետ, Գյումրիից Անդրանիկ Քոչարյանին վտարելուց հետո` ոչ մի լուրջ պաշտոն նրան չտվեց: Ընդամենը խորհրդականի գործ էին տվել, որպեսզի շատ հեռու չգնա: Անդրանիկ Քոչարյանն այն մարդկանցից է, որը հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը չսառած, դեռեւս պատանդները ներսում` հայտնվել էր Վահան Շիրխանյանի կազմած ցուցակում, որոնք փորձում էին հեղաշրջում անել եւ ճնշում գործադրել տվյալ պահին միակ լեգիտիմ ինստիտուտի` նախագահի նկատմամբ:

Ընթանում է Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը

Նկատի ունեք այն հայտնի ցուցա՞կը, որը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, ԱԺ-ում հոկտեմբերի 27-ին փոխանցել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եւ առաջարկվել գործարք, թե ովքեր եւ ինչ պաշտոններ պետք է զբաղեցնեն, ինչը մերժվել էր: Այդ ցուցակում համակարգող նախարարի պաշտոնում գրված էր Անդրանիկ Քոչարյանի անունը...

Այո, հենց դրա մասին է: Երբ դեռեւս Նաիրի Հունանյանը զենքը վայր չէր դրել, Ռոբերտ Քոչարյանին ցուցակ էին պարտադրում, եւ այդ ցուցակի մեջ իր պատվավոր տեղը ուներ Անդրանիկ Քոչարյանը: Այդ մարդիկ, շատ վտանգավոր էր, որ այդ հանձնաժողովում են, Ռուբինյանը պապայի ընկերոջ տղեն է տարբերակն է, բայց Անդրանիկ Քոչարյանի դեպքը շատ վտանգավոր է, որովհետեւ նման մարդը պիտի ճաղերի հետեւում լիներ դեռեւս 90-ականներին, էլ չեմ ասում` պետական հեղաշրջման ժամանակ:

«Ժողովուրդ»․ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ. Գ. - Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА